ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական ղեկավարության ակտիվությունն աննախադեպ է, որի մեջ բացահայտ սպառնալիքներ կան. Թուրքագետ 07/23/2020 19:44 | Քաղաքական
Վերջին օրերին Թուրքիայի ակտիվությունը պետք է տեղավորել ինստիտուցիոնալ հարթությունում, որովհետև դա ոչ թե պահի տակ ի հայտ եկած ակտիվություն է, այլ Թուրքիայի մշակված քաղաքականությունն է՝ ներթափանցելու տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտներում և դրանք թեժացնելու առումով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Դիտարկմանը՝ Թուրքիան անուղղակի կերպով աջակցում է Ադրբեջանին, հնարավո՞ր է, որ նա դիմի նաև ռազմական գործողությունների, թուրքագետը նկատեց՝ իհարկե Թուրքիայի մեծ ցանկությունն է ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին ընդդեմ Հայաստանի, բայց կան զսպող մեխանիզմներ. «Պատճառը ոչ թե թուրքական հումանիստական մոտեցումն է, որ Թուրքիան չի ներխուժում Հայաստան՝ ռազմական միջամտություն իրականացնելու, այլ զսպող մեխանիզմներն են, որոնք թույլ չեն տալիս դա։ Ամենառեալ մեխանիզմներից մեկը հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է և Հայաստանի ռուսական բազան, իսկ երկրորդը՝ ՀԱՊԿ-ը։ Չնայած այս վերջինը տարբեր առումներով քննադատությունների է արժանանում, երբեմն նրա արձագանքները մեզ չեն գոհացնում, բայց, այնուամենայնիվ, ընկալվում է որպես զսպող մեխանիզմ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հարցին՝ արդյոք այդ մեխանիզմներն այնքան արդյունավետ են, որ այս անգամ էլ կզսպեն Թուրքիայի ռազմական գործողություններ իրականացնելու ցանկությունը, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այդ մեխանիզմներն իրենց արդարացրել են, պարզապես փոփոխվող իրավիճակներում պետք է քայլեր անել դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Այնուամենայնիվ Թուրքիայի նման հարևան ունենալով՝ մենք երբեք չպետք է հանգիստ լինենք. «Թուրքիայից կարելի է ակնկալել ամեն տեսակի սադրանք և տարատեսակ բացասական զարգացումներ։ Մենք պետք է էլ ավելի զգոն լինենք և օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները միջազգային տարբեր հարթակներում, գործընկեր երկրների հետ մեր հարաբերություններում՝ զսպելու թուրքական ագրեսիան։ Թուրքական ագրեսիան զսպելու համար ամենաառաջնայինը մեր դաշնակցային հարաբերություններն են ստրատեգիական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, որի հետ հարաբերությունների բարելավումը, կամ ավելի բարձր մակարդակի տեղափոխումը կարծում եմ՝ երկուստեք շահեկան է»,-նշեց թուրքագետը։
Ինչ քայլեր կարող ենք սպասել Թուրքիայից առաջիկայում, Ռուբեն Մելքոնյանը նկատեց՝ թուրքական ղեկավարության ակտիվությունն աննախադեպ է և այդ ակտիվության մեջ կան բացահայտ սպառնալիքներ, ընդ որում սպառնալիքները ոչ միայն տեսական հարթությունում են, այլև գործնական. «Թուրքիայի երեկվա անվտանգության խորհրդի նիստը և ընդունված հայտարարությունը կարծում եմ՝ վերջին տարիներին ամենաագրեսիվ և ամենառազմատենչ հայտարարությունն էր Թուրքիայի կողմից և չի կարելի դրան անտարբերությամբ մոտենալ։ Դա չի կարելի համարել լոկ հայտարարություն։ Դա գործողությունների ծրագիր է և պետք է համադրենք այլ գործողությունների հետ, որ հիմա տեղի են ունենում Թուրքիայում։ Մենք պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին, այսինքն Թուրքիայից տեսականորեն սպասենք ամենավատ անակնկալները։ Դրանով կբարձրացնենք նաև մեր զգոնությունը։ Ավելի լավ է պատրաստ լինենք վատ սցենարների, բայց լինեն ավելի լավ սցենարներ, քան թուլացնենք մեր զգոնությունը և չկարողանանք դիմագրավել հնարավոր վտանգները»,-ընդգծեց թուրքագետը։
Ինչ վերաբերում է մեր կողմից իրականացվող լուրջ մոնիթորինգին և պատրաստվածությանը, թուրքագետը նշեց՝ տեսնում է որոշ դրական զարգացումներ, մասնավորապես դիվանագետների, դեսպանների մի մասը բավական լուրջ աշխատանքներ են կատարում, բայց տեսնում է նաև թերացումներ, հապաղումներ, պատասխանատու կառույցների ու անձանց կողմից իրականության ոչ ճիշտ գնահատականներ. «Կարծում եմ՝տարբեր ոլորտների պատասխանատուները պետք է հարցին մոտենան նաև մի փոքր վատատեսական տեսանկյունից, որովհետև Թուրքիայի հանդեպ ունենալ պատրանքներ, որ նա փոխվել է, որ կան լավ թուրքեր և թուրքական սպառնալիքը չեզոքացված է, դա ուղղակի աններելի սխալ է հայ քաղաքական մտածողության մեջ, որը տարիներ շարունակ քարոզվել է և հիմա ունենք դրա հետևանքները։ Պետության շարունակականության, պետության անվտանգության պահպանման տեսանկյունից մենք պարտավոր ենք այդ բոլոր մեխանիզմներն ու գործառույթներն իրականացնել հավուր պատշաճի։ Հապաղումը, ուշացումը, թերացումը և այլն, ուղղակի աններելի են»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ