ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե թողնեն՝ Քռի ղրաղը մեկ կբրախեն դրանց, Ղազախից հետ կվերցնեն մեր տղաները. Այգեպարի տարեց բնակչուհի 07/20/2020 20:56 | ԼՐԱՀՈՍ
Այգեպարը Հայաստան-Ադրբեջան սահմանին ամենամոտ տեղակայված գյուղն է: Սահմանամերձ մեր այս բնակավայրի աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ գտնվում է հակառակորդի զինված ստորաբաժանումների ուղիղ վերահսկողության տակ։ Թշնամու դիրքերից գյուղը բաժանում է ընդամենը մի քանի մետր հեռավորություն։
Հայկական տարածքը հակառակորդի համար տեսանելի է անգամ անզեն աչքով։
«Տանից դուրս չենք գալիս, ամենքն իրենց ապաստարաններում են, խփած տեղերից զգույշ ենք լինում, բաց տարածքով չենք քայլում, դուրս չենք գալիս հիմնականում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է այգեպարցի կինը։
Հուլիսի 12-14-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Այգեպարն ամենաշատն է տուժել: Գյուղը մի քանի օրում երկու անգամ գնդակոծության է ենթարկվել ադրբեջանական հրետանու կողմից։ Կիրառվել է ականանետ և Դ-30 հաուբից: Հրետակոծության հետևանքով վնասվել են ավելի քան մեկ տասնյակ տներ, որոնցից մի քանիսը բնակության համար այլեւս պիտանի չեն։ Թշնամու ականը թիրախավորված հարված է հասցրել նաև գյուղի մանկապարտեզին, կոտրվել է մանկապարտեզի տանիքը, որտեղ 20 երեխա է հաճախում։ Ռմբակոծության հետևանքով տուժել է նաև տեղի գինու գործարանը, խափանվել գյուղը սնուցող գազատարը, էլեկտրոէներգիան, որոնք արագ վերականգնվել են: Գյուղում շուրջօրյա հերթապահություն է սահմանել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բարեբախտաբար, գյուղում մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։ Վնասը միայն նյութական է. «Առավոտյան ժամը 4-ի կողմերը կրակոցներ սկսվեցին, ժամը 5:20-ի կողմերը արկերից մեկը բաժին է ընկել Այգեպարի մանկապարտեզին, ավերածություն է եղել։ Էսի թշնամու արած չի, անասունի արած ա։ Երեխաների վրա կրակողը մարդ կոչվելու իրավունք չունի»,- «Փաստինֆո»-ին ասում է Այգեպարցի տղամարդը։
Մեր նկարահանող խումբը Այգեպարում հանդիպել է ռմբակոծվող գյուղը ոչ մի վայրկյան չլքած գյուղացիների հետ, ամենատարեց բնակչուհին ասաց. «Ապրեն մեր էրեխեքը, մեր հերոս տղաները, որ իրենց կյանքը մահի տակ դրած կռվում են։ Եթե նրանց թողնեն, որ անցնեն դրանց, Քռի ղրաղը մեկ կբրախեն դրանց, Ղազախից հետ կվերցնեն մեր տղաները։ Ես մեծ կին եմ՝ ինչ լինում է թող ինձ լինի, իմ էրեխեքին թող բան չլինի, բոլորն էլ իմ էրեխեքն են, ոչ մեկի մազը թող չծռվի»։ Թոռն էլ՝ ադրբեջանական ագրեսիայի ապացույցները՝ ականների մասնիկները բռի մեջ պահած ասում է՝ տարածքից ենք հավաքել։
Այգեպար համայնքի բնակիչները պատմում են՝ ռմբակոծությունից հետո անվտանգության նկատառումներից ելնելով տներից ու դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում միայն, սակայն գյուղի բնականոն առօրյան փորձում են անխաթար պահել.«Ուզում ենք մեր հողին, մեր ջրին տիրություն անենք, պահենք։ Վախն էլ մարդու մոտ բնական է, վախ էլ կա, հնարավոր չէ, որ չվախենանք, բայց միևնույն ժամանակ գերադասում ենք ավելի շուտ մեզնից դեն նետել վախի զգացմունքը ու համարձակություն ձեռք բերելով, իրար թև ու թիկունք դարձած, իրար հույս տալով, որ մենք չենք, մեր թիկունքում հայկական հզոր բանակն է, առաջ ենք շարժվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է գյուղի դպրոցի նախկին տնօրենը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նվարդ Մանվելյան
Տիգրան Նադարյան
Արթուր Սուքիասյան
Այգեպար-Երեւան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից