ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանց դիվանագիտության և քաղաքավարական սեթևեթանքների միանգամից ասում եմ․ դա ապուշություն է. Ս.Գրիգորյան 07/23/2020 19:02 | Մեկնաբանություն
«Գրականություն» առարկայի նոր ծրագրի և չափորոշիչների մասին նախագիծը անհեթեթություն է։ Նման գնահատականով հանդես է եկել ԵՊՀ Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՎԵՐՋ
Վերջին օրերին տարբեր մասնագետներ, լրագրողներ և ոլորտին առնչվող սրտացավ մարդիկ դիմում են ինձ այն հարցով, թե ինչ կարծիք ունեմ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագրի և չափորոշիչների մասին։
Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո առանց դիվանագիտության և քաղաքավարական սեթևեթանքների միանգամից ասում եմ․ դա ապուշություն է։ Այն աստիճանի անհեթեթություն, որ նախագիծը կետ առ կետ քննարկելն ու հերքելը ինքնաբերաբար նույնպես կվերածվի ապուշության։
Իհարկե, համաճարակի և արձակուրդի պատճառով այս պահին ունենք որոշ անհարմարություն, բայց շուտով ԵՊՀ հայ գրականության երկու ամբիոնների և հայ բանասիրության ֆակուլտետի կողմից հանդես կգանք պաշտոնական գնահատականով։ Իսկ հիմա որպես համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, որպես Եղիշե Չարենցին և Պարույր Սևակին նվիրված մենագրությունների հեղինակ, պարզապես որպես մարդ, որ ամենօրյա կապի մեջ է հայոց դպրոցի հետ՝ ասում եմ, որ Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել «Հայ գրականություն» առարկա։ Այն եղել է դարերով, եղել է առաջին հանրապետության տարիներին, եղել է խորհրդային տարիներին (հարցրե՛ք ձեր ծնողներին, տատիկներին և պապիկներին), եղել է վերջին երեսուն տարիներին և պիտի լինի այսուհետև։
Ասում են՝ նախարարը և գործող կառավարությունը դեմ են ամենայն ազգայինին։ Միգուցե։ Բայց սա, պետական կարևորագույն հարց լինելուց բացի, նաև մասնագիտական հարց է։ Նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձևակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»։
Ինձ դիմողներն ասում են, որ դիտավորյալ դուրս է մղվել հայ հին գրականությունը՝ Խորենացուց ու Նարեկացուց մինչև Սայաթ-Նովա։ Այո՛, բայց ոչ միայն։ Թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում հայ հեղինակները տրված են սոսկ որպես իլյուստրատիվ նյութ։ Տասներկու տարի դպրոցում սովորած երեխան այդ ծրագրով այդպես էլ չի իմանա՝ ով է Եղիշե Չարենցը, ինչ կենսագրություն ունի, որ ստեղծագործությունը երբ է գրվել և ինչ բովանդակություն ու գեղարվեստական հատկանիշներ ունի։
Կարելի է ասել անգամ, որ առարկայի նոր ձևափոխությունը ոչ թե «գրականություն» է, այլ «գրականագիտություն»։ Տերմինները, համաշխարհային գրականությունից և հատկապես ժամանակակից հայ գրականությունից որպես ընթերցանության նյութ առաջարկվող գործերը ոչ միայն խեղդում ու խեղճացնում են հայ գրականությունը, այլև վանում և բացասական վերաբերմունք են առաջացնում հենց իր՝ գրականության նկատմամբ։ Դրդում են գիրք չկարդալու։
Հայ ժողովրդի, պետության, ապագայի հանդեպ հանցագործություն թույլ չտալու համար հասարակությունը պետք է պահանջի, որ մեջտեղ գան այս նախագծի հեղինակները։ Թող չթաքնվեն նախարարության անցողիկ թիկունքում և կա՛մ տան համոզիչ պարզաբանումներ, կա՛մ ընդունեն սխալը և հրաժարվեն այս մեծ մոլորությունից։
Հ․Գ․ Որպես խոսքիս պատմական հիմնավորում հրապարակում եմ 1920 թ․ հայկական դպրոցն ավարտած մի շրջանավարտի վկայականը, որտեղ անցած առարկաների մեջ հստակ նշված է նաև «Հայոց լեզու և գրականություն» առարկան (ի դեպ, առանձին անցել է նաև ռուսաց լեզու և գրականություն)»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ