ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմացվեց այն ինչ ենթադրվում էր՝ շատ են սրվել հայ֊ռուսական հարաբերությունները. Վահան Իշխանյան 07/19/2020 22:41 | ԼՐԱՀՈՍ
Լրագրող, հրող Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիմոնյանի խոսքը և հպարտ հակահարվածը
Հայրս էր պատմում, որ 1920-ին Շանթի պատվիրակությունը Մոսկավյում տապալում է Չիչերինի հետ բանակցությունները, գալիս Երևան ասում՝ էդ ճիճումները իրենք թող մեզ մոտ գան խոսենք։ Չգիտեմ որտեղ էր կարդացել, կուզեի գտնել։ Բայց կարդացել եմ պատվիրակության անդամ Տերտերյանի հուշերը, ասում էր՝ Չիչերինը համոզում էր յան տան իրենց թշնամիներից՝ Անտանտից, իսկ իրենք ասում էին՝ ոնց, չենք կարա, Սևրում դաշնագիր է կնքվում։ Չիչերինի տեղակալ հայ Կարախանն էլ մի քարտեզ է ցույց տալիս թե բոլշևիկները ինչպես են պատկերացնում Անդրկովկասը՝ ուր Հայաստանի մեջ է մտնում բոլոր հայաբնակ շրջանները՝ Ախալքալակով և այլն, հարցնում է ինչ կարծիքի ես, Տերտերյանը ասում է՝ չեղավ, մենք վեց վիլայեթներն ենք ուզում, դրա համար էլ Անտանտի հետ ենք։ Հետո Չիչերինը ասում է՝ մեր ընկեր բոլշևիկներին ձեր բանտերում ճնշում եք, խնդրում ենք վերջ տվեք, Տերտերյանը գալիս հեռախոսով կապվում է Երևան ասում՝ ավելի դաժան ճնշեք բոլշևիկներին։ Հետո գիտեք ինչ եղավ՝ Ղարս, Նախիջևան, Ղարաբաղ, հետո Հանրապետության վտանդրանդի ղեկավրները Փարիզում բոլշևիներին էին հայհոյում թե հայատյաց են։
Հիմա էս ինչ հպարտ ու արժանապատիվ հրճվանք է Ռուսաստանի դեմ, արդեն երկու տարի՝ նույն երգը՝ ինքնիշխան ենք, հպարտ ենք՝ մենք Նավալնի չէ, ում ուզենք հանրայինով եթեր կտանք, մենք ֆլան ենք ֆստան ենք։
Պուտինի միջազգային պրոպագանդիստական հիմնարկի՜ RT֊ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հակառուսական քաղաքականության մեջ ու առաջացրել է հպարտ քաղաքացիների զանգվածային զյրույթը, հայհոյանքների հեղեղ, մրցում է գնում, թե ով ավելի գարշելի հայհոյանք կտա։
Նրա բերանով ուղղակի Պուտինն է խոսում, և իմացվեց այն, ինչ ենթադրվում էր՝ որ շատ են սրվել հայ-ռուսական հարաբերությունները։
Սիմոնյանի քոմենթերի մեջ մի ռուս գրում էր՝ թող Նեոսուլթանը ամբողջ Անդրկովկասը առնի, մեր գործը շուտ մեր զինվորներին տուն բերելն է։
Պետք է հիշեցնել որ Հայաստանի անվտանգության խնդիրը միայն Ադրբեջանի սահմանների հարցը չի, Էրդողանը իրեն կոտորում է որ Ադրբեջանին օգնության հասնի, գալիս դեմ է առնում ռուսական սահմանպահներին, որ Սիրիայից Լիբիա զորք է մտցնում, էն երկիրը չի մտցնի՞ որի ժողովրդին մինչև վերջ չեն հասցրել վերացնեն, ու գուդ բայ հպարտություն ու արժանապատվություն։
Սիմոնյանին այն հայհոյողները, ովքեր կարողանում են զսպել զգացմունքները որ ողջախոհության սահմանը չանցնեն հենց այս պահին թող պատկերացնեն որ Թուրքիայի սահմանից հանվում են ռուսական սահմանապահները, ի՞նչ է լինում Հայաստանի հետ։
Մարգարիտա Սիմոնյանն էլ թող լինի նոր Կարախանը։
Բայց հայ-ռուսական հարաբերությունները միայն ռազմականը չի՝ Ռուսաստանը Հայաստանի համար 1 տնտեսական գործընկերն է, տարեկան 100 հազար հոգի գնում է Ռուսաստան աշխատելու, Ռուսաստանը էժան գազ է տալիս և այլն, և այլն։ Եթե շատ չզոռեն, ինչպես Սաակաշվիլին, բանակը չի հանի, բայց հազար գործիք ունի հակազդելու, որ հպարտների վրա չի ազդելու, բայց հազարավոր խեղճ մարդիկ են տուժելու»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ