ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերում բացակայում են տուժողի 2008թ ցուցմունքը, մեղադրանքն առաջադրված է միայն 2018թ ցուցմունքի հիման վրա.Տուժողը բացարկի միջնորդություն ներկայացրեց 07/21/2020 16:18 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել գործի վարույթին և պետք է հեռացվեն վարույթից։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Ասլանյանը՝ ներկայացնելով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը։
Փաստաբանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվել միայն 2018թ օգոստոսին կազմված տուժողի լրացուցիչ հարցաքննության արձանագրության հիման վրա, սույն գործի նյութերում բացակայում են և մեղադրանքի եզրակացության մեջ ներառված չեն 2008թ մարտի 1-2 Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տուժող Եղիազարյանի հարցաքննությունների, բացատրությունների, ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, տուժող ճանաչելու մասին որոշումը և այլ դատավարական գործողությունների մասին ապացույցները։ Բացի այդ՝ տուժողը զրկված է նաև 2008թ կազմված գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից՝ դրանք չտրամադրելու պատճառով։ Նա նշեց, որ այդ փաստաթղթերի բացակայության պատճառով տուժողը զրկվել է աջակցություն ստանալու հնարավորությունից։
Ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելիս տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ տուժողի ներկայացուցչից սպասելի էր, քանի որ վերջինս ամբաստանյալների շահերն ի սկզբանե պաշտպանող տուժողի ներկայացուցիչ էր։ Նա նշեց, որ նշված փաստերն ու հիմքերը կասկածի տակ չեն դնում դատախազի անաչառությունը։
Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ բոլորովին վերջերս նմանատիպ դեպք է եղել Վերաքննիչ դատարանում, ինչից կարելի է ենթադրել, որ կառավարության որոշումը, որի համաձայն՝ 2008թ մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ տուժած անձանց որոշակի գումարներ են հատկացվում, կան որոշակի նախապայմաններ, որի առկայության դեպքում անձը կարող է հավակնել հատուցման։ Ալումյանի խոսքով՝ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և տուժող ճանաչելու մասին որոշումը, բայց պարզվում է, որ կա երրորդ չափանիշը, որը նշված չէ կառավարության որոշման մեջ, բայց գոյություն ունի՝ ինչ դիրքորոշում ունի տվյալ տուժողն այս քրեական գործով։
«Այսինքն՝ եթե նա ունի դիրքորոշում, որ մարտի 1-2-ի իրական մեղավորներն այս դահլիճում չեն, իրական մեղավորներն այսօր սկսած երկրի ղեկավարությունից վերջացրած այլ տեղերում տեղավորված անձինք են »,- ասաց Ալումյանը, ինչին արձագանքեց նախագահող դատավորը՝ նշելով, որ այդպես շարունակելու դեպքում կսահմանափակի պաշտպանի խոսքը։
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դա քաղաքական հայտարարություն չէ, ինքը հղում է կատարում օրինական ուժի մեջ մտած դատավճռի վրա և շարունակեց հայտնել իր դիրքորոշումը՝ նշելով, որ կախված տուժողի դիրքորոշումից՝ մի դեպքում ստանում է պետությունից գումար, մի դեպքում՝ չի ստանում։ Պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ իրեն թվում էր, որ միայն պաշտպանական կողմն էր դժգոհ իրականացված նախաքննության ոչ ամբողջական, ոչ օբյեկտիվ լինելու, նյութերը չտրամադրելու հետ կապված, սակայն ժամանակն է եկել ապացուցելու, որ այն մարդիկ, ովքեր իրականում ցանկանում են իրականությունը վեր հանել, երբևէ չեն կարող վստահել այդ որակի իրականացված նախաքննությանը և նախաքննության ընթացքում հսկողություն իրականացնող դատախազին։ Միհրան Պողոսյանը հետաքրքիր համարեց տուժող կողմի ներկայացուցիչների «խմբավորումները»։
«Այսինքն՝ ինչ է նշանակում, այս տուժողից սպասելի էր նման բան։ Խմբավորումների բաժանելու անթույլատրելի գործընթացը եկել է այս քրեական գործի սկզբնական փուլից մինչև այսօր։ Մարդկանց պատկերացմամբ՝ այն տուժողն, ով իրենց կարծիքին հակառակ կարծիք է փորձում արտահայտել, օբյեկտիվ իրականությունում գոյություն ունենալու իրավունք չունի »,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ դա անթույլատրելի է և որևէ մեկը չի մտածում, որ տուժողների գործողությունները միտված են սեփական իրավունքները վերականգնելուն։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ բազմաթիվ խախտումների մասին խոսել են հենց իրենց կողմից ներկայացված բացարկի միջնորդության ժամանակ և ինչպես երևում է միջնորդությունից, այդ խախտումները թույլ են տրվել ոչ միայն պաշտպանական, այլև՝ տուժող կողմի նկատմամբ։ Ալեքսանյանը նշեց, որ մեղադրող դատախազները պրոֆեսիոնալ իրավաբաններ են և խոսք չի կարող գնալ դատավարական չիմացության մասին, հետևաբար՝ կարող ենք խոսել կողմնակալ վերաբերմունքի մասին։ Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ բոլոր տուժողները ստացել են իրենց համապատասխան հասանելի փաստաթղթերը և օգտվել են այդ օգնությունից։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի հայտարարություններին, թե հատուցում չի իրականացվում այն տուժողների նկատմամբ, ովքեր մեղադրանքի նկատմամբ ունեն հակառակ դիրքորոշում, Պետրոսյանը նշեց, որ հասցեատերը սխալ է ընտրված և հատուցում իրականացնողն իրենք չեն։ Նա վստահեցրեց, որ որևէ խտրական կամ կողմնակալ վերաբերմունքի մասին խոսք գնալ չի կարող։ Բացի այդ՝ նա նաև նշեց, որ քննիչը պարտավոր չէ տուժողին տրամադրել գործի նյութերը և գործի նյութերը ստանալու համար տուժողն ինքը պետք է դիմեր։
«Տուժողը և նրա ներկայացուցիչը, եթե գտնում են, որ այս քրեական գործով անելիք չունեն, պաշտպանության կողմում հանդես գալու փոխարեն կարող են դատարանին միջնորդել, որ իրենց դատավարական լիազորություններն այս քրեական գործով դադարեցվի»,- ասաց դատախազ Պետրոսյանը։
Տուժողի ներկայացուցիչ Ասլանյանն էլ խնդրեց դատարանին բավարարել միջնորդությունը՝ նշելով, որ դատարանում նստած մարդիկ գործով անմեղ են։
«Մեղադրանքի կողմ եք հա՞, տուժողներ։ Մեղադրանքի ղեկավարումը, որ տան մեղադրողի ձեռքը, ես էլ տեսնում եմ, որ ինքը տուժողի շահերը չի ներկայացնում, այլ՝ շահերը մանիպուլյացիա է անում »,- ասաց նա։
Դատարանը, լսելով կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ տուժողի ներկայացուցչի կողմից ներկայացված դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։50-ին։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ