ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին . Ծովինար Խաչատրյան 07/23/2020 16:49 | Մեկնաբանություն
Հանրային քննարկման է դրվել ինչ-որ աշխատանքային խմբի կողմից հավանաբար կորոնավիրուսային ազդեցությամբ պայմանավորված, դիմակով, ակնոցով և տեքստից 2 մետր սահմանային հեռավորություն պահած մի նախագիծ, որի արդյունքում Հայ գրականություն առարկայից հանվել է Հայ բառը, մնացել է միայն գրականությունը: Ուսումնասիրելով ներկայացվածը տեքստի, ձևի, բովանդակության առանձնացման հմտությունների հորձանուտում`պարզ է դառնում, որ մեգամասնագետները փորձել են ստանալ ժամանակակից ինչ-որ բան, բայց արդյունքում ստացել են Սոֆյա ռոբոտի թողած այժմրոպեական տպավորությանը զիջող տեքստ, որը եթե հստակ հեղինակներ չունենար, կթվար, թե ստեղծվել է արհեստական բանականության կողմից որպես անտաղանդ երաժշտության փոխարինող բառակույտ: Ֆեյսբուքի իր էջում գրել է Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը։
Այս ամբողջի արդյունքում մարդիկ ոչ միայն դասական հեղինակներին իսպառ հանել էն դպրոցական դասագրքերից, այլև հանել են իրենց պատկերացմամբ ԱՆԳԻՐ անելը, որովհետև բանաստեղծության հետ ըստ իրենց աշակերտը կարող է ամեն ինչ անել վերլուծելու շրջանակներում, անգամ առանձնացնել դրա հեղինակին ու նարատորին, բայց արտասանել, ասմունքել չի կարող, այլ ընդամենը` ՎԱՐԺ ԿԱՐԴԱԼ: Թե ինչ ուսումնասիրությունների արդյունքում են տվյալ նախագիծ մշակողները հանգել եզրակացության, որ ավարտվել է դասականների դարաշրջանը, անհայտ է, բայց մեջբերեմ, թե ոնց են դա բացատրում. « Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Չեմ կարող ենթադրել, բայց կարելի է կռահել, որ նման համարձակ աշխարհայացքի ձևավորման հիմնական մեղավորը ինտերնետը կլինի ու հատկապես ֆեյսբուքը: Ու մարդիկ տեղի տալով մեքենայացման ու ռոբոտացման անվիճելի գոյությանը` չեն էլ փորձել գոնե մարտահրավեր նետել, այլ որոշել են ապագա սերունդը հարմարեցնել ռոբոտների ու մեքենանաերի տիրապետությանը` երկրպագելով նորօրյա աստվածոթյուններին: Բայց նրանց ստեղծածը նայելով` հասկանում ես, որ ռոբոտը հաղթել է, ու այստեղ էական չէ, ռոբոտը ռոբոտ փոշեկուլ է, թե անօդաչու թռչող սարք կառավարող մեքենա: Ապացուցված է, որ պատերազմները հաղթում են դպրոցում` երեխաներին տալով քո ուզած առարկաների քո ուզած մեկնաբանություններն ու աշխարհայացք ձևավորելով:
Ուզում եմ հասկանալ, այս մարդիկ ինչ պատերազմ են հաղթել միանգամից ու ինչի են համարում կրթության հեղափոխության առաջամարտիկներ: Այն որ տարիներ շարունակ դասագրքերի հեղինակների, համահեղինակների մաֆիա է գործել, մարդիկ մի ապուշություն երկնել, անունը դասագիրք են դրել, վրան էլ որևէ վարչության պետի անուն են ճպացրել համահեղինակի իրավունքով, միլիոններ են գրպանել նորություն չէ: Այն որ դասագրքերի հեղինակ համարվողներն իրենց ծանծաղամիտ ու տկարամիտ նեղճակատ համակուրսեցիների գրական թոթովանքները հրամցրել են որպես դասագրքային ճշմարտություն, ստիպել են չհանգավորված ու անիմաստ հիմարություններն անգիր սովորել, դա էլ է փաստ, բայց հիմա ինչ են ուզում, հիմա ինչն են վերացնում, կոռուպցիա՞ն, դեբիլացման ֆունկցիա՞ն, ինչո՞վ են ինչի՞ դեմ են պայքարում, ու՞ր են մեր հեղինակներըը: Այս նախագծում չկա հայրենասիրական ու հայապահպանության խորքայնություն, հպանցիկ, երկու օրում գրված նեղմիտ մի բան է, որը ոչ միայն անհարմար է դնել հանրային քննարկման, այլև առհասարակ անհարմար է համարվել դրա համահեղինակը: Ինչ են ուզեցել ասել, ներկայացնեմ հերթականությունը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ վերջնարդյունքում 7-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը, մեկնաբանի՝ հիմնվելով գրական օրինակների վրա։8-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը /գաղափարները/, ինչը պետք է անի նաև 9-րդ դասարանի երեխան: Լավ հիմա հարց, ինչի պետք է 7-րդ դասարանցին հիմնվի գրական օրինակների վրա, հետո 8-ում, 9-ում մոռանա հիմնվելու պահը ու յոլա գնա միայն գաղափարը հասկանալով ու վեր հանելու վրա աշխատի:
ՁԵՎԻ ՄԱՍՈՎ 7-րդ դասարանի երեխան կյանքից և գրականութ յունից պետք է առանձնացնի կոնֆլիկտի տարբեր ձևեր։ 8-ում պետք է գտնի «տեքստը տեքստում» ձևը այլ տեքստերում, զուգա հեռներ տանի մուլտֆիլմի, ֆիլմի հետ: Իսկ ահա 9-ում . զուգահեռներ տանի գրականության և մուլտ ֆիլմի, ֆիլմի պատմողների դիտանկյունների միջև: Ուրեմն հարգելի նման մտքեր հղացողներ, ըստ Ձեր տրված ծրագրի երեխան 7-րդ դասարանում պետք է անցնի Սիլվա Կապուտիկյանի «Քելե լաո» բանաստեղծությունը և քանի որ դրա հիման վրա մուլտիկ չի նկարվել, ուստի մուլտիկի պահը պետք է ապահովվի 8-ում և 9-ում, որովհետև հենց այդ դասարաններում է անցնելու էլի ըստ ձեր ծրագրի «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը, որին զլացել եք էպոս կոչել, կամ գոնե «Սասնա ծռեր», բայց արդեն հասկանալի է , թե ինոչւ հենց Սասուցի Դավիթ, քանի, որ դրա մուլտիկը կա, ամեն ինչ այստեղ առավել քան հասկանալի է:
ՏԵՔՍՏԻ ՍՏԵՂԾՈՒՄ 7-րդ դասարանցին պետք է կարդացած ստեղծագոր ծություններից ընտրի հերոսներ/կերպարներ և հորինի վերջիններիս բնավորությունն արտա հայտող խորհրդանիշեր (կենդանի, իր, գույն և այլն): 8-ում կարդացած ստեղծա գործություններից ընտրի պատմողներ (նարատորներ) և ստեղծի վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: Իսկ արդեն 9-ում կարդացած ստեղծագոր ծությունների համար հորինի նոր վերնագրեր: Լավ ասենք ինչի եք ուզում 7-րդ դասարանից հետո դեգրադացնել սերունդը, եթե օրինակ 7-ում երեխան «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդալով իր երևակայության սահմաններում կկարողանա հային համեմատել կենդանիներից օրինակ ոտքերը պոկած շան հետ, իրերից ասենք մեխի հետ, իսկ գույներից օրինակ եսիմ էդ մեկն էլ դուք ասեք ինչի հետ, ապա 8-ում պետք է միայն արտաքին հատկանիշները նկարագրի, օրինակ ինչ էին հագել, իսկ 9-ում էլ ասենք «Քաոս»-ի վերնագիրը փոխի դնի «Սպունգ Բոբից առաջ» ու դրանով գործը արված համարի: Վատ չեք մտածել, իրականում շատ ճիշտ ուղու վրա եք, ետ չնայեք միշտ առաջ:
Նույնը մտապատկերի դեպքում է, օրինակ 9-ում երեխայի դիզայներական թաքնված տաղանդի ի հայտ գալու աստեղային ժամն է, երբ պետք է առաջարկի գրքի շապիկի նոր ձևավորում: Ուզում եմ հուսալ, որ նման եզրահանգման չեք եկել բնավ մայրաքաղաքի որևէ նարգիլեանոցում հետմիջօրեի նիրհը վայելելու ընթացքում, երբ ձեր գեղագիտական անդորրը խանգարել է անճաշակ ձևավորված մենյուն:
Նաև կարևոր նախապայման եք համարում իր կողքին ապրող գրողների ճանաչումը, վիճելի է իհարկե, բայց դուք ավելի փորձառու եք, մի բան գիտեք, որ ասում եք: Լավ էդ դեպքում մի հարց, եթե թույլ կտաք, ՊՈԴՔԱՍՏ նկարելը որն է, գրականության ուսուցիչը ասելու է երևի. «Բացեք տնային աշխատանք պոդքաստները, տեսնեմ, ով է լավ ռեժիսուրա դրսևորել, եթե չես արել պոդքաստը, դրա փոխարեն գլուխդ էր պետք մոռանալ»:
Բա լավ, ասենք Հայ գրականությունը Ձեզ խանագարում էր, որոշեցիք համաշխարհային գրականության ձեր ճաշակով ընտրված պատառիկները մարգարտի տեղ լցնել դասագրքերում, բա էդ դեպքում Համաշխարհային գրականության լոկոմոտիվ Ռուս գրականության գոհարներից ինչու մի երկու հատ արանքները չեք խցկել: Ասենք Տոլստոսյը ինչ պակաս գրող էր, կամ հլը հիշեք, էլ, ով կար, որ իր գործերի վրա համ մուլտիկներ կան նկարած համ կինոներ: Ես հավատում եմ Ձեր ուժերին, լայնախոհությանն ու զարգացածությանը: Լիահույս եմ, որ տեքստի տառային վրիպակները միայն կուղղվեն, իսկ նման գաղափարական բարձր բովանդակոթյունը կմնա անսասան համարյա Արարատի պես, ի դեպ դա էլ կարող են մոռանալ, ինչպես որ ըստ ձեր գրածի չեն էլ իմանա, որ Մայր Արաքս է եղել, քայլամոլոր գնացել է, էլի լիքը օգտակար բաներ է արել, թե' որպես հեղինակ, թե' որպես նարատոր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից