ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների հաղորդակցման գաղտնիությունը խախտելու 6 դեպք է գրանցվել. ՓՊ-ն անհանգստացած է 07/18/2020 15:17 | ԼՐԱՀՈՍ
Պետք է արձանագրենք, որ փաստաբանի և վստահորդի հաղորդակցման գաղտնիության խախտումները վերջին ժամանակաշրջանում հասնում են անհանգստացնող ծավալների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, փաստաբան Դիանա Շախրամանյանը։
Նրա փոխանցմամբ՝ վերջին 7-8 ամիսներին գրանցվել է վստահորդների հետ հաղորդակցության գաղտնալսման վեց դեպք, որոնցից առաջինի մասին հայտնի է դարձել 2019թ դեկտեմբերին։
«ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։ Այնուհետև քննիչի կողմից զննվել են դրանք եւ արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ, կցվել քրեական գործին»,- հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ հանձնաժողովը 2020թ-ի հունվարին դեպքի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել։ «Որքանով ինձ է հայտնի, դրանից հետո նշված ապացույցը ճանաչվել է անթույլատրելի»,- ասաց Շախրամանյանը։
Նրա փոխանցմամբ՝ մյուս դեպքը եղել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վարդան Կարապետյանի կողմից, երբ գաղտնալսվել են փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Ղազարյանի, ինչպես նաև նրանց վստահորդ Արթուր Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունները։ Շախրամանյանը հայտնեց, որ 04.11.2019թ և 06.11.2019թ քննիչի կողմից կատարվել է զննում և հեռախոսային խոսակցությունների վերծանում, ընդ որում՝ այդ խոսակցությունները կցվել են գործի նյութերին։ Շախրամանյանն անդրադարձ կատարեց նաև փաստաբան Հայկ Ալումյանին առնչվող դեպքին, երբ 2020թ հունվարի 4-ից փաստաբան Հայկ Ալումյանի՝ փաստաբանական գործունեության շրջանակում օգտագործվող էլեկտրոնային փոստն իրենից անկախ պատճառներով դարձել է անհասանելի։
«Փաստաբան Հ.Ալումյանի կարծիքով՝ իր էլեկտրոնային փոստի «կոտրումն» ուղիղ կապ ունի իր վարույթում գտնվող հայտնի քրեական գործի հետ, քանի որ այլ անձանց համար իր էլեկտրոնային փոստը հետաքրքրություն չի կարող ներկայացնել»,- նշեց փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը։
Նա հիշեցրեց, որ նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ, մասնավորապես՝ 2020թ հունվարի 23-ից փաստաբանի էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի։
«Փաստաբան Ա.Կիվիրյանի կարծիքով՝ դա կապված է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ նա ներկայացնում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շահերը՝ վերջինիս մասին 12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակված նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները հերքելու հարցով: 23.01.2020թ. հայտարարություն տարածելուց հետո, երբ հրապարակային կարգով տեղեկացրել են, որ ինքն է ներկայացնում Արթուր Վանեցյանի շահերը, իր էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի»,- նշեց նա՝ հավելելով, որ ՓՊ-ն իր հերթին 2020թ հունվարին նույնպես հանդես է եկել փաստաբանների էլեկտրոնային փոստի հասանելիության և գաղտնիության խախտման, ինչպես նաև քննչական մարմինների կողմից փաստաբանների և վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման գործողությունները դատապարտող հայտարարությամբ։ Բացի այդ, նա նշեց, որ Պալատը պետական իրավասու մարմիններից պահանջել է պատասխանատվության ենթարկել փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած և քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին, ոչնչացնել այդ նյութերը, հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակներ։
Մյուս դեպքը, որը մատնանշեց փաստաբանը, եղել է բոլորովին վերջերս։ Խոսքը փաստաբան Վաչե Դավթյանի և նրա վստահորդի միջև տեղի ունեցած խոսակցության գաղտնալսմանը։ Շախրամանյանի փոխանցմամբ՝ նշված դեպքում ոչ միայն ձայնագրվել, զննվել և գործի նյութերին է կցվել փաստաբանի և իր վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունը, որի ընթացքում անձը դիմել է փաստաբանին իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, այլև՝ վարույթն իրականացնող մարմինը նշած խոսակցության բովանդակությունն օգտագործել է անձի դեմ։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հեռախոսային խոսակցությունների օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալսվել է վստահորդի և փաստաբան Վաչե Դավթյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով զննվել է այդ խոսակցությունը, այն արտացոլվել է համապատասխան արձանագրության մեջ և կցել է քրեական գործի նյութերին։ Նշված զննության արձանագրությունը կցվել է քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ստացած անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը, իսկ հիշյալ միջնորդության քննարկման համար հրավիրված դատական նիստի ընթացքում քննիչը հղում է կատարել այդ արձանագրությանը՝ ի թիվս այլ փաստաթղթերի՝ դրանով հիմնավորելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Հետագայում, քրեական գործը հանձնվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ Փաստաբան Վ.Դավթյանը նշված վարչության քննիչին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին, մինչդեռ, միջնորդությունը մերժվել է»,- նշեց Շախրամանյանը՝ հավելելով, որ ՓՊ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2020թ հուլիսին դեպքի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածվել և կրկին հորդորել է իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։
Փաստաբանն ընդգծեց, որ փաստաբան-վստահորդ խոսակցության գաղտնալսումը կամ փաստաբանական գաղտնիքի խախտման ցանկացած այլ դրսևորում խախտում է ՀՀ Սահմանադրության 33-րդ և 64-րդ հոդվածներով երաշխավորված նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը, ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և դրանով խախտվում են նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարևորագույն դրույթներ, որոնք հանդիսանում են անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխիք։ Նրա փոխանցմամբ՝ այդ հարցին բազմիցս անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ն՝ նշելով, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածը, պաշտպանելով ցանկացած հաղորդակցման գաղտնիությունը, ավելի բարձր պաշտպանություն է տրամադրում փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններին։ Այդպիսի պաշտպանությունը, «Փաստինֆո»-ի զրուցակցի փոխանցմամբ, պայմանավորված է ժողովրդավարական պետությունում դատավարական գործընթացում կողմի ներկայացման փաստաբանի հիմնարար դերակատարման ճանաչմամբ։
«Գաղտնիության պահպանությունից անուղղակիորեն կախված է նաև արդար դատաքննության իրավունքի իրականացումը, այդ թվում՝ իր դեմ չվկայելու մեղադրյալների իրավունքը: Մինչդեռ, մենք ականատես ենք լինում ոչ միայն փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնալսման, այլև դրանց անձանց դեմ օգտագործելու՝ մարդու իրավունքների կոպիտ խախտման դեպքերի։Խիստ մտահոգիչ է նաև այն, որ գաղտնալսման արդյունքում կազմված զննության արձանագրությունները չեն ոչնչացվում, ինչի արդյունքում դրանք կարող են հասնել հետագայում գործը քննող դատարան, և չնայած նրան, որ դրանց օգտագործումը որպես ապացույց անթույլատրելի է, դրանք կարող են ազդել գործը քննող դատավորի մոտ ներքին համոզմունքի ձևավորման վրա։ Իրավական պետությունում նման իրավիճակները պետք է բացառվեն, քանի որ պետությունը պարտավոր է երաշխավորել անձի և փաստաբանի միջև տեղի ունեցած ցանկացած խոսակցության գաղտնիությունը»,-ընդգծեց Շախրամանյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն իրենց լիազորությունների սահմաններում օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները՝ փաստաբանական գործունեության խախտման ցանկացած դեպք տարբեր հարթակներում բարձրաձայնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից