ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը պահանջեց մերժել Կարեն Մեժլումյանի միջնորդությունը, իսկ Միհրան Պողոսյանի և Հայկ Ալումյանի միջնորդությանները՝ հետաձգել 07/21/2020 13:55 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատակոչի ցուցակը լրացնելու մասին միջնորդությունն այս փուլում բավարարվել չի կարող. Դատարանը պետք է այդ միջնորդությունները թողնի առանց քննության՝ ոչ ժամանակին ներկայացված լինելու հիմքով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայնաի և մյուսների գործով դատական նիստին ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմն այդ միջնորդությւոնը կարող է ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացուցյների հետազոտման փուլում։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միացավ Պետրոս Պետրոսյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը դեռևս չի հրապարակվել, բացի այդ, դատավարական առումով սույն դատարանում պատկերացում չի կազմվել, թե որ հանգամանքները հերքելու կամ հաստատելում համար է պաշտպանական կողմը ցանկանում , որ այդ անձինք հրավիրվեն դատարան, ինչ արժեք ունի մեղադրանքի հիմքում, արդյոք գործում առկա ապացույցները բավարար չեն՝ հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար։ Գևորգ Բաղդասարյանը հստակեցրեց, որ միջնորդության քննությունը հետաձգելու մասին դիրքորոշումը վերաբերում է պաշտպան Հայկ Ալումյանի և Միհրան Պողոսյանի միջնորդությանը, իսկ պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը ենթակա է մերժման։ Բաղդասարյանը նշեց, որ իրավամեկնաբանության կանոնները բոլորը հստակ գիտեն և քննարկումներում կողմերն արդեն անդրադարձել են դրան և, քանի որ տվյալ անձինք չեն կարող դատարանում հայտնել այնպիսի փաստական տվյալներ, որոնք վերաբերում են գործով ապացուցման առարկային, նրանք դատարանում չեն կարող հարցաքննվել։
Հիշեցնենք՝ պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատակոչված վկաների ցուցակում ընդգրկել նաեւ հետևյալ անձանց՝ 2008թ մարտի 8-ին ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև՝ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին, ինչպես նաև՝ Սամվել Մայրապետյանին , ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությանյան։ Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր դատակոչի ցուցակում ներառել նաև Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին և Արմեն Հակոբյանին։ Պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին և Արծրուն Աղաջանյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու համար։ Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ