ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան 07/23/2020 11:20 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության» նախագծի վերաբերյալ:
«Հուլիսի 10-ին Հայաստանի Կառավարության կողմից պաշտոնապես հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող ծավալուն փաստաթուղթը։ Ես պատրաստվում էի դրան անմիջապես արձագանքել, սակայն հուլիսի 12-ին Տավուշի սահմանագծում սկսեցին մարտական գործողությունները, և հանրության ուշադրությունը բնականաբար կենտրոնացավ դրանց վրա։
Հիմա, երբ անմիջական ռազմական գործողությունները մարել են, ժամանակն է անդրադառնալ այդ փաստաթղթին, առավել ևս, որ քննարկումները սկսել են թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներում։ Թեև այս փաստաթուղթը իրականում ռազմավարություն չէ, այլ միայն հայեցակարգ, այն ինքնին բավական ուշագրավ է, և ըստ էության, արտացոլում է այսօր իշխող «Իմ քայլի» հիմնական պատկերացումները մեր երկրի անվտանգության վերաբերյալ։ Քանի որ փաստաթուղթը ծավալուն է, առանձին հոդվածի շրջանակներում հնարավոր չի այն ամբողջովին վերլուծել։ Սակայն փաստաթղթի երրորդ գլուխը, որը վերնագրված է «ՀՀ Ազգային շահերը» և բաղկացած է ընդամենը չորս հակիրճ պարագրաֆից, հատուկ ուշադրություն է արժանի, քանի որ այն խտացնում է իշխող քաղաքական ուժի ողջ պատկերացումները՝ մեր ազգային շահերի վերաբերյալ։ Ուստի ստորև ներկայացնեմ իմ հիմնական նկատառումները՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։
3. ՀՀ Ազգային շահերը
«3.1 Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի ավտանգության ապահովումը. Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման նախապայմանն են»:
Այս սահմանման առաջին մասը որևէ կասկածի տեղիք չի տալիս։ Սակայն նույնիսկ անզեն աչքով ակնհայտ է, որ Արցախի մասով մեր ազգային շահը ձևակերպված է ընդամենը որպես «անվտանգության ապահովում», և խոսքը չկա ոչ Արցախի անկախության, ոչ ինքնիշխանության, և ոչ էլ տարածքային ամբողջականության մասին։ Փաստաթղթի հետագա մանրակրկիտ ընթերցումը բերում է այն եզրակացության, որ Արցախի միջազգային ճանաչումը, կամ առավել ևս միացումը Հայաստանի հանրապետությանը այս կառավարության համար չի դիտարկվում որպես գերակա ազգային շահ, և խոսքը գնում է միայն Արցախի բնակչության անվտանգության և ինքնավարության մասին։ Սա ակնհայտ վերադարձ է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, ըստ որի ենթադրվում էր, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ՝ որոշակի անվտանգության և ինքավարության երաշխիքների դիմաց։ Հավելեմ, որ փաստաթղթում որևէ խոսք չկա նաև Նախիջևանի, և կամ Հայաստանի հանրապետությանից բռնազավթած այլ տարածքների մասին՝ փաստացի, այս կառավարության համար դրանք ընդհանրապես գոյություն չունեն։
«3.2 Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը.
Հայաստանի հանրապետությունը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր և իր ներդրումն ունենալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, խաղաղության և իրավահավասար փոխգործակցության ջատագով է»:
Այս ձևակերպումը ինքնին հասկանալի է, սակայն պարզ է նաև, որ մեր տարածաշրջանում խաղաղության խախտումը երբևիցէ մեզնից չի բխել, մենք արդեն 2000 տարի է այստեղ ապրող ամենախաղաղասեր ազգն ենք։ Խաղաղության հիմանական ռիսկերը բխում են մեր երկու հարևաններից՝ Ադրբեջանից և Թուրքիայից, և ոչ այս անատամ ձևակերպումը, ոչ էլ փաստաթղթի հետագա բացվածքները հստակ չեն բացատրում, թե ինչպես ենք մենք պատրաստվում դիմագրավել այս երկու երկրից (մանավանդ Թուրքիայից) բխող պատերազմական վտանգներին, և ովքեր են լինելու մեր հիմնական անվտանգային գործընկերները, հաշվի առնելով Թուրքիայի բազմակի գերազանցող ռազմաքաղաքական կարողությունները։ Նմանապես, որևէ կերպ անդրադարձ չկա ոչ այստեղ, ոչ էլ փաստաթղթի հետագա որևէ մասում, որ տարածաշրջանային խաղաղության առանցքային նախադրյալը հայ-թուրքական հաշտեցումն է, իսկ դա պահանջում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ոչ միայն ճանաչում, այլև համարժեք հատուցում, այլապես մենք շարունակելու ենք մնալ չհայտարարված պատերազմի պայմաններում, ինչպես դա տեղի ունենում հենց այս օրերին, երբ մեր պատմական հայրենիքի մեծ մասը բռնազավթած Թուրքիան մեզ անամոթաբար ագրեսոր է անվանում, և պահանջում է հրաժարվել սեփական հայրենիքի մնացած տարածքներից։
«3.3 Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը.
Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայությունը արդյունավետ պետական կառավարման համակարգի և երկրի ներքին դիմակայունության զարգացման երաշխիքն են։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է»:
Սա իշխող ուժի հիմանական թեզն է երկրի ներքին կյանքում։ Եվ թեև ժողովրդի ազատ կամաարտահայտումը ոչ ոք չի վիճարկում, նաև պարզ է, որ առանց Սահմանադրության պաշտպանության, պետական ինստիտուտների հետևողական զարգացման և կարողությունների ընդլայնման, արժանիքի վրա հիմնված կադրային քաղաքականության, պետական մարմինների միջև հակակշիռների և փոխզսպման համակարգի, իրական ժողովրդավարություն և ժամանակից պետություն չեն կարող գոյություն ունենալ։ Ոչ միայն այս փաստաթղթի մեջ համարժեք անդրադարձ չկա այս ամենին, այլև «Իմ Քայլը» իր իշխանության ողջ ընթացքում, պարբերաբար ոտնահարել է ժամանակակից ժողովրդավարության այս առանցքային սկզբունքները և դրանով փաստացի ժողովրդավարությունը իջեցրել է ամբոխավարության կարգավիճակի, և հիմա էլ փորձում է ներկայացնել դա որպես առանցքային ազգային շահ։
«3.4 ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը.
ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, Հայաստանի տնտեսական դիմակայունության շարունակական զարգացումը միտված են հայրենիքում նրանց արժանապատիվ կյանքով ապրելուն և նպատակների իրագործմանը»:
Կասկած չկա, որ մեր քաղաքացիների բարեկեցությունը անառարկելի ազգային շահ է։ Բայց արդյո՞ք միայն բարեկցությամբ ենք մենք առաջնորդվում մեր կյանքում։ Արդյո՞ք մենք չենք ցանկանում միջազգայնորեն մրցունակ լինել, հասնել գերազանցության մեր գործում, աշխարհի մասշտաբով ճանաչված արժեքներ ստեղծել, հպարտանալ մեր տաղանդներով, մեր գիտությամբ, մշակույթով և սպորտով։ Արդյոք մենք չենք ցանկանում մենք ապրել ազգային, արժեքակենտրոն և մշակությային հասարակությունում, պահպանել և զարգացնել մեր ինքնությունը և սեփական քաղաքակրթական համակարգը։ Այս ամենը իրական ազգային շահ է, շատերիս համար նաև նյութական շահից վեր, սակայն «Իմ Քայլի» համար կարծես ընդհանրապես կարևոր չի։ Իրականում, ոչ մի փոքր պետություն չի կարող ժամանակակից աշխարհում կայուն զարգանալ, եթե այն չի հիմնվում իր հասարակության ամուր արժեքների և գերազանցության ձգտման վրա, և սա չգիտակցելով, մենք կարող են դատապարտել սեփական երկիրը աստիճանական հայաթափման։
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես ընդդիմանում իշխող քաղաքական ուժին, եթե չունենալով անցյալի հետ կապված որևէ բեռ, կարող եմ առնվազն չեզոքություն պահպանել, և կամ նույնիսկ համագործակցել նրա հետ։ Եթե ուրիշ ոչ մի պատճառ էլ չլիներ, այս չորս պարագրաֆները տալիս են դրա հստակ պատասխանը՝ «Իմ Քայլը», որպես քաղաքական ուժ, նպատակ է դրել համահարթեցնել Հայաստանը և վերածել այն շարքային սպառողական հասարակության, զուրկ մեր երկրի քաղաքակրթական առաքելությունից, մշակույթային դիմագծից և պատմական ժառանգությունից։ Փոխարենը, առաջ է մղվում այն թեզը, որ այդպիսի շարքային սպառող դառնալով և հրաժարվելով սեփական պատմությունից, մենք կարող ենք վերջապես ապրել բարեկեցիկ և անվտանգ կյանքով, և առնվազն չվախենալ մեր ապագայի համար։
Շատերի համար սա կարող է գայթակղիչ լինել, բայց մեր ազգի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ մենք բարեկեցիկ սպառողների հասարակություն չենք, և թե անցյալում, և թե հիմա այլ, շատ ավելի հավակնոտ և խիզախ պատմական ընտրություն ենք կատարում։ Անցած շաբաթվա իրադարձությունները Տավուշի սահմանագծում ևս մի անգամ դա հստակ ապացուցեցին՝ մենք հպարտ, ստեղծագործ և մարտնչող ազգ ենք, և չկա այդպիսի ուժ, որը մեր էությանը հակառակ ընտրություն կարողանա մեզ պարտադրել։ Իսկ այս անողնաշար փաստաթուղթը վաղ թե ուշ կնետվի աղբարկղ՝ հուսով եմ, որ դրան շատ չենք սպասելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից