ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Յուքոմ»-ի ընդամենը 6 % սեփականություն ունեցող Եսայան եղբայրներին որտեղից այդքան գումար՝ «Վեոն Արմենիան» գնելու համար. Դավիթ Խաժակյան 07/17/2020 17:26 | ԼՐԱՀՈՍ
«Վերջապես մենք պե՞տք է իմանանք, թե ինչպե՞ս է ձեռք բերվում Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռքբերելու գործարքին։
«Մենք գիտենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում որոշակի վայրիվերումներ են տեղի ունենում, այնինչ մենք ակնկալում էինք, որ ոլորտում վերաբաշխումների վերաբերյալ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն, հանրությունը պետք է իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվում այդ գործարքը, հիմա մենք կարո՞ղ ենք արդյո՞ք թափանցիկություն ակնկալել, թե՞ ոչ։ Եսայանները դուրս եկան, պահպանեցին իրենց փայաբաժինը, «Յուքոմ»-ը պատրաստվում էր ձեռք բերել «Բիլայն»-ը, սակայն գործարքը չկայացավ և հիմա մեկ այլ բան է տեղի ունենում՝ Եսայան եղբայրները, ովքեր շարունակում են մնալ «Յուքոմ»-ի սեփականության 6 % փայատերերը, ցանկություն են հայտնել ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բիլայն» ապրանքանիշը։ Ինչո՞ւ եմ հատկապես նշում, որ սա ռազմավարական նշանակություն ունի, որովհետև, բացի նրանից, որ մենք խոսում ենք կապի ոլորտի մասին, այստեղ նաև խոսք է գնում միակ ստորգետնյա կապուղի ունեցող կազմակերպության մասին»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե գործարքը լիներ թափանցիկ ու հարցեր չառաջանային, թե «Յուքոմ»-ի բաժնետոմսերի ընդամենը 6 % սեփականություն ունեցող անձանց և կազմակերպությանը, որտեղի՞ց այն ծավալի գումար, որով հնարավոր է դարձել գնել մի ամբողջ օպերատորի։ «Եթե իրենց ենք լսում, նրանք մատնանշում են վարկային միջոցները։ Այստեղ առաջանում է նաև մյուս հարցը՝ ո՞ր բանկն է տվել այդ վարկային միջոցները և արդյո՞ք իրավաչափ են այդ միջոցների տրամադրումը»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը նշեց, որ « ՀՀ ՏՄՊՊՀ-ն հայտնել է, որ թույլատրում է «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերումը։ Գործարքի հնարավոր գինը շուրջ 60 մլն դոլար է, որի վերաբերյալ «Թիմ»-ը ներկայացրել է բանկի կողմից ֆինանսավորման հաստատումը «ՎԵՈՆ»-ին։ ՀՀ-ում Ֆինանսական կազմակերպությունները փոխառություն տրամադրելիս մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափ ունեն. գործընթաց, որը կարգավորվում է Կենտրոնական Բանկի կողմից։ Տվյալ դեպքում Արդշինբանկի կողմից, «Թիմ» ՍՊԸ-ին տրամադրող վարկը չպետք է գերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 20%-ը։ Այժմ, կոնվերտացրեք 60,000,000 դոլարը դրամի ու փորձենք հասկանալ՝ ո՞ր «նորմատիվներով» է այս գործարքը կարգավորվում, քանզի եղած թվերի համադրությամբ այն էապես գերազանցում է ԿԲ սահմանվածներին։ Սա արտառոց երևույթ է, որովհետև այստեղ նորմատիվների ակնհայտ խախտում կա»։
Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ բանկի հետ գործարքին միջամտել է Կառավարությունը կամ գոնե Կառավարության առանձին անձինք. «Կենտրոնական բանկը պետք է հիմնավորի, թե ինչո՞ւ է թույլ տվել, որ տվյալ բանկը այդպիսի ռիսկի գնա, իսկ եթե հարցին ավելի քաղաքական տեսանկյունից նայենք, ապա հարցադրում է առաջանում՝ գուցե Կառավարությա՞ն կողմից է եղել բանկի նկատմամբ այսպիսի դրդում։ Սա փոքր երկիր է յուրաքանչյուրի ունեցած կապերի մասին մենք տեղյակ ենք․ Շատ է խոսվում, որ օրինակ, տեղորոշման թանկարժեք համակարգը որպես նվեր պարետատանն անվճար կարգով տրվել է Ալեքսանդր Եսայանին պատկանող կազմակերպության մասնագետների կողմից։ Գուցե թե սրանով պայմանավորված Կառավարությունը և պարոն Տիգրան Ավինյանն, ով այս ոլորտում հնուց եկած փորձառություն ունի, միջամտությո՞ւն է ունեցել և այդ միջամտությա՞մբ է պայմանավորված որ բանկային կազմակերպությունը այդպիսի մեծ վարկային միջոցներ է տրամադրել այդպիսի ռիսկեր պարունակող գործարքի համար»։
«Վերջապես մենք պե՞տք է իմանանք, թե ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը»,- ամփոփելով ստեղծված իրավիճակը հարց է բարձրացնում Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ