ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անընդունելի է, որ մոտ 700-ից ավել երեխա այս պահին դուրս մնա. Աննա Կոստանյան 07/22/2020 16:33 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ կրթության, գիտության հարցերի հանձնաժողովի աշխատանքային քննարկումն ավարտվեց։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ քննարկմանն ակնկալում էին տեսնել նաև ԿԳՄՍ նախարարին կամ փոխնախարարներից որևէ մեկին, սակայն չէին ներկայացել. «Նախարարությունից որպես ներկայացուցիչ ԲՈՒՀ-ական մասով բաժնի վարիչ պարոն Սուքիասյանը և ԳԹԿ-ից ներկայացուցիչ։ Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին հիմնականում նախարար և փոխնախարար, որպես որոշում կայացնող մարմին այս հարցը որոշակիորեն փոխզիջումների կամ հնարավոր լուծումների գնայինք։ Այսինքն այս պահին քննարկումների արդյունքում, եթե որոշակի լուծումներ լինեին, հենց այս պահին որոշումը կայացվեր, որը հետագայում արդեն կկայացվեր չընդունված դիմորդների վրա, ինչը չեղավ, որովհետև նախարարության ներկայացուցիչը եկել էր՝ արդարացնելու այն խնդիրը, որն այս պահին ծագել է»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այս պահին առարկայական որևիցե լուծում չունեն։
Պատգամավորը նշեց, որ խոսել են նաև այն մասին, թե որտեղից է խնդիրը ծագել։ Նրա խոսքով խնդիրը ծագել է ԲՈՒՀ ընդունվելիս մեկ առարկայից քննություն հանձնելուց պայմանավորված. «Պատշաճ իրազեկվածություն չի եղել դիմորդների և ծնողների շրջանում, ինչի վրա վերջին երկու օրերին շեշտադրում է արվում։ Այսինքն տեղյակ չեն եղել, որ նույնիսկ 8 հայտ նշելու դեպքում գերակայություն է տրվելու առաջին հայտով միավորներ հավաքած դիմորդներին, ինչը ստեղծել է այս աբսուրդային իրավիճակը։ Նախարարության և ԳԹԿ ներկայացուցիչն անընդհատ շեշտադրում են անում, որ մեզ անհրաժեշտ են դիմորդներ, հետագայում ուսանողներ, որոնք դիմելուց առաջ սթափ գիտակցում են, թե ինչ մասնագիտություններով են ուզում առաջնորդվել, բայց այստեղ մեկ հանգամանք հաշվի չեն առել, որ կորոնավիրուսով պայմանավորված հաստատ իրավիճակից օգտվողներ էլ եղել են և քանի որ մարտ ամսից մոտավորապես հայտնի էր, որ մեկ առարկայով է քննություն լինելու, բնականաբար այս ընթացքում հնարավորություն են ունեցել օրինակ տվյալ առարկան ավելի լավ սերտելու»,-ասաց պատգամավորը։
Աննա Կոստանյանը ենթադրում է, որ այս հարցով այլ քննարկումներ էլ կլինեն, որովհետև ԿԳՄՍ և ԳԹԿ ներկայացուցիչներին ներկայացրել են բոլոր մտահոգությունները և խնդրի լուծման առաջարկվող տարբերակները. «Անընդունելի է, որ մոտ 700-ից ավել երեխա այս պահին դուրս մնա։ Իրենք էլ ասացին, որ այս պահի տվյալներով 500 և ավելի դիմորդներ համաձայնել են դիմելու այլ մասնագիտություններով։ Չգիտեմ՝ դա որքանով արդյունավետ կլինի, օրինակ երեխային, որն ուզում է իրավագիտությամբ ուսում ստանալ, իրեն արևելագիտության բաժնում են հնարավորություն տալիս ուսումը շարունակելու»,-հավելեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ԲՈՒՀ չընդունված դիմորդները և նրանց ծնողները։
Վերջիններս բողոքում են, որ տեղյակ չեն եղել՝ նախապատվությունը տրվելու է առաջին հայտին, այլ ոչ թե դիմորդի ստացած գնահատականին։ Արդյունքում բարձր գնահատական ստացած դիմորդը ԲՈՒՀ չի ընդունվել։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ