ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել. Շավարշ Քոչարյան 07/17/2020 13:38 | ԼՐԱՀՈՍ
Սահմանին լայնածավալռազմական գործողությունները կանխելու համար երկու գործոն կա։ Այս մասին այսօր Մինսկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Մեկն այն է, որ իրականացնում է մեր պաշտպանության նախարարությունը, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են։ Երկրորդը դիվանագիտական ասպարեզում պետք է լինել բավականաչափ ակտիվ, որովհետև ակնհայտ է, որ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ»,-ասաց Շավարշ Քոչարյանը։
Անդրադառնալով միջազգային գործընկերների արձագանքին՝ փոխնախարարը նկատեց՝ կարևոր է արձանագրել, թե ով էր, որ հրաժարվում էր՝ լինեն դիտորդներ, սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կարողանան անկողմնակալ հայտնաբերել՝ ով է սկսել. «Դեմ էր Ադրբեջանը և այսօր փորձում է ներկայացնել, թե իբր հայկական ուժերն են սկսել հարձակումը։ Հենց այն հանգամանքը, որ նրանք միշտ դեմ են եղել, խոսում է այն մասին, որ ինքը միշտ կողմ է եղել նմանատիպ քայլերի։ Այդ տեսակետից որպեսզի միջազգային դիտորդները, միջնորդները, կազմակերպությունները կարողանան ոչ թե հենվել կողմերի հայտարարությունների վրա, այլ իրականում տեղի ունեցած փաստերի վրա, դրա համար անհրաժեշտ է՝ ընդհուպ տիեզերքից իրավիճակին հետևելով»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ նա, ով նախաձեռնում է որոշակի արկածախնդրություն, նախապես պատրաստվում է և ինքն է ներկայացնում՝ իբր ինքն է հարձակման ենթարկվել։
Հարցին՝ պաշտոնական Երևանը հիասթափված չէ՞ ՀԱՊԿ-ի հայտարարությունից, փոխնախարարն արձագանքեց. «Նախ եկեք արձագանքենք, որ մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել։ Կա ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդված, որ երբ հարձակում է լինում, պետք է դիմես օգնության, մենք չենք դիմել։ Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին՝ ինչ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ եթե ՀՀ սահմաններին սադրանք է եղել, նրանք պետք է տեղեկանան։ Դրա համար ինձ համար զարմանալի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն»,-ասաց փոխնախարարը։
Դիտարկմանը, որ խոսքը հայտարարության բովանդակության մասին է, Շավարշ Քոչարյանն ասաց, որ տվյալ պարագայում ՀԱՊԿ-ն ընդամենը արձանագրել է, որ կոչ է անում՝ դա կանգնեցվի, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք դիմենք, ստիպված կլինի ներքաշվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ