ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը պետք է զգաստացնի և հասկացնի, որ խնդիրներ կան. Քոչարյան 07/20/2020 18:33 | ԼՐԱՀՈՍ
Մարգարիտա Սիմոնյանը փաստացի Կրեմլի պաշտոնական խոսնակն է՝ ոչ պաշտոնական դիսկուրսում։ Այս մասին ասուլիսին ասել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը և նրա շուրջ ստեղծված լարված իրավիճակին։Մանթաշյանի խոսքով՝ Մարգարիտա Սիմոնյանի դեմ հարձակումներն իրականացնում են մեծամասամբ այն անձինք, ովքեր ռուսերենով տեքստը կարդալու դեպքում առ այսօր կկարդային, այսինքն՝ քննադատում են անձինք, ովքեր սպասում են «ֆաս» հրամանի։ Բացի այդ՝ Մանթաշյանը նշեց, որ Սիմոնյանը բարձրաձայնել է այն ամենի մասին, ինչի վերաբերյալ բազմիցս իրենք բարձրաձայնել են։
«Երբ որ նրանք պարբերաբար փչացնում էին հայ-ռուսական հարաբերությունները և տեղի ընդդիմադիր գործիչները խոսում էին այդ մասին, բարձրաձայնում էին, մեր նկատմամբ քամահրական վերաբերմունք էին ցույց տալիս, մեզ ասում էին՝ ճիշտ չեք, մենք ունենք աննախադեպ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, իշխանության հորինած սուտը տարածվում էր իրենց հավատացողների բանակում և այդ ստերի ողջ կծիկին վերջ դրեց Մարգարիտա Սիմոնյանը՝ ասելով, որ Հայաստանի իշխանություններ, դիմում եմ ձեզ, դուք Ռուսաստանի նկատմամբ չեք պահել գործընկերային ճիշտ հարաբերությունները և դեմ եք տվել վարկած, որ դրանք ՀՀ ներքին խնդիրներն են և հիմա Հայաստանն իրապես խնդիրների մեջ է, դուք այժմ աչքերը չռած սպասում եք Ռուսաստանի արձագանքին կամ օգնությանը, որն առնվազն արդար չէ։ Ես պնդում եմ, որ Մարգարիտա Սիմոնյանի տեսակետը նաև Ռուսաստանի պետական և պաշտոնական տեսակետն է, ինչի հետ մենք ստիպված են համակերպվել»,- ասաց Մանթաշյանը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունների փայլն արդեն վաղուց չկա և խնդիրները գնալով խորանում են, տարբեր տեղերից կարելի է տեսնել այն կսմիթները, որոնք հասցվում են և՛ Ռուսաստանից, և՛ Հայաստանից։ Նա հիշեցրեց բոլորովին վերջերս Լավրովի բավականին կոշտ արձագանքը՝ գազի գնի, լաբորատորիաների, Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ չմեկնելու մասին։
Քոչարյանը նշեց, որ նախկինում Ստեփան Դեմիրճյանը, Ռոբերտ Քոչարյանը, Անտոն Քոչինյանը շատ լավ հասկանում էին, թե ինչպես պետք է աշխատել ռուսների հետ և Հայաստանը բացի օգուտից, որևէ այլ բան չէր ստանում, միևնույն ժամանակ, որևէ մեկը չէր կարող ասել, որ նրանք դարձել էին ռուսի վասալ, ստրուկ և սեփական կարծիք չունեին, հարաբերությունները եղել են հավասար։ Նրա խոսքով՝ պետք է կարողանալ աշխատել խոշոր երկրների հետ, ոտքերը պետք է մեկնել վերմակի չափով։ Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանին, ապա Քոչարյանը նշեց, որ վերջինս ռուսական համար մեկ քարոզչական լրատվամիջոցի ղեկավարն է, որն աշխատում է ՌԴ-ից դուրս, նա շփվում է պաշտոնյաների հետ և շատ լավ տեղյակ է շրջանակում տիրող տրամադրություններից։ Բացի այդ՝ Քոչարյանը նշեց, որ այդ հայտարարությունը պետք է առաջին հերթին զգաստացնի բոլորին, պետք է հասկանան, որ խնդիր կա և պետք է քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման համար, այլ ոչ թե՝ անցնեն փոխադարձ վիրավորանքի։
«Մենք ունենք տարբերակ. Ռուսաստանին պատերազմ հայտարարել՝ և՛ քարոզչական, և՛ այլ ճակատներում, կարծում եմ՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձն այլ բան պետք է հուշի»,- ասաց Քոչարյանը, ապա հավելեց. «Շատ են ասում՝ Հայաստանը պետք է ինքնիշխան լինի, բայց,. Չգիտես ինչու, այդ ինքնիշխանության մասին խոսողները Ամերիկայից, Եվրոպայից հազարներով գրանտներ են ստանում և այդտեղ մոռանում են, որ Հայաստանն ինքնիշխան է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից