ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ում սկսվել է կոմունիկացիան. Ադրբեջանից պահանջել են քրեական գործի ամբողջ նյութերը, ընդ որում՝ թե թարգմանությունը, թե բնօրինակը 07/22/2020 20:24 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, Ադրբեջանում գերեվարված, ապա որպես դիվերսանտ 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի իրավունքների խախտման վերաբերյալ գանգատը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՄԻԵԴ-ում Կարեն Ղազարյանի ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Ղազարյանից։
Նրա փոխանցմամբ՝ իրենց կողմից բարձրացված բոլոր հարցերը կոմունիկացվել են, հիմնականում՝ հարցերը վերաբերում են կյանքի իրավունքի խախտմանը, պաշտպանության իրավունքի խախտմանը, մասնավորապես, որ Ադրբեջանը տեղեկատվություն չի ներկայացրել՝ դատավարությունը խախտումներով է անցել, թե ոչ, ծնողները զրկված էին իրենց որդու հետ կապ հաստատելու հնարավորությունից, քանի որ հաղորդակցման որեւէ միջոց չկար, բացի այդ, պարզ չէր, թե արդյո՞ք ապահովվել է պաշտպանության իրավունքը, թե ոչ։
«Ծնողները նույնիսկ պաշտպանի հետ չկարողացան կապ հաստատել, իր հետ կապ չկար, որ հասկանանք՝ պաշտպան ունի, թե ոչ եւ պարզ չէ՝ արդյո՞ք դատական ակտը բողոքարկվել է, թե ոչ, արդյո՞ք Կարեն Ղազարյանը կարծիք է հայտնել ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ, թե ոչ։
Բացի այդ՝ Ղազարյանը նշեց, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն՝ Կարեն Ղազարյանը միայնակ է պահվում, ինչը կոպիտ խախտում է։ Փաստաբանն աննախադեպ համարեց նաեւ այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է քրեական գործի ամբողջ նյութերը, ընդ որում՝ օրիգինալ եւ թարգմանված տարբերակներով։
«Սրանից կարելի է ենթադրել, որ ՄԻԵԴ-ը նույնիսկ կասկածի տակ է դնում այդ դատավարության իսկությունը՝ եղել է դա առհասարակ, թե իմիտացիա էր»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ մեծ հաշվով ամբողջը տանում է ռասսայական խտրականության խնդրին եւ, որ այս լեգենդը հորինվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված իրավիճակով։
Փաստաբանի կարծիքով՝ կոմունիկացիան բավականին լուրջ էր, քանի որ նախադեպ չի եղել, որ նման խորությամբ դատավարության մասով անդրադարձ կատարվեր։ Նման անդրադարձը, ըստ նրա, պայմանավորված է նաեւ Մանվել Սարիբեկյանի գործով եւ, որ ՄԻԵԴ-ը խնդիրը դիտարկել է ամբողջական կոնտեքստում՝ նույնանման դեպքերի հետ կապված։
«Ինչ -որ տեղ կարող ենք ասել, որ դա նաեւ նրա շարունակությունն է»,- նշեց փաստաբանը։
Ըստ նրա՝ ներկայացված հարցերից կարելի է հասկանալ, թե ինչ կարծիք ունի ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ, մասնավորապես՝ կոմունիկացիան արդեն իսկ նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գրեթե 90 տոկոսով կասկածներ ունի դրա վերաբերյալ։
ՄԻԵԴ պահանջները պարտադիր են ցանկացած երկրի համար, սակայն, ինչպես հայտնեց փաստաբանը, արդեն նախադեպ կա, երբ Ադրբեջանը պահանջվող նյութերը դեռեւս չի ուղարկել դատարան, այսինքն՝ այս երկիրը կարող է նաեւ չկատարել այդ պահանջները, իսկ ինչ վերաբերում է հետեւանքներին, ապա արդեն քաղաքական հարց է։
Դառնալով ՄԻԵԴ-ի բարձրացրած հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին տրված ժամկետներին՝փաստաբանը նշեց, որ կողմերը պաշտոնապես դեռ չեն ստացել գրությունը, սակայն սովորաբար նախատեսված ժամկետը մոտ 8 շաբաթ է։
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։ Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որեւէ կապ չունի ՀՀ զինված ուժերի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընդգծել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։
Չնայած այս հանգամանքին՝ Ադրբեջանում Կարեն Ղազարյանին՝ որպես դիվերսանտի, դատապարտել են 20 տարվա ազատազրկման։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ