ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե այս ամեն իրականություն է, ապա մենք ձևավորելու ենք անանցյալ, անապագա, սահմանափակ մտածողությամբ սպառողների մի սերունդ». Նարինե Դիլբարյան 07/24/2020 19:49
«Պարզունակ մակարդակում գերառաջադիմականներին զգային ամեն ինչ թվում է ոչ այնքան ժամանակակից, ուստի սկսում են նախապատվությունը տալ տեղական և համաշխարհային մշակույթի միավորման ճանապարհներ, որոնք իրականում կեղծ են։ Կեղծ են նախ և առաջ այն պարզ պատճառով, որ հայ գրականությունը համահունչ և սերտ կապերով կապված է եղել համաշխարհային գրականության հետ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը և հավելել,-եթե մենք ուզում ենք մեր երեխաներին խորապես կրթել համաշխարհային գրականության գանձերով և գրական համապարփակ ճաշակ ձևավորել, ապա ինչո՞ւ ենք մոռանում, որ կա նաև արևելյան և հեռավոր արևելյան հզոր գրականություն, որը չգիտես ինչու ներառված չէ նոր հայեցակարգի կետերով և ստվերում է մնացել։ Հենց սրա համար եմ ասում, որ այս հայեցակարգը ծայրաստիճան կեղծ է»։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ կրթության նախարարությունը շրջանառության մեջ է մտցրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը քննադատության է արժանացել մասնագիտական համայնքի կողմից։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ, ըստ նոր հայեցակարգի, Հայ գրականության հանրակարթական ծրագրից դուրս են մնացել ողջ Ոսկեդարն ու Միջնադարը, ընդ որում այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են՝ Մովսես Խորենացին,Շնորհալին, Գրիգոր Նարեկացին, Մխիթար Գոշը, Քուչակը, Սայաթ - Նովան և այլ հեղինակավոր անուններ, Նարինե Դիլբարյանը նկատում է.« Հասկանո՞մ եք, որպեսզի կարդալ և ընկալել Նարեկացի, Խորենացի և վերոհիշյալ մյուս հեղինականերին, սա ենթադրում է բավականաչափ գիտելիքների և համապատասխան ջանքերի ներդրում, իսկ եթե նպատակ է դրվում գնալ կրթության ժողովրդավարական ճանապարհով ձևավորել միջին աշակերտի, ապա նրանց համար այս հեղինակները թերևս համարվել են անիմաստ։Այս թեմայով հնչած քննադատությունների ֆոնին և հանրային ճնշման ներքո, այսօր ԿԳՄՍ պաշտոնական կայքում մի հայտարարություն զետեղվեց, ըստ որի՝ այդ հեղինակները կընթերցվեն կրթական ծրագրի շրջանակներում։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է նշանակում այդ ձևակերպումը, ի՞նչ է նշանակում՝ կընթերցվեն...Այս ծրագրի խնդիրը պարզապես որոշ հեղինակների բացառումը չէ, որովհետև, ինչպես արդեն ասվեց, այդ հեղինակները ներկայացնում են մի ողջ դարաշրջան, իսկ գրականությունն ունի սկիզբ, ընթացք, զարգացում։ Ստացվում է, որ այստեղ խախտվում է գրականության ժամանակագրությունը և արդյունքում դիցուք զարգանում է վերլուծական մտքից զուրկ, պարզապես ընթերցանության հմտություններ ունեցող մարդկանց մի սերունդ, որը, ցավով եմ արձանագրում՝ շատ վտանգավոր տեղ է տանում»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Նարինե Դիլբարյանը հարց է ուղղում՝ իսկ նկատե՞լ եք, որ այդ նոր հայեցակարգում գիտելիքն ու հմտությունը, չգիտես ինչու, իրարից անջրպետված են. «Ամենայուրօրինակն այն էր, որ հայեցակարգում գրված էր, թե իրենք եռաչափ գիտելիքներ են տալու սերնդին։ Պարզվում է՝ մինչ այս մենք բոլորս երկչափ կրթություն ենք ստացել, այսինքն միայն գիտելիք և հմտություն, իսկ հիմա եկել են նոր չափորոշիչներ, որոնք կտան նաև հասկացություն։ Ստացվում է գործ ենք ունենալու հասկացություն, գիտելիք և հմտություն եռաչափ համակարգի հետ... Ես այստեղ տեսնում եմ կեղծ գիտականության դասական դրսևորում, որովհետև առանց հասկացության չկա գիտելիք։ Սա ինչ -որ տեղից վերցված և մեխանիկորեն թարգմանված հայեցակարգ է, որն ուղղակի ծիծաղելի իրավիճակի մեջ է դրել այդ հայեցակարգը մշակողներին։ Օտարի փորձն առանց տեղայնացնելու կիրառելով, այս մարդիկ հայտնվել են հանրային պարսավանքի թիրախում, ինչպես նաև՝ անհեթեթ իրավիճակում»։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն անհանգստացած է՝ նոր հայեցակարգում նա որևէ անգամ չհանդիպեց այն մասին, որ գրականությունը ազգային ինքնություն ձևավորող գլխավոր գործքներից մեկն է.«Եթե այս ամեն իրականություն է, ապա մենք ձևավորելու ենք անանցյալ, անապագա, սահմանափակ մտածողությամբ սպառողների սերունդ, որոնց առհասարակ ընդունակ չեն լինելու դիմակայել համաշխարհային մրցակցությանը, այսինքն՝ չեն կարողանալու լինել ինքնիշխան և ազգային պետության լիարժեք քաղաքացիներ»։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը։ Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։
Հեղինակ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից