ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2020` նշանային տարվա դրական և բացասական դոմինանտները 07/21/2020 13:30 | Վերլուծություններ
Վերջին 2 տարիների ընթացքում սոցցանցերի ազդեցությունը հանրային սպասումների ձևավորման համատեքստում լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի: Ընդ որում, դա մի ընթացք է, երբ տեղական և միջազգային հարթակներում ինֆորմացիոն տեղատարափ է տիրում, որի բեռան տակ մարդ արարածը շարունակ կքած է մնում կարծես:
Անշուշտ, տեղեկատվայնացման հայկական դաշտը ինքնին չի գործում, այն շատ արագ կլանում է մեր շուրջն ու մեզ հետ տեղի ունեցող գործընթացները և բաշխվում ըստ պատկանելության: Սպասումների կորագծերի կտրուկ վերելքնեը որքանո՞վ են հանրության համար դրական դոմինանտներ ձևավորում : Եվ այս համատեքստում որքա՞ն է ընդհանրական շրջանակներ ներառող կտրուկ վայրէջքնեի, բացասական սպասումների չափն ու քանակը:
2020 թվականի նշանայնության բացասականությանը հայերս բախվեցինք գարնանը՝ կորոնավիրուսի Հայաստան մուտք գործելով: Ընդ որում, այս հիվանդության ընկալումից մինչև տարածում և հետևանքների վերացում տեղատվությունների ու մակընթացությունների փուլերը դեռ ընթացքի մեջ են: ՈՒ այդ ողջ ընթացքում մենք շրջափակման մեջ ենք: Շրջափակում՝ տարածության, ժամանակի, շնչառության… Թթվածնային քաղցն ամենաահավորն է, ամեն տեսակ վիրուսներից՝ ավելի…
Վերլուծության համար փաստական նյութի առատության պակաս չկա և չի լինի, ըստ ամենայնի:
Փաստացի, 2020-ի գարունն անցավ, ամառն էլ՝ շատն անցել է…
2020 թվականի բացասական սպասումների ձևավորման շղթայում ի հավելումն՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամի, իրենց ընդգրկման ծավալով կարևոր տեղ կունենան, արդեն իսկ՝ ունեն և ուղղակիորեն ճգնաժամը խորացնելուն խթանում են տուգանային և հարկային փոփոխությունները: Ընդ որում, այս բնագծում մի տեսակ՝ ծայրահեղության հետ գործ ունենք: Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված պարետատան լոկալ հրահանգները չկատարողներից գանձվող-գանձված «իրադրային» գումարներից մինչև՝ գույքահարկի՝ օրենքով բարձրացում: Ի դեպ, նախկինում՝ ի շահ քաղաքացու՝ եկամտահարկի վերադարձելիության գլխին էլ կարծես թե ամպեր են կուտակվել, ինչն ամեն դեպքում, անշարժ գույք ձեռք բերողների, տուն ու տանիք ստեղծել ցանկացողների համար լուրջ բացասական գործոն է դառնալու: Եվ ոչ միայն, այն կառուցապատումների համար նույնպես արգելակող գործոն է: Ինչը վատ է անդրադառնալու այս ոլորտում, շինարարության մեջ ներգրավված և զբաղվածության խնդիր լուծողների համաև, որոնք համավարակի պատճառով իրենց ամենամյա արտագնա ուղղության փոխարեն մնացել են Հայաստանում: Այս ամենով հանդերձ, սակայն, բնակարանների գները շարունակում են կայուն բարձր մնալ:
Բնականաբար, սպասումների առումով ամենակարևոր ուղղությունը, ազգային և անվտանգային, արտաքին մարտահրավերները դիմակայելուն ուղղված խնդիրներն են, որոնց շուրջ ցանկալին այն է, որ իշխանություն-ընդդիմություն միակամություն-միասնություն լինի:
Մեր բանակի ռազմական հաղթանակներից մինչև հաղթանակներիի դիվանագիտորեն ամրապնդում- ամրագրում:
Հայաստանի և Արցախի, ողջ հայության շահն այդ է պահանջում: Անձնավորված շեշտադրումներն ու հռետորաբանությունն անտեղի են:
Շարունակելի
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ