ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղ բնակչությանը «որպես վահան» օգտագործելու դեպքում պատասխանատուն տվյալ պետությունն է. Ս.Սահակյան 07/17/2020 14:27 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը, թիրախավորելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, թույլ է տալիս հումանիտար իրավունքի խախտումներ եւ բոլոր հիմքերը կան ՄԻԵԴ դիմելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը՝ խոցելով քաղաքացիական ենթակառուցվածքները, գյուղացիների տները։
Ս.Սահակյանը նկատեց, որ անգամ զինված ընդհարումների պարագայում անթույլատրելի է քաղաքացիական անձանց զենքի տակ վերցնելը և թիրախավորելը։ «Այս դեպքերը վկայում են այն մասին, որ գործ ունենք նաև քաղաքացիական անձանց թիրախավորելու հետ, որն ընդհուպ կարող է քրեական պատասխանատվության հարցեր առաջ բերել, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները նաև անձնական պատասխանատվության հարցեր են առաջ բերում», - ասաց Սիրանուշ Սահակյանը։
Հակառակորդի կիրառած ԱԹՍ-ի հետեւանքով տուժել է նաեւ Չինարի բնակիչներից մեկը։ Սիրանուշ Սահակյանը փաստեց, որ գործ ունենք մարդու իրավունքների խախտումների հետ, որոնց թվում կենսական է կյանքի իրավունքը, ընտանիքի անձեռնմխելիության իրավունքը, որի տակ պաշտպանվում է նաև կոնկրետ բնակավայրում բնակվելու իրավունքը, բայց գործ ունենք նաև հումանիտար իրավունքի խախտումների հետ։
Նշենք, որ բացահայտվել են ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց որպես վահան օգտագործելու դրվագներ, երբ համապատասխան տեխնիկան տեղակայվում է բնակավայրերում և այնտեղից հայկական գյուղերի ուղղությամբ զենք են կիրառում, ինչին ի պատասխան, բնականաբար, պետք է պատասխան լինի և, քաղաքացիական անձանց որպես վահան օգտագործելով, անհամաչափ վնասվածքներ են պատճառվում քաղաքացիական անձանց։
Ըստ Ս.Սահակյանի՝ ման դեպքերում պատասխանատվությունը «որպես վահան» օգտագործող պետությանն է, այս դեպքում՝ Ադրբեջանինը։
«Քաղաքացիական հասարակության հետևում պատսպարվելով՝ հակառակորդի զենքի գործադրումից վնասվածքներ են հասցվում քաղաքացիական անձանց, որը հումանիտար իրավունքի ներքո անթույլատրելի է, որովհետև կան կանոններ, որ զինտեխնիկան կամ զինվորական օբյեկտները չի կարելի տեղակայել բնակչության մոտ, պետք է պահպանվի որոշակի տարածություններ պետք է պահպանել և, եթե պետությունը խախտում է և տեղակայում է, ապա քաղաքացիական անձանց պատճառված վնասվածքի համար պատասխանատու է այն պետությունը, որը խախտել է այդ կանոնը, բայց, անկախ նրանից, թե իրավական ինչ կարգավորումներ կան, հարցը նաև գտնվում է բարոյահոգեբանական դաշտում և քաղաքացիական բնակչությունը, քաջատեղյակ չլինելով սեփական պետության պատասխանատվությանը, սկսում է հայկական կողմին մեղադրել վնասվածքների համար և դա հավելյալ բացասական էմոցիաներ է առաջացնում հայերի նկատմամբ, իսկ մենք գիտենք, որ հայատյացության՝ արմենաֆոբիայի, լրջագույն քաղաքականություն կա՝ պետության մակարդակով հովանավորվող և սրանք պարզապես միջավայր է ստեղծում, որ պատրաստեն սեփական հասարակությունն ընդդեմ հայերի և Հայաստանի»,- ասաց Սահակյանը։
Նշենք, որ դեռեւս 2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի պահանջները խախտելու վերաբերյալ գանգատներ են նախապատրաստվել և ներկայացվել ՄԻԵԴ։ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ հրետակոծության հետևանքով իրավազորության հաստատման իրավական հարցադրումներ են դրվել և նախնական՝ ընդունելության փուլում դրանք հաղթահարված են, ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել 100-ավոր գործեր, որոնց մի մասը վերաբերում է հենց քաղաքացիական անձանց սպանությանը, մասնավորապես՝ Թալիշում Խալափյանների սպանությանը, գլխատումների գործերին, ինչպես նաև՝ դիակների անարգմանը, իսկ մյուս խումբ գանգատները վերաբերում են հենց բնակչությանը թիրախավորելուն։ Նրա կարծիքով՝ մեկ տարվա ընթացքում որոշակի գործերով վճիռներ կլինեն։
«Այս պահին ձևավորված պրակտիկան հաշվի առնելով՝ կարող եմ նշել, որ նաև ներկայիս դեպքերի առնչությամբ ՄԻԵԴ ներկայացնելու իրավական հիմքերը և փաստերը կան։ Եթե պատշաճ փաստահավաքչություն իրականացվի, կարելի է ՄԻԵԴ-ի միջոցով վերականգնել բնակիչների խախտված իրավունքները»,- ասաց Սահակյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ