ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ. Գեւորգ Դանիելյան 07/23/2020 15:05 | Հարցազրույց
Ընդունեք, որ անսովոր է, երբ ձեռնաշղթաներ են հագցնում աղջիկներին զուտ նրա համար, որ դիմակներ չեն կրել և չեն կատարել ոստիկանի պահանջները, նույն հիմքով ձերբակալում կամ բերման են ենթարկում, իսկ երբեմն էլ՝ արդեն ավանդույթի ուժով ոմանց «ասֆալտին են փռում»։ Իհարկե, ոստիկանը պետք է կարողանա անարգել իր պարտականությունները կատարել, խնդիրը դա չէ, բայց որքանով են նման գործողությունները իրավաչափ։ Մեր հարցերին արձագանքել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
- Պարոն Դանիելյան, հաճախ ոստիկանները ձեռնաշղթաներ են կիրառում և բերման ենթարկում, հիմնավորելով, որ տվյալ անձը չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, մասնավորապես դրսում դիմակ չի կրել։ Որքանո՞վ է այս պրակտիկան օրինական։
- Որքանով կարողանում եմ հետևել լրահոսին, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների (իսկ ձեռնաշղթան ևս հատուկ միջոց է) կիրառման իրավաչափությունը, այո, բացատրվում է ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։ Ընդ որում, հղում է արվում «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի վրա, որով, այո, ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելը ամրագրված է, որպես հատուկ միջոց կիրառելու ինքնուրույն հիմք, սակայն սա չափազանց սահմանափակ, պարզունակ ու վտանգավոր ընկալում է։ Ցավոք, այսպիսի պարզաբանումների հեղինակները առնվազն անտեսում են ինչպես նույն օրենքով, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մի շարք լրջագույն վերապահումներ։ Չպետք է անտեսել, որ հարկադրանքի միջոցների կիրառումը կարող է լրջագույն աղերսներ ունենալ նաև անձի արժանապատվության խաթարման հետ։
-Կարո՞ղ էիք հստակեցնել, թե խոսքն ինչ վերապահումների մասին է։
-Նախ, նշված օրենքով, մասնավորապես՝ 29-րդ հոդվածի 1-ին մասով պարզ շարադրված է, որ ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը բացառիկ միջոց են, դրանք կարող են կիրառվել միայն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել։ Այլ կերպ ասած, նշված օրենքի 31-րդ հոդվածով նշված հիմքերը, այդ թվում՝ օրինական պահանջին չենթարկվելը, ոչ թե ինքնին բավարար են հատուկ միջոցներ կիրառելու համար, այլ յուրաքանչյուր դեպքում հարկ է սպառիչ գնահատել իրավիճակը և հիմնավորել, որ այլ միջոցներով պարտականությունների կատարումը հնարավոր չէ կատարել։ Ըստ այդմ էլ՝ 31-րդ հոդվածում խոսվում է ոստիկանի սոսկ իրավունքի, ոչ թե պարտականության մասին, այսինքն՝ ոստիկանը իրավաչափ հայեցողությամբ կարող է կիրառել ձեռնաշղթա, եթե տվյալ իրավիճակում ակներև է, որ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել իր պարտականությունների կատարումը։
Ընդ որում, այլ միջոց է համարվում ոչ միայն ողջամիտ բանակցությունը, այլև դրան հաջորդող ֆիզիկական ուժը, այսինքն՝ պետք է ապացուցել, որ կոնկրետ իրավիճակում ֆիզիկական ուժի գործադրումը չէր կարող բավարար համարվել, և անմիջապես ձեռնաշղթաների կիրառումը անխուսափելի է եղել։ Հավելենք, որ նշված օրենքի 29-րդ հոդվածում միանշանակ ամրագրված է, որ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։
-Դուք առաջադրում եք ակնհայտ բարդ իրավական խնդիրներ ու իրավիճակներ, իսկ ոստիկանը իր պատրաստվածության աստիճանով ի զորո՞ւ է, արդյոք, այդ բոլոր հարցադրումների պատասխաններն իր համար արագ ու ճշգրիտ պարզել։
Այդ հարցերը ինքս չեմ առաջադրում, դրանք օրենքի տարրական պահանջներն են։ Ինչ վերաբերում է ոստիկանների պատրաստվածությանը, դրան օրենսդրությամբ ևս համարժեք անդրադարձ է արված։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն, Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ։ Ինքս ծառայել եմ իրավապահ մարմինների համակարգում և լավ եմ պատկերացնում, թե որքան բարդ է պատրաստվածության այսպիսի բարձր նշաձող երաշխավորելը, բայց մյուս կողմից՝ գործ ունենք մարդկանց իրավունքները նվազագույն չափով հարգելու անհրաժեշտության հետ, ուստի այլ ելք չունենք։
Հաճախ ասում են, որ հրազենին անհրաժեշտ չափով տիրապետելու համար առնվազն մեծ քանակի փամփուշտներ են հարկավոր, իսկ պատերազմող երկրում այդպիսի շռայլություն չի կարելի թույլ տալ։ Համամիտ եմ, բայց առաջավոր փորձը հուշում է, որ մենք հետ ենք ընկնում և այդպես էլ կիրառման մեջ չենք դնում համակարգչային տեխնիկայով իրական իրավիճակներին մոտեցված վերապատրաստման ծրագրերը, որոնց պարագայում հրազենին հաջողությամբ փոխարինում են տեխնոլոգիական անալոգները։ Եվրոպական որոշ երկրներում այդպիսի ծրագրեր կիրառման մեջ են դրվել դեռ 20 տարի առաջ։
Վերջապես, կան հիրավի պատրաստված, գրագետ և կիրթ ոստիկաններ, որոնք կարող են վարպետության դասեր տալ, ընդ որում, նրանք վախկոտի, անվճռականի տպավորություն չեն թողնում և կարող են ցանկացած հիրավի չարամիտ օրինազանցի իր իրական տեղը ցույց տալ և, ըստ այդմ էլ՝ անհրաժեշտ հարգանք ձևավորել ոստիկանության համակարգի նկատմամբ։
-Ի դեպ, անդրադառնանք այն հարցին, թե այդ ի՞նչ պարտականության մասին է խոսքը, որի ապահովման համար կարող է կիրառվել հատուկ միջոց։
-Ձեր բերած օրինակում ոստիկանի պարտականությունն արձանագրություն կազմելն է և բերման ենթարկելը։ Արձանագրություն կարող է տեղում կազմվել, իսկ բերման ենթարկել կարելի է միայն այն դեպքում, երբ անձը կանչով խուսափում է ներկայանալուց, ինչը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով։ Ասվածից բխում է, որ երբ անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր ներկայանալ և խուսափելու փորձ չի անում, այդ պահից նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կամ որևէ հատուկ միջոց չի կարող կիրառվել։
Վերջին հաշվով, ոստիկանը կարող է և նվազ նշանակություն ունեցող իրավախախտում կատարած զանցառուին ազատել պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ, ինչը ևս նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով։
Երբեմն սոցցանցերում բերման ենթարկվածները նկարներ են տեղադրում կամ պարզապես հայտարարում են, որ երկար ժամանակ ձեռնաշղթաներ կրելու արդյունքում իրենց մարմնական վնասվածքներ են պատճառվել։
Անկախ նրանից, թե ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը եղել է օրինական, թե՝ ոչ, վիրավորվածների և, բնականաբար, մահվան ելքերի մասին, Ոստիկանությունը պարտավոր է սեղմ ժամկետում հայտնել ինչպես դատախազին, այնպես էլ տուժածների մերձավոր ազգականներին։
-Դուք ակնարկեցիք անձի արժանապատվության խնդիրը, որքանո՞վ է դա առնչվում հարկադրանքի կիրառման հետ, երբ խոսքը սոսկ վարչական իրավախախտման համար անձին ձեռնաշղթաներով բերման են ենթարկում։
-Խոսքը ոչ միայն ազգային օրենսդրության, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումների արգելքի մասին է, ըստ որի՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ ՄԻԵԴ֊ի բազմաթիվ անչափ հետաքրքիր վճիռներ կան, որոնցում անգամ ձեռնաշղթայի կիրառման առանձին վիճահարույց դեպքեր որակվել են, որպես 3-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ հանրության դիտարկմամբ վարչական զանցանք կատարած անձը կարող էր ընկալվել որպես ծանր հանցագործություն կատարող, ինչն արդեն աղերսներ ունի անձի արժանապատվության հետ։
Ընդհանրապես, բերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը և այլն, ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ, դրանք առավելապես բնորոշ են ամերիկյան իրավական համակարգին, որտեղ ձևավորվել են ավանդաբար, այդ թվում՝ սևամորթների նկատմամբ հետապնդումների համատեքստում և իներցիայի ուժով մասամբ պահպանում են իրենց կենսունակությունը՝ անխուսափելիորեն ժամանակ առ ժամանակ խնդիրներ հարուցելով իշխանությունների համար։ Ի դեպ, եթե ամերիկյան համակարգում կան բազում այլ, հիրավի առողջ ինստիտուտներ, որոնք արժեր տեղայնացնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից