ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ՀԱՊԿ եք, ուրեմն վերցրեք հեռախոսը և զանգահարեք այդ ագրեսոր պետությանը՝ ասեք Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է և թող չմոտենա. Տեր-Գրիգորյանց 07/16/2020 19:22 | ԼՐԱՀՈՍ
Այն, որ Ադրբեջանն ագրեսիվ, նողկալի և ռադիկալ իսլամական պետություն է, բոլորին հայտնի է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեներալ-լեյտենանտ, Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Այն, որ Ադրբեջանի նախագահն անխղճորեն և լկտիաբար ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է, որ Հայաստանն է նախահարձակ լինում, հարկ է նշել, որ հայկական կողմը՝ առաջինը սկսելու անհրաժեշտություն և ցանկություն չունի։ Հայերը երբեք ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ ատելության կոչեր չեն անում, հայերը երբեք չեն մտածում Բաքուն կամ այլ քաղաքներ գրավելու մասին, միայն Ադրբեջանի նախագահն է նմանատիպ հայտարարություններով հանդես գալիս։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մեր հայ ժողովուրդը հազարամյակներով է այդպես ապրում, դա բոլոր քարտեզներում է արձանագրված և այդ քարտեզները պահվում են ամբողջ աշխարհում։ Իսկ Ադրբեջանը նոր է ձվից դուրս եկել, բայց արդեն ճչում է բոլորովին հակառակ ուղղությամբ և այդ նախագահը, ով սովորել է միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանում և նաեւ դասավանդել, ո՞վ է նրան ընդհանրապես դիպլոմ տվել՝ այդ անտաղանդ մարդուն։ Ես դա եմ ասում»,- ասաց գեներալ-լեյտենանտը։
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վրդովված է Հայաստանում ստեղծված իրավիճակից, երբ հայ ժողովուրդը դուրս չեկավ և ցույց չիրականացրեց՝ իր աջակցությունը հայտնելով մեր ԶՈՒ-երին, որը պաշտպանում է Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը՝ Տավուշում։
Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ՀՀ-ն պետք է բողոքի ձայնը բարձրացնի ամբողջ աշխարհով և հասնի մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Գեներալ-լեյտենանտն ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ երկիր է և ՀԱՊԿ-ը պետք է ամբողջովին զգուշացնի Ադրբեջանին։
«Եթե ՀԱՊԿ եք, ուրեմն վերցրեք հեռախոսը և զանգահարեք այդ ագրեսոր պետությանը՝ նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է և թող վերջինս չմոտենա մեզ, իսկ մոտենալու դեպքում էլ կառույցը պետք է աջակցություն հայտնի՝ գոնե հեռախոսազանգով »,- նշեց նա, ապա ընդգծեց. «Մենք չենք լացում, բայց գիտեք ինչ, ՆԱՏՕ-ական Թուրքիան միանգամից աջակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, իսկ ՀԱՊԿ-ից որևէ մեկն իր աջակցությունը չի հայտնել՝ ՀՀ ԶՈՒ պաշտպանական գործողությունները։ Պետք է արդեն մտածել, թե ինչ պետք է անել»։
Տեր-Գրիգորյանցն արձանագրեց, որ միջազգային հանրությունը Ալիևին պատասխանատվության չի ենթարկում, ՀԱՊԿ-ը դժգոհություն չի հայտնում և Ալիևն էլ իր հերթին է ստուգում, թե ով ինչպես է արձագանքում իր հայտարարություններին։ Նա նշեց, որ վերջինս կշարունակի նույն կերպ, եթե նրան պատասխանատվության չկանչեն։
1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ մեծ հպարտություն է զգում ՀՀ ԶՈՒ-երի ստեղծման համար և ՀՀ ԶՈՒ-երն ինչպես աշխատում են հիմա, այնպես էլ՝ պետք է շարունակեն՝ ավելի ուժեղ, ավելի հզոր հարված հասցնելով ագրեսոր հակառակորդին, ով փորձում է հայ ժողովրդին դժբախտություն բերել։
Տեր-Գրիգորյանցը, անդրադառնալով ադրբեջանցի զոհված սպաներին, ասաց. «Ադրբեջանական մարտիկներ, ինչու՞ եք խախտում անդորրը, ձեզ Ալլահն է պատժել, պետք չէ հարձակվել, ինչու՞ եք կատարում Ալիևի հանձնարարականը, ով ամբողջությամբ Էրդողանի ազդեցության տակ գտնվելով, այս ագրեսիվ գործողություններն է իրականացնում ՀԱՊԿ անդամ պետության դեմ։ Նա դա անում է միտումնավոր՝ ՌԴ-ին ցույց տալու համար, որ որևէ մեկը չի միջամտի, քանի որ մենք՝ թուրքերս կղեկավարենք այս ամենը։ Դա է ամենը։ Նա դա միտումնավոր է անում։ Մեր հայերը պետք է իրենց վստահ զգան և վստահաբար խոցեն հակառակորդին և վերջ»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ