ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել այն նույնիսկ չպետք է դատական քննության ներկայացվեր. Ալումյան 07/21/2020 14:53 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Մեղադրանքի մեջ նշված է, որ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում, բայց հստակեցված չէ, թե որ դատավորների։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը՝ արձագանքելով պաշտպանական կողմի ներկայացրած դատակոչի ցուցակը լրացնելու մասին միջնորդության վերաբերյալ մեղադրող կողմի դիրքորոշմանը։
«Այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը՝ առանց մանրամասնելու, թե ՍԴ կոնկրետ որ դատավորի նկատմամբ է ճնշում գործադրվել և ինչում է արտահայտվել այդ ճնշումը։ Հետևաբար, ըստ մեղադրանքի, կարելի է ենթադրել, որ խոսքն այդ ժամանակվա ՍԴ ցանկացած անդամի վերաբերյալ կարող է լինել։ Վերացական գրած է։ Այս տեսակի մեղադրանքը դատարանը նույնիսկ չպետք է դատական քննության ներկայացներ։ Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել», - հայտարարեց Ալումյանը։
Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հստակեցրեց, որ Հայկ Ալումյանի և Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ առարկայական վեճ չունեն, ընդամենն արձանագրում են, որ այս փուլում ժամանակավրեպ է խոսել այն հանգամանքների ապացուցված լինելու կամ հերքելու համար անձանց հարցաքննության հրավիրելու մասին։ Բաղդասարյանը չբացառեց, որ հետագայում հնարավոր է մեղադրանքի կողմը ևս միանա միջնորդություններին։ Բաղդասարյանը, անդրադառնալով իրավական որոշակիության վերաբերյալ պաշտպան Կարեն Մեժլումյանի հայտարարությանը, նշեց, որ արդեն մի քանի նիստ է դա է քննարկվում և, եթե չլիներ, այդքան այդ հարցը չէր քննարկվի, բայց խնդրի լուծման դատավարական ձևը դա չէ, այլ՝ պետք է իրավական մեկնաբանություն ներկայացնի պաշտպանը, այնուհետև՝ մեղադրող կողմը, իսկ դատարանը պետք է որոշում կայացնի։
«Իրավամեկնաբանության հարցերը դատական նիստերի դահլիճում փորձաքննություններով, տարբեր իրավաբանների կարծիքով չէ, որ պետք է որոշվեն»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ իրավակիրառության վերաբերյալ հարցերը հարցաքննությամբ որոշվել չի կարող։
Նախագահող դատավորը, լսելով դատավարության կողմերի դիրքորոշումը, որոշեց հետաձգել Հայկ Ալումյանի , Միհրան Պողոսյանի և Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությունների լուծումը։
Հիշեցնենք՝ պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատակոչված վկաների ցուցակում ընդգրկել նաեւ հետևյալ անձանց՝ 2008թ մարտի 8-ին ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև՝ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին, ինչպես նաև՝ Սամվել Մայրապետյանին , ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյան։ Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր դատակոչի ցուցակում ներառել նաև Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին և Արմեն Հակոբյանին։ Պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին և Արծրուն Աղաջանյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու համար։ Մեղադրող կողմը նշեց, որ Կարեն Մեժլումյանի միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ Հայկ Ալումյանի և Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունները տվյալ փուլում քննարկման ենթակա չեն։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից