ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարում վերջին շրջանի լարվածության կապակցությամբ և Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը 07/22/2020 15:26 | Բնապահպանական իրավունք
Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։ Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին (տեսեք այստեղ՝ https://bit.ly/3jkW62H )։
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը պարբերաբար նախազգուշացումներ է հնչեցնում, որ Ամուլսարի շուրջ հանքահենային հիմնական տակտիկան բռնի գործողություններ սադրելն է՝ ներքաշելով Ամուլսարի պահապաններին և դրանով հիմնավորելով ոստիկանական միջամտությունը։ Այս տակտիկան սնանկացած և նոր տերեր ունեցող ընկերությունն իրագործում է կապալառու խմբավորումների ու ընկերությունների միջոցով։
Այս լարումների ֆոնին ակտիվացել է Լիդիան Արմենիայի գովազդային բաժինը, որը վերջին օրերին վճարովի ռեպորտաժներ է պատվիրել հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների։ Գովազդային այս գրոհին միացել է նաև քաղաքական պատմության մեջ վաղուց մոռացության մատնված Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի պայքարի, բնապահպանների, ջերմուկցի պահապանների մասին զազրախոսություններ ու ստեր է գրում։
Այս համընկնումները պատահական չեն։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորման մասին մեր հավաքած տեղեկությունների ու Արամ Սարգսյանի բարձրացրած աղմուկի համընկնումների վրա։
Այսպես, հարձակվողական տակտիկայով դեպի Ամուլսար ներխուժող խմբավորման ներկայացուցիչները ներկայացել են իբրև «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ։ Ըստ իրենց հավաստումների, «Էկո Բիլդինգ» ընկերությունը պայմանագիր ունի Լիդիան Արմենիայի հետ, որպեսզի Ամուլսարի տարածքում ինչ-ինչ վերանորոգման աշխատանքներ կատարի, և նրանք պարբերաբար ներխուժման փորձեր են անում այդ պայմանագիրը կատարելու նպատակով։ Ընկերության հիմնադիրներից է Վայքի բնակիչ Արամ Կառլենի Մինասյանը, իսկ տնօրենը նրա որդին է՝ Կառլեն Արամի Մինասյանը:
Իսկ ահա, թե ինչու է աղմկում Արամ Սարգսյանը, պարզ է դառնում նրա քաղաքական դաշինքի կազմն ուսումնասիրելով։ 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Էկո Բիլդինգ»-ի տնօրեն Կառլեն Մինասյանը ներառված էր «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում, որը գլխավորում էր Արամ Սարգսյանը: Կառլեն (Կարեն) Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում վերջին օրերին ակտիվորեն տարածում է Արամ Սարգսյանի՝ Ամուլսարի դիմադրական պայքարը վարկաբեկող հարցազրույցներն ու գրառումները: Կան նաև լուրեր, որ բացի Լիդիանի կապալառուների հետ այս քաղաքական կապերից, Արամ Սարգսյանին հետաքրքրում է նաև հանքի շահագործումը՝ որպես կիր մատակարարելու բիզնես հնարավորություն։
Ամուլսարի պայքարի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում հասկանալ Լիդիանի նոր տերերի ստրատեգիան և չդառնալ դրա մի մասը: Նրանք իրենց անունից գործողություններ չեն ձեռնարկում, սակայն փոխարենը ֆինանսապես շահագրգռում են տեղական ընկերությունների, նրանց «աշխատանքի պատվեր տալիս» Ամուլսարի տարածքում, որպեսզի վերջիններս հանուն իրենց շահույթի ամեն կերպ փորձեն աշխատանքներ սկսել Ամուլսարում: Մինչդեռ ինչպես հայտնի է, այս ծրագիրը կանխվել է Ջերմուկ համայնքի բնակիչների և բազմաթիվ այլ ակտիվ ու գիտակից մարդկանց ջանքերով, իսկ քանի դեռ ծրագիրը վերջնականորեն չի դադարեցվել ՀՀ կառավարության կողմից՝ դեպը լեռը տանող ճանապարհների մոտ շարունակում են հերթապահել Ամուլսարի պահապանները: Ուստի Ամուլսարում գումար վաստակելու նպատակ ունեցող տեղական ընկերություններն անխուսափելիորեն դիմադրության են հանդիպելու:
Լիդիանի վերակազմակերպման արդյունքում նրա նոր տերերը դարձած ներդրումային ընկերությունները տեղի համայնքների բնակիչներին միմյանց դեմ դուրս բերելով նպատակ ունեն մի կողմից բախումներ հրահրել, բռնության սցենարներ սադրել և այդ ճանապարհով չեզոքացնել Ամուլսարի պահապաններից որոշներին ու խաթարել շարժման նկատմամբ հանրային համակրանքը, մյուս կողմից՝ աշխատանքի իմիտացիա ստեղծել Ամուլսարի տարածքում, ինչը նրանց իրավական գործիքներ կտա ներդրումային արբիտրաժի միջոցով Հայաստանից գումարներ կորզելու համար և մասամբ կհանդարտեցնի Լիդիանի դեմ ֆինանսական ու գույքային պահանջներ ներկայացնող պարտատերերին: Քանի դեռ Ամուլսարում դիմադրական պայքարի շնորհիվ ճանապարհները փակ են, արբիտրաժ մտնելու հնարավորություն Լիդիանի այս նոր տերերն ու ընկերությունները չունեն։ Կրկին շեշտում ենք, որ կարևոր է հասկանալ այս ստրատեգիան և չդառնալ այս բեմադրված սցենարի մասը:
Իսկ Արամ Սարգսյանին կոչ ենք անում այլ բիզնես հնարավորություններ փնտրել։
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել