Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025   18:06 Հասանովը Ստեփանակերտում խորհրդարկցություն է հրավիրել 01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին 01/21/2025   17:13 Փաշինյանից պահանջում ենք հրապարակել նախորդիվ եղած բանակցային փաթեթները. Մամիջանյան 01/21/2025   17:11 Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է 01/21/2025   17:06 Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի 01/21/2025   17:03 Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025 թվականի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ 01/21/2025   16:59 Հրատապ անհրաժեշտություն է փոխել քաղաքականությունը հետևյալ երեք ուղղություններով. Ռուստամյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Վանաձորում սպանվել է հայտնի ֆիզիկոս Մնացականյանը. Սպանության առիթը՝ 1000 դրամ 07/20/2020   20:31  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզում, Վանաձորում տեղի ունեցած այս սպանությունը հիշեցնում է Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», որ սկսվել էր մի կաթիլ մեղրից, ավարտվել՝ գյուղովի իրար դեմ պատերազմով և  Ռուսաստանից հարազատներին տեսակցության եկած ֆիզիկոսի սպանությամբ։

2016 թվականի հուլիսի 03-ին,  Վանաձոր, բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ  Վանաձոր քաղաքին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտակայքից բժշկական կենտրոն է  տեղափոխվել 1961թ. ծնված, հայտնի ֆիզիկոս Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»:

Դեպքից 4 տարի անց՝ 2020 թվական,  հունիսի 23, Վանաձորում՝ դռնբաց դատական նիստում, ՝ֆիզիկոսի սպանության համար երկարատեւ ազատազրկման դատապարտվեց ծաղկավաճառությամբ զբաղվող անհատ ձեռներեցը՝ ծնված 1986թ.։

Իսկը՝ մի կաթիլ մեղրի պատմություն

Ինչ չէր կիսել երիտասարդը՝ հյուրի կարգավիճակով Վանաձորում գտնվող գիտնականի հետ, որն ավարտվել էր նման ծանր հետեւանքներով։

Դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 3-ին` ժամը 12:00-ի սահմաններում, անհատ ձեռներեցն  իր իսկ ծաղկի սրահում ակտիվ աշխատելիս է լինում, երբ սրահ է մտել մի  տղամարդ՝ խնդրելով   5.000 ՀՀ դրամը մանրել: Դրամը մանրել է.  զբաղվածության պատճառով նույնիսկ՝ քաղաքացուն խնդրել   1000-դրամանոցների միջից  հաշվել և 5 հատ վերցնել: Նա վերցնում-գնում է: Բայց այստեղ ոչ  թե ավարտվում, այլ սկսվում է մի կաթիլ մեղրի նոր տարբերակը: Գործողությունները շատ արագ են զարգանում: Քիչ անց հայտնվում է   Ռոբերտ Մարտիրոսյանը, որը հետագայում կճանաչվի սույն գործով տուժող՝  կասկածներ  հայտնելով՝ 5000 դրամը մանրելիս 1000 դրամի պակասի մասին, մյուս կողմից էլ՝ հայհոյախառն  վիճաբանության, փոխադարձ  անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորվելու արդյունքում ծաղկավաճառը  , իր հետ նախապես վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և փոխադրած հրազենը, Ռոբերտ Մարտիրոսյանի, նրա ընկերներ Հելբերտ Նազլուխանյանի և Արմեն Մնացականյանի հետ, վերջինիս վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով, գնում են  Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղուն հարակից հանդամաս, որտեղ Ռոբերտ Մարտիրոսյանը և ձեռներեցը զրուցելու նպատակով առանձնանում են: Կրկին վիճաբանելուց հետո  ապօրինի կրած հրազենով ձեռներեցը նախ մի քանի անգամ կրակել է Ռ. Մարտիրոսյանի ուղղությամբ, սակայն չի կարողանում սպանել նրան` քանի որ գնդակները Ռոբերտ Մարտիրոսյանին չեն դիպել: Ապա՝ նույն հրազենով կրակոցներ է արձակել նրա ընկերոջ՝ Արմեն Մնացականյանի ուղղությամբ։ Այս անգամ կրակոցները դիպուկ են եղել։

Կրակել է, որ իրեն հանգիստ թողնեն. Մեղադրյալի վարկածը

Դատաքննության ընթացքում այսպես է պատճառաբանել իր արարքը  ամբաստանյալը եւ առաջադրված մեղադրանքում` ՀՀ քրեական օրենսգրքի 34,104-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք 1-ին մասով, որն է՝ ապօրինի զենք կրելը:

Նրա խոսքով, 1000 դրամի հարցը չի եղել վեճի առարկան, այլ  գումար մանրող տարեց մարդու հանդեպ տուժողի անհարգալից վերաբերմունքը…այդ մարդու  դուրս գալուց   1-2 րոպե անց, բարձր խոսակցության ձայներ լսելով, ինքը դուրս գալով տեսել է, որ  գործով տուժող համարվող Ռոբերտ Մնացականյանը հայհոյում, անհարգալից է խոսում տաղավար մտած տարեց մարդու հետ և հարցրել է, թե ինչ է եղել «բիձոյին»: Ըստ  մեղադրյալի, իրեն կոպիտ են պատասխանել, քաշքշել են, ինքն էլ պահանջել է հարգանքով խոսել: Բայց Ռ. Մնացականյանը մոտենալով իրեն կրկին քաշքշել է հագուստից, ասելով, որ գնան մեկ այլ վայրում խոսեն: Զգալով, որ այդ մարդու պատճառով կարող է անախորժությունների մեջ ընկնել և սխալ համարելով իր այդտեղ մնալը, որոշել է նստել իր մեքենան և հեռանալ: Սակայն նստելով, նկատել է, որ իր մեքենայի հետևում մեկ այլ մեքենա է կայանված, որն իր կարծիքով տուժողի մտերիմներից Սամվելի մեքենան էր:

Ապա՝  Ռ.Մարտիրոսյանը բռնել է  իր հագուստից, քաշքշել, իր կամքին հակառակ նստեցրել են իրենց «Լեքսուս»-ը և շատ արագ ընթացել «Վանաձոր» թաղամասի ուղղությամբ: Իսկ երբ առաջարկել է կանգնեցնել մեքենան, ծիծաղել են, ասելով, որ ներկա ջահելները «մեծ» չեն ճանաչում: Հարցրել է, թե ով է «մեծ»-ը, տուժողը պատասխանել է, որ ինքը` «Կաֆոյի Ռոբո»-ն և վարորդին ասել. «Քշի, շուտով թաղում ենք կազմակերպելու»: Այդ ընթացքում նա կարողացել է պարզել, որ «Կաֆոյի Ռոբոն»  ճաճոյի Էդոյի «քիլլերներից է»:

Մեղադրյալը նշել է նաև, որ իրեն պատանդի կարգավիճակում զգալով, առաջարկել է մեքենան կանգնեցնել, չեն կանգնեցրել, միայն կանգնել են, երբ իրենց ընկերոջ՝ Սամվելի մեքենան կտրել է առաջները: Հետո իջել են մեքենայից և սկսել են իրեն հարվածել, պաշտպանվել է, բայց ուժերը չեն հերիքել, փորձել է փախչել, ընկել է: Այնուհետև զգալով, որ մոտենում են իրեն, հանել է ատրճանակը և կրակել իր ոտքերի տակ, որպեսզի Ռ.Մարտիրոսյանը չմոտենա: Տեսնելով, որ կողքից հայհոյելով և վազելով իրեն են մոտենում նաև Արմեն Մնացականյանը և ՍամվելՄելքոնյանը, ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել ու փախել: Մտածելով, որ իրեն կհետապնդեն, ատրճանակը ձեռքին ամուր պահած վազել է, թեքվել աջ, սարով գնացել: Վազելու ընթացքում իրեն վատ է զգացել, սրտխառնոց է ունեցել, քնել է, թե որքան ժամանակ` չի հիշում: Արթնացել է և հեռախոսի միջոցով համացանցից տեղեկացել է, որ մարդ է մահացել: Պատասխանելով դատարանի հարցերին՝ մեղադրյալը պնդել է, թե  տուժողի և իր միջև վեճը 1000 դրամի պատճառով չի եղել, այլ տուժող Ռ.Մարտիրոսյանի կողմից տարեց մարդու` հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով:

Արա, խփեց Արմենին

Փաստ է, որ կատարվել է սպանություն, ձգանը քաշած անձը կրակել է, իսկ ինքնապաշտպանության վարկածը բացակայում է

Հետաքրքիր է, որ գումարը ծաղկի տաղավարում մանրած տղամարդն իր ցուցմունքում նշել է, որ երբ  գումարը տվել է Արմեն Մնացականյանին,վերջինս  հաշվել և նկատել է, որ 1000 դրամ պակաս է: Ռոբերտ Մարտիրոսյանը զայրացել է և ցանկացել տեսնել գումարը մանրող անձին, սակայն ինքը նրան ասել է, որ այդ տղան իրականում 5 հատ 1000 դրամանոց է տվել, հավանաբար ինքն է գցել, սակայն Ռոբերտ Մարտիրոսյանն իրեն չի լսել և ներս է մտել ծաղկի սրահ: Երկու րոպե անց նա դուրս է եկել ծաղկավաճառի հետ: Վերջինս Ռոբերտ Մարտիրոսյանին ասել է, թե քշի գնա, ես քո հետևից կգամ ավտոմեքենայով: Ռոբերտ Մարտիրոսյանը նստել է Արմեն Մնացականյանի՝ վարորդի կողքին: Նազլուխանյանի ցուցմունքով՝ մեղադրյալը մի քանի մետր հեռու գնալով, ինչ-որ ավտոմեքենայից բան է վերցրել /ըստ ամենայնի՝ զենքը/մոտեցել Արմեն Մնացականյանի վարած ավտոմեքենային ու նստել  իր կողքին:

Ասել է, թե՝ մեղադրյալի ու ականատես վկայի  ցուցմունքներում էական տարբերություններ կան:

Նստելուց հետո ըստ Նազլուխանյանի՝ մեղադրյալը Արմեն Մնացականյանին ասել է. «քշի, ուր ուզում ես քշի, կարաս դաժե քաղաքից դուրս քշես»: Իսկ երբ ինչ-որ հեռախոսազանգ է եկել, նա պատասխանել է թե՝ «հետևներիցս չգաս, դու ինձ գիտես, ես բան ունեմ անելու, պետքա անեմ, ուր գնում եմ, ընդեղից մենակ եմ հետ դառնալու», որից հետո անջատել է հեռախոսը: Ի դեպ, այս դրվագի մասին Ռ. Մարտիրոսյաննն էլ  իր ցուցմունքում պատմել է,  թե ի պատասխան Արմեն Մնացականյանի հարցի՝ ի՞նչ  նկատի ունի նա ասելով՝« ընդեղից մենակ եմ հետ դառնալու», իսկ վերջինս  պատասխանել է. «քշի ու կտեսնենք, թե ում մերն է տղա ծնել»:

Թե ով որքանով է հավաստի տեղեկություն տալիս առանձին դրվագների մասին, դժվար է ասել, քանի որ յուրաքանչյուրն իրենն է պնդում, իսկ իրականությունն այն է, որ մարդ է սպանվել և սպանողը զենքը հետը հենց այնպես չի վերցրել, այլ՝ հաշվեհարդարի համար:

Դատարանը գտել է, որ սույն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր համարելու ամբաստանյալ Ա.Ոփյանի  մեղավորությունը՝ Արմեն Մնացականյանին դիտավորությամբ կյանքից զրկելու սպանելու մեջ, Ռոբերտ Մարտիրոսյանին՝ սպանության սպառնալիքի միջոցով առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու մեջ, որոնք բոլորն ապացուցված են: Ըստ այդմ,  Արմեն Սերյոժայի Ոփյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ:  

Եվ քանի որ  ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, դատարանի վճռով պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11(տասնմեկ) տարի ժամկետով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:28 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍՎանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Լոռու մարզպետ
23:09 07/07/2020  |  Քրեական խրոնիկոնԵրեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում
22:39 29/06/2020  |  Քրեական խրոնիկոնԴաժան սպանություն՝ «Սիլ Ինշուրանսի» գրասենյակում.հրազենային վնասվածքով տղամարդն օգնություն է խնդրել` ի պատասխան կտրել են ականջը
19:38 09/06/2020  |  Քրեական խրոնիկոնՕպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ
20:16 08/06/2020  |  Քրեական խրոնիկոնՄայրաքաղաքում կատարված սպանությունը բացահայտվեց
17:46 07/06/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորցին շանտաժի է ենթարկել «գայիշնիկին»` պահանջելով տրամադրել վարորդական վկայական
19:44 05/06/2020  |  Քրեական խրոնիկոնԵրկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
10:16 03/06/2020  |  ԿորոնավիրուսՀենց հիմա Վանաձորի ծննդատան բակում. Փաշինյան
21:30 02/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱհա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան
20:45 01/06/2020  |  Քրեական խրոնիկոնԱրման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի 5 մլն դրամ գրավը. Պաշտպանը վստահեցնում է՝ Արման Սահակյանն առնչություն չունի մեղսագրվող արարքին

Արխիվ

[]