Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Բերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ. Գեւորգ Դանիելյան 07/23/2020   15:05  |  Հարցազրույց

Ընդունեք, որ անսովոր է, երբ ձեռնաշղթաներ են հագցնում աղջիկներին զուտ նրա համար, որ դիմակներ չեն կրել և չեն կատարել ոստիկանի պահանջները, նույն հիմքով ձերբակալում կամ բերման են ենթարկում, իսկ երբեմն էլ՝ արդեն ավանդույթի ուժով ոմանց «ասֆալտին են փռում»։ Իհարկե, ոստիկանը պետք է կարողանա անարգել իր պարտականությունները կատարել, խնդիրը դա չէ, բայց որքանով են նման գործողությունները իրավաչափ։ Մեր հարցերին արձագանքել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

-  Պարոն Դանիելյան, հաճախ ոստիկանները ձեռնաշղթաներ են կիրառում և բերման ենթարկում, հիմնավորելով, որ տվյալ անձը չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, մասնավորապես դրսում դիմակ չի կրել։ Որքանո՞վ է այս պրակտիկան օրինական։

-  Որքանով կարողանում եմ հետևել լրահոսին, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների (իսկ ձեռնաշղթան ևս հատուկ միջոց է) կիրառման իրավաչափությունը, այո, բացատրվում է ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։ Ընդ որում, հղում է արվում «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի վրա, որով, այո,  ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելը ամրագրված է, որպես հատուկ միջոց կիրառելու ինքնուրույն հիմք, սակայն սա չափազանց սահմանափակ, պարզունակ ու վտանգավոր ընկալում է։ Ցավոք, այսպիսի պարզաբանումների հեղինակները առնվազն անտեսում են ինչպես նույն օրենքով, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մի շարք լրջագույն վերապահումներ։ Չպետք է անտեսել, որ հարկադրանքի միջոցների կիրառումը կարող է լրջագույն աղերսներ ունենալ նաև անձի արժանապատվության խաթարման հետ։

-Կարո՞ղ էիք հստակեցնել, թե խոսքն ինչ վերապահումների մասին է։

-Նախ, նշված օրենքով, մասնավորապես՝ 29-րդ հոդվածի 1-ին մասով պարզ շարադրված է, որ  ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը բացառիկ միջոց են, դրանք կարող են կիրառվել  միայն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել։ Այլ կերպ ասած, նշված օրենքի 31-րդ հոդվածով նշված հիմքերը, այդ թվում՝ օրինական պահանջին չենթարկվելը, ոչ թե ինքնին բավարար են հատուկ միջոցներ կիրառելու համար, այլ յուրաքանչյուր դեպքում հարկ է սպառիչ գնահատել իրավիճակը և հիմնավորել, որ այլ միջոցներով պարտականությունների կատարումը հնարավոր չէ կատարել։ Ըստ այդմ էլ՝ 31-րդ հոդվածում խոսվում է ոստիկանի սոսկ իրավունքի, ոչ թե պարտականության  մասին, այսինքն՝ ոստիկանը իրավաչափ հայեցողությամբ կարող է կիրառել ձեռնաշղթա, եթե տվյալ իրավիճակում ակներև է, որ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել իր պարտականությունների կատարումը։

Ընդ որում, այլ միջոց է համարվում ոչ միայն ողջամիտ բանակցությունը, այլև դրան հաջորդող ֆիզիկական ուժը, այսինքն՝ պետք է ապացուցել, որ կոնկրետ իրավիճակում ֆիզիկական ուժի գործադրումը չէր կարող բավարար համարվել, և անմիջապես ձեռնաշղթաների կիրառումը անխուսափելի է եղել։ Հավելենք, որ նշված օրենքի 29-րդ հոդվածում միանշանակ ամրագրված է, որ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։

-Դուք առաջադրում եք ակնհայտ բարդ իրավական խնդիրներ ու իրավիճակներ, իսկ ոստիկանը իր պատրաստվածության աստիճանով ի զորո՞ւ է, արդյոք,  այդ բոլոր հարցադրումների պատասխաններն իր համար արագ ու ճշգրիտ պարզել։

Այդ հարցերը ինքս չեմ առաջադրում, դրանք օրենքի տարրական պահանջներն են։ Ինչ վերաբերում է ոստիկանների պատրաստվածությանը, դրան օրենսդրությամբ ևս համարժեք անդրադարձ է արված։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն, Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ։ Ինքս ծառայել եմ իրավապահ մարմինների համակարգում և լավ եմ պատկերացնում, թե որքան բարդ է պատրաստվածության այսպիսի բարձր նշաձող երաշխավորելը, բայց մյուս կողմից՝ գործ ունենք մարդկանց իրավունքները նվազագույն չափով հարգելու անհրաժեշտության հետ, ուստի այլ ելք չունենք։

Հաճախ ասում են, որ հրազենին անհրաժեշտ չափով տիրապետելու համար առնվազն մեծ քանակի փամփուշտներ են հարկավոր, իսկ պատերազմող երկրում այդպիսի շռայլություն չի կարելի թույլ տալ։ Համամիտ եմ, բայց առաջավոր փորձը հուշում է, որ մենք հետ ենք ընկնում և այդպես էլ կիրառման մեջ չենք դնում համակարգչային տեխնիկայով իրական իրավիճակներին մոտեցված վերապատրաստման ծրագրերը, որոնց պարագայում հրազենին հաջողությամբ փոխարինում են տեխնոլոգիական անալոգները։ Եվրոպական որոշ երկրներում այդպիսի ծրագրեր կիրառման մեջ են դրվել դեռ 20 տարի առաջ։

Վերջապես, կան հիրավի պատրաստված, գրագետ և կիրթ ոստիկաններ, որոնք կարող են վարպետության դասեր տալ, ընդ որում, նրանք վախկոտի, անվճռականի տպավորություն չեն թողնում և կարող են ցանկացած հիրավի չարամիտ օրինազանցի իր իրական տեղը ցույց տալ և, ըստ այդմ էլ՝ անհրաժեշտ հարգանք ձևավորել ոստիկանության համակարգի նկատմամբ։

-Ի դեպ, անդրադառնանք այն հարցին, թե այդ ի՞նչ պարտականության մասին է խոսքը, որի ապահովման համար կարող է կիրառվել հատուկ միջոց։

-Ձեր բերած օրինակում ոստիկանի պարտականությունն արձանագրություն կազմելն է և բերման ենթարկելը։ Արձանագրություն կարող է տեղում կազմվել, իսկ բերման ենթարկել կարելի է միայն այն դեպքում, երբ անձը կանչով խուսափում է ներկայանալուց, ինչը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով։ Ասվածից բխում է, որ երբ անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր ներկայանալ և խուսափելու փորձ չի անում, այդ պահից նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կամ որևէ հատուկ միջոց չի կարող կիրառվել։

Վերջին հաշվով, ոստիկանը կարող է և նվազ նշանակություն ունեցող իրավախախտում կատարած զանցառուին ազատել պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ, ինչը ևս նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով։

Երբեմն սոցցանցերում բերման ենթարկվածները նկարներ են տեղադրում կամ պարզապես հայտարարում են, որ երկար ժամանակ ձեռնաշղթաներ կրելու արդյունքում իրենց մարմնական վնասվածքներ են պատճառվել։

Անկախ նրանից, թե ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը եղել է օրինական, թե՝ ոչ, վիրավորվածների և, բնականաբար, մահվան ելքերի մասին, Ոստիկանությունը պարտավոր է սեղմ ժամկետում հայտնել ինչպես դատախազին, այնպես էլ տուժածների մերձավոր ազգականներին։

-Դուք ակնարկեցիք անձի արժանապատվության խնդիրը, որքանո՞վ է դա առնչվում հարկադրանքի կիրառման հետ, երբ խոսքը սոսկ վարչական իրավախախտման համար անձին ձեռնաշղթաներով բերման են ենթարկում։

-Խոսքը ոչ միայն ազգային օրենսդրության, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումների արգելքի մասին է, ըստ որի՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ ՄԻԵԴ֊ի բազմաթիվ անչափ հետաքրքիր վճիռներ կան, որոնցում անգամ ձեռնաշղթայի կիրառման առանձին վիճահարույց դեպքեր որակվել են, որպես 3-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ հանրության դիտարկմամբ վարչական զանցանք կատարած անձը կարող էր ընկալվել որպես ծանր հանցագործություն կատարող, ինչն արդեն աղերսներ ունի անձի արժանապատվության հետ։

Ընդհանրապես, բերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը և այլն, ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ, դրանք առավելապես բնորոշ են ամերիկյան իրավական համակարգին, որտեղ ձևավորվել են ավանդաբար, այդ թվում՝ սևամորթների նկատմամբ հետապնդումների համատեքստում և իներցիայի ուժով մասամբ պահպանում են իրենց կենսունակությունը՝ անխուսափելիորեն ժամանակ առ ժամանակ խնդիրներ հարուցելով իշխանությունների համար։ Ի դեպ, եթե ամերիկյան համակարգում կան բազում այլ, հիրավի առողջ ինստիտուտներ, որոնք արժեր տեղայնացնել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:07 08/07/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ
16:40 13/06/2020  |  ՀարցազրույցՖիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:11 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան
21:20 13/05/2020  |  ՀարցազրույցԱրջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան
17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան
12:55 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն արձագանքել է Գեւորգ Դանիելյանին
17:17 11/05/2020  |  ՄեկնաբանությունԳևորգ Դանիելյան. Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել
19:26 16/03/2020  |  Հարցազրույց«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան
10:29 11/02/2020  |  ՄեկնաբանությունՉկա որեւէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:06 06/02/2020  |  ՄեկնաբանությունԿկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ ...Գեւորգ Դանիելյան

Արխիվ

[]