Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ատոմակայանին ուղղված ադրբեջանական սպառնալիքներն ի ցույց են դնում բանականության ճգնաժամը. Զոհրաբ Մնացականյան 07/21/2020   13:01  |  ԼՐԱՀՈՍ

Թուրքիայի ապակայունացնող դերակատարում է ունեցել իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք եւ այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան տեղափոխելու փորձին, - «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զ.Մնացականյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ

Հարց. Պարոն նախարար, վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներ տեղի ունեցան։ Երկու երկրները տասնամյակ շարունակ պայքարի մեջ են Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ բռնկումների, վերջին շրջանի բախումները տեղի ունեցան վերջինիցս բավականին հեռու՝ երկու երկրների հյուսիսային սահմանին: Առնվազն 16 մարդ զոհվեց, որը 2016-ից ի վեր զոհերի վատագույն ցուցանիշն է։ Սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում իրավիճակը կարծես թե հանդարտ է։ Կարծում եք` մարտական գործողությունները ավարտվել են, թե՞ մտահոգություն կա, որ շուտով կվերսկսվեն։ 

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ։ Իրապես անցած շաբաթվա ընթացքում մենք նման իրավիճակի ականատես եղանք. հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ագրեսիայի և ներթափանցման փորձ կատարվեց հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Այդ փորձերը վճռականորեն հետ մղվեցին, ինչին հաջորդեց հայկական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական ենքակառուցվածքների և բնակչության հրետակոծությունը:

Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաև շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու  և  հրադադարը վերականգնելու ուղղությամբ։ 

Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:

Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է:

Հարց. Ադրբեջանն ասում է, որ դուք եք սկսել մարտական գործողությունները։ Ադրբեջանը նաև սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին, եթե շարունակեք, ինչպես իրենք են ասում, ձեր սադրանքները։ Ո՞րն է Ձեր արձագանքը։ 

Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է առաջին հարցին, մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ատոմակայանին ուղղված սպառնալիքներին, կարծում եմ, որ սա ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է, փաստացի սպառնալիք նաև սեփական ժողովրդի հանդեպ: Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ:

Հարց. Ո՞վ է պատասխանատու։ Ես ենթադրում եմ, որ Դուք մատնանշում եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով մի քանի շաբաթ առաջ հանրայնորեն հայտարարեց, որ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը ոչ մի տեղ չեն տանում, կամ կարծում եք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է լինել այս ամենի իրական պատճառը։ 

Զոհրաբ Մնացականյան. Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Սա եղել և մնում է Հայաստանի հանձնառությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, կրկին, սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո: Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա:

Հարց. Դուք նշեցիք Թուրքիայի դերի օրինակը Սիրիայում և Լիբիայում: Հարցս շատ պարզ ձևակերպեմ. արդյոք ունե՞ք մտահոգություն, որ Թուրքիան  կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով։ Սա մտահոգություն է, թե՞ կարծում եք, որ նրանք պարզապես հայտարարում են իրենց աջակցության մասին:

Զոհրաբ Մնացականյան. Այս հարցում Թուրքիան որևէ դերակատարում չունի: Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին: 

Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերը, և նրանց շատ կայուն ներդրումը, հանձնառությունն ու ներգրավվածությունը: Այս ձևաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ:

Հարց. Ես կրկնում եմ իմ հարցը։ Դուք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի՝  հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ։ 

Զոհրաբ Մնացականյան. Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, և, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ  վերաբերել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս։ 

Հարց. Դուք խոսեցիք Մինսկի խմբի համանախագահության մասին, բայց դա չաշխատեց։ Ես նկատի ունեմ բանակցությունները ոչ մի հանգրվանի չեն հասել։ Ինչու՞ չվերանայել բանակցային այս ձևաչափը և անել որևէ այլ բան: Ինչու՞ շարունակել մի բան, որը չի աշխատում։ 

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում: Այն գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի:

Հարց. Թույլ տվեք վերջին հարցս ուղղել։ Կարծում եք երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման և փակուղուց դուրս գալու հարցում:

Զոհրաբ Մնացականյան. Մենք հանձնառու ենք օգտագործելու յուրաքանչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Ղեկավարների միջև հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. և կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր: 

Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, ովքեր բանակցում են, և արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել  բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:37 19/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը
20:40 16/07/2020ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
12:17 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ
23:39 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ
23:50 13/07/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը դատապարտում է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը
18:22 13/07/2020  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
11:39 13/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեկվանից մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ. ԱԳ նախարար
10:26 13/07/2020  |  ՄեկնաբանությունԶոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ.ԱԳՆ
12:00 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
11:04 04/07/2020  |  ՄեկնաբանությունՄեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ

Արխիվ

[]