ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի. Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ միջազգային STARMUS 6-րդ փառատոնը 2021 թ. անցկացվելու է Հայաստանում 07/22/2020 19:35 | ԼՐԱՀՈՍ
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում, Հանրապետության նախագահի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր՝ փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ժամանակ, որին Երևանից մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Իսպանիայից՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ-ից՝ STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, STARMUS փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեվիդ Այքերը, Շվեյցարիայից՝ STARMUS փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:
STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը:
Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար, մասնավորապես ասել է. «Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ այդ փառատոնը լինելու է հրաշալի, հատուկ, և բոլորդ մեզ հետ հպարտանալու եք, որ փառատոնն այս անգամ անցկացվեց Հայաստանում:
Սա շատ կարևոր միջազգային փառատոն է: Ես հնարավորություն ունեցա մասնակցելու նախորդ փառատոնին, որն անցկացվեց Շվեյցարիայում: Տպավորիչ էր, որ փառատոնին մասնակցում էին հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից: Հետաքրքիր էր գաղափարը, որը միավորման մասին էր՝ գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի միավորման մասին,-ասել է Հանրապետության նախագահը: -Հաջորդ փառատոնն ինչ-որ առումով պետք է տարբերվի: Եթե երաժշտություն, ապա ես կցանկանայի ներգրավել ոչ միայն ռոքը, այլև այսօրվա՝ ժամանակակից երաժշտությունը, նաև դասականը, եթե գիտություն է, ապա՝ գիտության տարբեր ոլորտները: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին և Հայաստան այցելած գիտնականներին, ինչպես նաև մեր երիտասարդությանը»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի մյուս նպատակը կրթությունն է, երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: «Ապագան նաև այն երազանքն է, որ Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի՝ ընդհուպ Մարս թռչելուն միաժամանակ, գիտակցելով, որ մեր երկրի ապագա հաջողությունը սերտորեն կապված է լինելու նորագույն տեխնոլոգիաների հետ,-նշել է նախագահը: -Ես կուզենայի, որ հայաստանյան STARMUS-ն ինչ-որ ձևով կապված լիներ 21-րդ դարի ամենակարևոր հարցի՝ արհեստական բանականության հետ»:
Հանրապետության նախագահը փառատոնի անցկացումը կարևոր է համարել մեր երկրի համար: «Հայաստանի համար փառատոնը շատ կարևոր է լինելու,-ասել է նա, -մանավանդ կորոնավիրուսից հետո, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի ոլորտներ, որոնք տուժել են: Առաջինը, իհարկե, զբոսաշրջությունն է, դրա հետ կապված հյուրանոցային բիզնեսը, սպասարկումը, ռեստորանները, սրճարանները: Ես հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանը և Հայաստանը նորից լցված կլինեն զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան՝ մասնակցելու փառատոնին, նաև ինչ-որ ձևով աջակցելու այդ ոլորտներին»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկություն է արել դեռ մեկ տարի առաջ. «Երբ մեկ տարի առաջ Ցյուրիխում STARMUS փառատոնի ժամանակ ես առաջարկեցի հաջորդ փառատոնն անցկացնել Հայաստանում, սրահի մի մասը շատ մեծ խանդավառությամբ ընդունեց: Բայց կար նաև մի մաս, որը, ճիշտն ասած, դեռ չգիտեր՝ Հայաստանը որտեղ է: Սակայն ես հույս ունեի, որ փառատոնն անպայման գալու է Հայաստան, և այդ օրվանից իմ արտերկրյա բոլոր գործընկերներին, նաև մեր սփյուռքահայ գործընկերներին պատմել եմ սրա մասին: Ես վստահ եմ՝ երբ մյուս տարի Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, ժամանակակից գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն, արձագանքը լինելու է շատ դրական: Ես վստահ եմ, որ հազարավոր այցելուների մեջ մի մեծ մաս են կազմելու նաև մեր հայրենակիցները: Նրանց արձագանքները եղել են շատ դրական, և ես շարունակելու եմ աջակցել, որպեսզի հենց այդպես էլ լինի»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես ողջունել է փառատոնը Հայաստանում անցկացնելու որոշումը: «Հաշվի առնելով STARMUS 6-րդ փառատոնի կարևորությունը` նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների ու գիտաժողովների շարք, ինչպես նաև բազմաբնույթ, տպավորիչ և անմոռանալի միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը և հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգևոր ու մտավոր արժեքները,-ասել է նախարարը։ -Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հեռանկար, որը կդիտարկի արվեստը և գիտությունը ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ հակադրություններ, այլ որպես առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպությանը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի, և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ավանդն ունեն այս գաղափարի մեկնարկի գործում»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում ասել է, որ գիտությունը և գիտությամբ զբաղվելը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում ոչ այնքան մոդայիկ է, մինչդեռ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությանը և հատկապես աստղաֆիզիկան, շատ ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը հատկապես երիտասարդների համար. «Դա առաջին հերթին նշանակում է լինել առաջնորդ, լինել ավանգարդ և լինել նորարար, և այս առումով մենք պետք է արձանագրենք, որ աշխարհը առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են»: Նշելով, որ տիեզերական տեխնոլոգիաները բարձր տեխնոլոգիական ուղղությունների շարքում ողջ աշխարհում ամենաարագընթաց զարգացող ճյուղերից են, նախարարն ասել է, որ այս ճյուղը Հայաստանում նույնպես առաջնահերթ են համարում և հեռանկարային զարգացման ծրագրեր մատնանշում: «Հայաստանը հնարավորությունների երկիր է ոչ միայն այն պատճառով, որ տվել է այնպիսի գիտնականներ ինչպիսիք են՝ Կեմուրջյանը` որպես առաջին մարսագնացի նախագծող, Համբարձումյանը, Շիրակացին, այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են՝ Խաչատրյանը, Կոմիտասը, այլ նաև այն համար, որ այսօր Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համարում է առաջնահերթ ոլորտ, և գիտությունը անմասն չէ տեխնոլոգիաներից»:
Նախարարը երիտասարդներին կոչ է արել մտածել, թե ինչ են անելու 2021 թվականի սեպտեմբերին կամ մինչ սեպտեմբերը, որպեսզի առավելագույն արդյունք քաղեն այս մեծ իրադարձությունից, որն իր հնարավորություններով գալիս է Հայաստան:
Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը նշել է, որ անհամբերությամբ է սպասում փառատոնի անցկացմանը Հայաստանում. «Ինձ համար, որպես անձ, ով փորձում է երկրագնդից անդին կյանք հայտնաբերել, այդ վայրն ու տարեթիվը ունեն հատուկ նշանակություն, քանի որ ուղիղ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ կապված այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների հետ: Այդ ժամանակ ես մագիստրատուրայի ուսանող էի և չկարողացա մասնակցել այդ համաժողովին: Սակայն լիահույս եմ, որ այս անգամ կկարողանամ գալ և ինքս ճանաչել աստղադիտարանը, որտեղ պատմական իրադարձություն է տեղի ունեցել,-ասել է ամերիկացի աստղագետը: -Ես հույս ունեմ՝ կկարողանանք շատ գիտնականների, երիտասարդների, քաղաքացիների ներգրավել արտամոլորակային քաղաքակրթությունների հետազոտման աշխատանքների գաղափարի շուրջ և փոխել աշխարհը, որպեսզի մարդիկ իրենց ընկալեն որպես այսմոլորակայիններ»:
STARMUS փառատոնի խորհրդական Միշել Մայորը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փառատոնը Հայաստանում անցկացնելու առիթով: «Շատ ուրախ եմ ու կրկին երազում եմ Հայաստան գալու մասին,- ասել է շվեյցարացի աստղագետը: -Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ֆանտաստիկ է, որ հաջորդ փառատոնն այս երկրում է անցկացվելու: Այս փառատոնը յուրահատուկ միջոցառում է: Հայաստանում ճանապարհորդել եմ: Այն հին մշակույթի, վանքերի, եկեղեցիների երկիր է՝ ավելի քան հազարավոր տարիների պատմություն ունեցող գեղեցիկ լանդշաֆտով: Ես շատ գեղեցիկ վայրեր եմ այցելել Հայաստանում, սակայն շատ կուզեի տեսնել Տաթևը: Եթե մասնակցելու եք փառատոնին, ապա բաց չթողնեք Տաթև այցելելու հնարավորությունը»:
Փառատոնի խորհրդի անդամ Դեվիդ Այքերը նշել է, որ փառատոնը Հայաստանում անցկացնելու բազմաթիվ պատճառներ կան: «Շատ ուրախ եմ, որ կհամագործակցենք, մեր ոլորտի խանդավառ մասնագետներին կբերենք Հայաստան,-ասել է Astronomy ամսագրի գլխավոր խմբագիրը: -Աստղագիտության մեջ կարևորագույն դարաշրջան է՝ ոսկեդար. զարգացումները սրընթաց են տեղի ունենում: Լիահույս ենք, որ փառատոնը մեծաթիվ մասնակիցներ կունենա»:
Ամփոփելով առցանց հանդիպումը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը շատ կարևոր է համարել STARMUS-ը Հայաստանում անցկացնելը: «Ինձ համար շատ կարևոր էր STARMUS-ը Հայաստան բերել,-ասել է նա: -Իմ կյանքում ոգեշնչման ժամանակաշրջանը Հայաստանում է եղել: Երբեք չէի մտածել, որ ինչ-որ ժամանակ STARMUS -ը կարող է Հայաստանում տեղի ունենալ, մինչև եղավ նախագահ Սարգսյանի՝ Ցյուրիխ այցելությունը և նրա հրավերը: Կորոնավիրուսի հետ կապված՝ գիտության արժեքը, կարևորությունը անհամեմատ ավելի մեծ են դարձել, քան առաջ: Մենք տեսնում ենք, որ բոլորի հույսը կապված է գիտության հետ, թե գիտական ինչպիսի լուծումներ կլինեն: Մարսի, կորոնավիրուսի, տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում մենք խոսում ենք գիտության մասին: Գիտությունն առանց ոգեշնչման, կրթության չի լինում: Հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որտեղ ինձ միշտ թվացել է, որ ոգեշնչումը պետք շատ կարևոր բաղադրիչ լինի: Երիտասարդներին պետք է անընդհատ ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ, որովհետև միայն զուտ կրթություն տալով շատ դժվար է ցանկալի արդյունքների հասնել»:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում փառատոնը հետաքրքիր ծրագիր է ունենալու՝ կապված Մարսի և գիտության տարբեր բնագավառների հետ: «Այս տարի երեք տիեզերագնացներ կուղարկվեն Մարս, որոնք այնտեղ կհասնեն հաջորդ տարվա գարնանը: Մենք STARMUS-ին կունենանք բոլորովին նոր նյութեր, և Մարսի հետազոտությունների մասին ամենաթարմ նյութերը կլինեն հենց փառատոնի ժամանակ,-նշել է Գարիկ Իսրայելյանը: -Շատ հետաքրքիր փառատոն ենք ունենալու: Շուտով սկսելու ենք ծրագրի վրա աշխատել, որը ամենահետաքրքիրն է լինելու և, ինչպես նախագահը նշեց, պետք է անենք ամենալավ STARMUS-ը բոլոր վերջին մեծ STARMUS-ների մեջ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը միացավ այս նախաձեռնությանը, և բոլորը ոգեշնչվեցին այս գաղափարով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը