ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ դատավորի թեկնածուն խոստացավ անել ամեն ինչ՝ ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար 07/23/2020 12:44 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելու մասին նախագիծը։
Վահրամ Ավետիսյանն ասաց՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու իր մոտեցումն է առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը. «Հաշվի առնելով երկրում ձևավորված իրողությունները՝ նաև ամրապնդել ՍԴ դերը ժողովրդավարության ամրապնդման գործում։ Ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները կարծրացած, կայուն կատեգորիաներ չեն։ Հասարակության զարգացման հետ մեկտեղ նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումներն ապրում են էվոլյուցիա և ենթադրում եմ, որ ՍԴ-ն, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներդաշնակ գործունեության ապահովումը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման արդյունավետ գործընթացը»,-ասաց Վահրամ Ավետիսյանը։
Վարչապետը Վահրամ Ավետիսյանին խնդրեց ներկայացնել իր կենսագրությունը և աշխատանքային գործունեությունը։ ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 1999թ.-ից դատախազությունում ավագ քննիչի պաշտոնում.
«Հետագայում ՌԴ-ում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի։ 2002թ.-ից դասավանդում է ԵՊՀ-ում։ Ներկայուսմ զբաղեցնում եմ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը։ Զուգահեռ զբաղվել եմ նաև մասնավոր պրակտիկայով, այսինքն Հանրապետության մասշտաբով խոշոր կազմակերպություններում զբաղեցրել եմ իրավաբանական ծառայության ղեկավարի, գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը։ Շատ կարճ ժամանակահատված պաշտոնավարել եմ դատախազությունում որպես օտարերկրյա դատարաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ։ Կարծում եմ՝ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ և անհրաժեշտ սկզբունքայնություն, որպեսզի կարողանամ պատշաճ ձևով իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունները»,-ասաց Վահրամ Ավետիսյանը։
Նախագիծը հավանության արժանացավ։ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց Վահրամ Ավետիսյանին ԱԺ քննարկումների ժամանակ, իսկ Վահրամ Ավետիսյանը վստահեցրեց, որ ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում ամեն ինչ անելու է ՍԴ հանրային հեղինակությունը բարձրացնելու համար։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից