ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բա որ այդքան բարձր հավելավճարներ եք ստանում, դա ինչի՞ համար է». ԲՈՒՀ չընդունված դիմորդների և ծնողների բողոքի ակցիան շարունակվում է 07/23/2020 12:06 | ԼՐԱՀՈՍ
Երրորդ օրն է ԲՈՒՀ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա են անցկացնում, այս անգամ էլ Կառավարության շենքի մոտ են։ Ոստիկանները քաղաքացիներին խնդրեցին հեռանալ հավաքի վայրից, որովհետև գործողությունները օրենքից չի բխում։ Բողոքի ակցիայի մասնակիցները՝ պահպանելով սոցիալական հեռավորություն, շարունակում են ակցիան՝ գոչելով «Մենք ուզում ենք սովորել»։
«Ոտնահարվել է մեր երեխաների սահմանադրական իրավունքը։ Ամեն երեխա իրավունք ունի սովորելու, քննությունը մրցակցություն է։ Այն քննությունը, որ այս տարի է կատարվել, դա մրցակցություն չէ։ Նրանք մրցակցություն են տարել ճիշտ հայտեր լրացնելու պահով»,- այս մասին այսօր հայտնեց բողոքի ակցիայի կազմակերպիչը։
Ծնողը ասում է, որ փոխնախարարը իրենց խնդիրներին բավարարող ոչինչ չասաց։ Խնդրում են 2-4-րդ հայտով, եթե միավորի առումով բավարարում է, ապա տեղեր ապահովեն, որպեսզի երեխաները սովորեն։Ասում է՝ ԿԳՄՍ նախարարությունում գտնվելով տպավորություն էր , որ չեն ուզում ընդունել իրենց սխալը և ԳԹԿ-ի սխալը։
«Իրենց ասելով դա լիցենզավորման կարգի խախտում է, սա անընդունելի է։ Փոխնախարարը ոնց որ փափուկ բարձ փորձեր դներ մեր գլխի տակ։ Մինչև վերջ պայքարելու ենք, երեխաները պետք է դառնան ուսանող։ Վարչապետը մեր խնդրին լուծում կտա, խնդրեցի ներկայացնեն, որ կառավարության նիստից հետո վարչապետը ընդունի, եթե հնարավոր է։ Եթե հույս չունենանք այստեղ չենք լինի։ Դիմորդները ծանոթ են եղել նախկինում եղած կարգին, ինչ իմանային, որ երբ հայտը ներկայացրել են, կարգում 4 օր է փոփոխություն է եղել։ Փոխնախարարն ասում է՝ ի՞նչ 13.000 մարդու անհատական ծանուցագրեր ուղարկեինք, կես ժամ հեռուստատեսությամբ հայտնեինք։ Բա պետք լիներ մեկ ժամ էլ պետք է անեք, բա որ այդքան բարձր հավելավճարներ եք ստանում, դա ինչի՞ համար է»։
Հիշեցնենք, որ երեկ բողոքի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Դիմորդների ծնողները բողոքում են, որ տեղյակ չեն եղել, որ նախապատվությունը տրվելու է առաջին հայտին, ոչ թե դիմորդի ստացած գնահատականին: Արդյունքում բարձր գնահատական ստացած բազմաթիվ դիմորդներ բուհ չեն ընդունվել:
Արայիկ Հարությունյանը և իր տեղակալները չէին ներկայացել ԱԺ-ում ԿԳՄՍ հանձնաժողովի նիստին։ Դիմորդները և նրանց ծնողները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի հետ և ներկայացրել իրենց խնդիրը
Օրվա ավարտին եղավ նաև հանդիպում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ։ Քննարկման ժամանակ փոխնախարարը նշել է, որ անհնար է հավելյալ տեղեր հատկացնել դուրս մնացած 739 դիմորդների համար, հատկապես, որ այժմ լրացուցիչ փուլով դիմորդներից ավելի քան 550-ը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու թափուր տեղերի մրցույթին։ Հանդիպման մասնակից ծնողներից մեկը նշել է, որ այդ 550-ի մեծ մասը ստիպված է դիմել այդ քայլին՝ վերջին հնարավորությունից չզրկվելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նամակ-առաջարկ ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։ Առաջարկվել է նաև, որ ԿԳՄՍ նախարարը այսօր Կառավարության նիստին ներկայացնի խնդիրը ու հնարավոր լուծումները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ