Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դեռևս ապացուցված չէ՝ կա՞ արդյոք Ամուլսարի դեմ պայքարի հետեւում այլ հանքերի կողմից ֆինանսավորում 07/21/2020   15:55  |  Բնապահպանական իրավունք

Օրերս ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց 15 բնապահպան-ակտիվիստների հայցն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որով պահանջում էին փոխվարչապետից հերքել 2019թ. հոկտեմբերի 22-ին Թբիլիսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նրա կողմից արված հայտարարությունն Ամուլսարի ծրագրի դեմ պայքարի վերաբերյալ, որը նրանք համարել էին զրպարտություն հնչեցված իրենց հասցեին: Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը ասել էր, - «Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: … Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետև նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք»: 

Դատարանը, ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, մերժել է բնապահպանների հայցը, այսպիսով, համարելով, որ Ավինյանի ասածի մեջ զրպարտություն չկա։ Սրանով, փաստորեն, դատարանը առնվազն չի հերքում, որ Ամուլսարի դեմ պայքարի հետեւում այլ հանքերի կողմից ֆինանսավորում կա։ Զուգահեռաբար վերջերս դատարանը վճիռ կայացրեց բնապահպան ակտիվիստներից մեկի՝ Նազելի Վարդանյանի դեմ՝ բավարարելով Լիդիան ընկերության հայցը եւ պարտավորեցնելով Նազելի Վարդանյանին հերքել զրպարտությունը՝ Լիդիանին ուղղված կոռուպցիայի մեղադրանքը։ Datalex-ից տեղեկանում ենք, որ վերջին երկու տարիների ընթացքում «Լիդիան Արմենիան» դատական հայցեր է ներկայացրել Ամուլսարի դեմ պայքարող 10-ից ավել ակտիվիստների դեմ, որոնք, ըստ հայցվորի զրպարտություն և ապատեղեկատվություն տարածելով, արատավորել են ընկերության գործարար համբավը: Այդ անձանց շարքում են Լևոն Գալստյանը, Անի Խաչատրյանը, Թեհմինե Ենոքյանը, Նազելի Վարդանյանը և այլոք:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք Ֆիդելիթի Քոնսալթինգ իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Մելքումյանի հետ, ով այս գործընթացներում ներկայացնում է «Լիդիան Արմենիայի» շահերը:

- Պարոն Մելքումյան, արդյո՞ք ակտիվիստներին դատի տալով փորձ չի արվում նրանց լռեցնել և հասարակությունից թաքցնել այն բնապահպանական մտահոգությունները, որոնք բարձրաձայնում են վերջիններս:

- Դատական հայցերից ոչ մեկը չի առնչվում բնապահպանական խնդիրների կամ մտահոգությունների հետ: Բոլոր հայցերը վերաբերվում են ընկերության գործարար համբավն ու հեղինակությունը արատավորող զրպարտությանը՝ մասնավորապես կոռուպցիայի մեջ մեղադրանքին: Ի դեպ, այս դատական հայցերը լավ առիթ են այդ անձանց համար գալու և դատարանում ապացուցելու «Լիդիան Արմենիայի» հասցեին հնչեցված մեղադրանքները, հակառակ դեպքում պետք է ընդունենք, որ գործ ունենք հասարակ զրպարտության հետ:

- Իսկ ի՞նչ փուլում են այժմ այդ դատական գործընթացները: Արդյո՞ք ակտիվիստները ներկայացրել են իրենց հայտարարությունները հավաստող ապացույցներ:

- Ինչպես գիտեք՝ արդեն իսկ ունենք մեկ դատական որոշում ի օգուտ «Լիդիան Արմենիայի», ընդդեմ իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանի։ Մյուս հայցերով դատական գործընթացները դեռ ընթացքի մեջ են: Բայց նույնիսկ այս փուլում արդեն կարելի է փաստել, որ այդ հայտարարություններն այնքան մերկապարանոց են, որ պատասխանողները իրենց իսկ կողմից կատարված հայտարարություններից ամենազավեշտալի կերպով հետ են կանգնում։

- Ի՞նչ նկատի ունեք:

- Բերեմ մի օրինակ: Դատական հայցերից մեկը ակտիվիստ Անի Խաչատրյանի դեմ է: Նրա հերթական ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ դիմել էինք դատարան։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Անի Խաչատրյանը ըստ էության դատարանում հրաժարվում է իր իսկ անձնական ֆեյսբուքյան էջում իր իսկ կողմից արված գրառումից, ոչ հստակ պատասխաններ ներկայացնելով դրված հարցադրումներին և պատճառաբանելով, որ իր անձնական էջից, կրկնում եմ՝ անձնական էջից, բացի իրենից շատերն են օգտվում, և ինքը չէ այդ գրառման հեղինակը:

- Նա հրաժարվո՞ւմ է իր հայտարարությունից:

- Փաստորեն, այդպես է դուրս գալիս: Ընդհանրապես, «Լիդիան Արմենիային» վերաբերող բոլոր նմանատիպ գործերով, որոնցով ես եմ զբաղվում, նման որակի «պատճառաբանությունները» սովորական բնույթ են կրում: Առ այսօր որևիցե ակտիվիստ այդպես էլ չի ներկայացրել իր կողմից արված հայտարարությունը հավաստող փաստարկներ, փոխարենը՝ մեկն ասում է ես Լիդիանին նկատի չեմ ունեցել, մյուսն ասում է իմ էջից այլ մարդիկ են գրել։ Մեկնաբանություններն ավելորդ են։

- Այսինքն, դուք էլ եք ասում այն ինչ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

- Այո՛: Ի դեպ, փոխվարչապետից բացի, նման հայտարարություններ արել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում երկրի վարչապետը իր ասուլիսներից մեկի ընթացքում: Ես՝ որպես իրավաբան և որպես ՀՀ քաղաքացի առնվազն մտահոգվում եմ այն հանգամանքից, որ նման հայտարարություններին չեն հետևել գործնական քայլեր իրավապահ մարմինների կողմից, չեն բացահայտվել այն անձիք, ովքեր ըստ փոխվարչապետի լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրել Ամուլսարի դեմ պայքարում: Սա առավել քան կարեւոր է, քանի որ խոսքը այնպիսի գործողությոնների մասին է, որոնք , հանգեցրեցին պետության և երկրի խոշորագույն ներդրողի միջև լուրջ իրավական խնդիրների, որոնք ականներ են դրել պետության տակ և հղի է ամեն վայրկյան պայթելու վտանգով՝ հանգեցնելով անդառնալի և երկարաժամկետ կորուստների:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:36 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի պատմությունը «Մի կաթիլ մեղրն է դառնալու», վերջում էլ՝ «Ձախորդ Փանոսը». Արամ Սարգսյան
14:09 17/07/2020  |  Բնապահպանական իրավունք3-4 մեքենա մահակներով զինված ոստիկաններով շարժվում է Ամուլսար Հայկ Բարսեղյան
13:44 17/07/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսարի հարցում բոլորիս կարիքը լինելու է և շատ հավանական է, որ հենց այսօր». Շիրակ Բունիաթյան
23:22 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի թողտվությամբ կրկին սրվում են հանքը շահագործողների ու տեղացիների միջև եղած տարաձայնությունները. Վահագն Վարագյան
21:47 13/07/2020  |  Բնապահպանական իրավունքԹուրքական կապիտալը Լիդիանում
22:49 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ Հայկական բնապահպանական ճակատ
11:50 06/07/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսարի պահպանությունը հավասարազոր է Արցախի հարցին»․ Բնապահպան
14:50 04/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իշխանությունները նախապատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործմանը». Վահագն Վարագյան
10:03 04/07/2020  |  ՄամուլԻշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» . «Հրապարակ»
21:50 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի հանգուցալուծումն այլեւս չի կարելի հետաձգել․ Վահագն Վարագյան

Արխիվ

[]