ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն յուրացրել է հարկային տեսչության լիազորությունները. Սամվել Մայրապետյան 07/18/2020 12:36 | ԼՐԱՀՈՍ
2020 թվականի հուլիսի 17-ին արդեն ավանդույթ դարձած կերպով ԶԼՄ-ներից տեղեկացա ՀՔԾ-ի կողմից իմ մեղադրանքը կրկին լրացնելու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա նախորդ լրացման շարունակությունը հանդիսացող` իմ կողմից իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ հեքիաթի շարունակությունն է և, ինչպես միշտ, որևէ աղերս չունի իրականության հետ:
ՀՔԾ-ի այս զավեշտալի գործողությունները իրականում ունեն շատ պարզ նպատակ, որի մասին ուզում եմ լուսաբանել հանրությանը:
Ինչպես գիտեք, դեռևս 2018 թվականին ՀՔԾ-ն ինձ մեղադրանք էր առաջադրել խոշոր չափերի կաշառք ստանալուն իբր օժանդակելու մասին: Այդ մեղադրանքը առաջադրելուց շատ կարճ ժամանակ անց ինձ պատկանող ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրվել էր կալանք, որը գործում է առ այսօր: Այդ անօրինական որոշումը իմ կողմից բողոքարկվել էր դատական կարգով, ինչի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել էր վերջնական որոշում, որում միանշանակ արձանագրել էր իմ իրավունքների խախտումը և փաստացի պարտավորեցրել ՀՔԾ-ին վերացնել այն: Չնայած հանգամանքին, որ որոշումը կայացվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, այն կողմերին ուղարկվել էր շուրջ վեց ամիս անց՝ 2020 թվականի հունիսի 24-ին:
Եվ ահա, պարզապես նրա համար, որ չկատարեն Վճռաբեկ դատարանի որոշումը, ՀՔԾ-ն հունիսի 25-ից, այսինքն` հաջորդ իսկ օրվանից սկսեց շատ արագ ինձ մեղադրել այժմ արդեն 2004-ից 2014 թվականներին հարկեր չվճարելու մեջ` հնչեցնելով ոչ միայն իրականությունից, այլ նաև տրամաբանությունից և բանականությունից հեռու “մեծ թվեր”: Արդեն ավելորդ եմ համարում ասել, որ բոլոր ներկայացված կազմակերպությունները բազմաթիվ անգամներ ստուգվել են, վերստուգվել են հարկային մարմինների կողմից թե՛ նախորդ և թե՛ գործող իշխանությունների օրոք, նաև նույն ՀՔԾ-ի միջնորդությամբ: Արդյունքում ոչ մի խոշոր խախտում որևէ դեպքով չի արձանագրվել: Ինչպես տեսնում եք, փաստերն ու իրականությունը ամենևին չեն խանգարում ՀՔԾ-ին “ստեղծագործել”:
Ուղղակի հասկանալի չէ, թե ինչո՛ւ են կանգ առել ընդհամենը 35 միլիարդ գումարի վրա. նույն տրամաբանությամբ կարելի էր հնչեցնել 35 տրիլիոն կամ 35 սիքսիլիոն, միևնույնն է դրանից ոչինչ չէր փոխվի:
Այս ամենից կա ընդհամենը երկու հետևություն. առաջինը պետք է անեն Հայաստանում ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն իրականացրած, իրականացնող և նման ցանկություն ունեցող բոլոր անձինք և կազմակերպությունները: Այն է՝ անկախ ձեր կողմից իրականացվող գործունեության օրինականությունից և այդ օրինականությունը հաստատող բազմաթիվ փաստերից՝ ցանկացած պահի ՀՔԾ-ն կարող է ձեզ մեղադրել հարկ չվճարելու մեջ և հնչեցնել այդ պահին իրենց հարմար, ցանկացած չափի իբր չվճարված հարկի մասին:
Փաստորեն, ՀՔԾ-ն չունենալով որևէ մասնագիտական ունակություններ այդ ասպարեզում՝ իրեն է վերապահում հարկային մարմինների լիազորություններ՝ միևնույն ժամանակ լիովին անտեսելով այդ մասնագիտացված պետական կառույցի բազմաթիվ արձանագրություններ: Երկրորդ հետևությունը պետք է անեն այդ անօրինական գործողությունները կատարող ՀՔԾ աշխատակիցները: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ճշմարտությունը վերջիվերջո հաստատվում է թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատական ատյաններում և բոլոր անօրինական գործողությունների համար իվերջո վրա է հասնելու քրեական պատասխանատվությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը