ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը պահանջում է Հայկ Սարգսյանին արդարացնել. դատաքննությունն ավարտվում է 07/17/2020 18:34 | Դատական ռեպորտաժներ
Պետական որոշ մարմինների՝ ոստիկանության, ՔԿ և դատախազության մի շարք պաշտոնատար անձինք Հայկ Սարգսյանի գործով բաց են թողել, անտեսել են գործող օրենքները, խախտել իրավական տարրական նորմերը՝ փորձելով օրինական և անօրինական բոլոր միջոցներով հասնել իրենց առջև դրված խնդիրներին, այն է՝ կարճված քրեական գործի վարույթն ամեն գնով վերսկսել, որ Հայկ Սարգսյանը կալանավորվի, ապա՝ դատապարտվի ազատազրկման։ Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ դատարանն ավարտել է ապացույցների հետազոտման փուլը ու ներկայումս կողմերը հանդես են գալիս ճառերով. Այսօր պաշտպանական ճառով է հանդես եկել փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ դատարանը չի հանդիսանա անօրինականությունների շղթայի վերջին օղակը և կկայացնի բացառապես օրինական դատական ակտ։
Սարգսյանը վստահեցրեց, որ ներկայացվող նյութական և դատավարական իրավունքի էական և կոպիտ խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կարող թույլ տալ դատարանին որևէ այլ արդարացի, օրինական ակտ կայացնել, քան արդարացումն է։
Նա նշեց, որ այդ խախտումները թույլ են տրվել ոչ թե դատական քննության ընթացքում, այլ՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից և շարունակվել են ամբողջ նախաքննության ընթացքում, այդ խախտումներն անհնար են վերացնել նույնիսկ դատավարության ընթացքում։
Սարգսյանը նշեց, որ մեղադրանքի կողմը պարտավոր էր ստուգել պաշտպանության կողմի այն պնդումները, որ Սիմոնյանի կողմից դատախազություն ներկայացված դիմումում նշված հագամանքները վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել դեռևս 2007թ նախաքննության ընթացքում, որ այդ կապակցությամբ քննություն է իրականացվել, այդ տվյալներն առկա է եղել քրեական գործում և Սարգսյանի կողմից Սիմոնյանին կրակելու հանգամանքը չի հիմնավորվել, ինչի հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել։
«Հարկ է փաստել, որ ոչ նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելիս, ոչ էլ ներկայումս քրեական հետապնդում իրականացնող մարմինները վարույթը կարճված քրեական գործը ոչնչացված լինելու պատճառով հնարավորություն չեն ունեցել և չունեն պարզելու՝ Սիմոնյանի հայտնած տեղեկատվությունը նոր է ի հայտ եկել, թե ոչ։ Նման պայմաններում խոսք անգամ չի կարող գնալ արդար դատաքննության մասին»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այս հիմքով քրեական գործը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը ՝դադարեցման։
Սարգսյանն արձանագրեց, որ քրեական գործը ոչնչացված լինելու պատճառով դրանք հնարավոր չի եղել ուսումնասիրել դատաքննության ընթացքում և, որքան էլ դատախազությունը փորձի հակառակ պնդումներ կատարի, անհնար է առանց որևէ կասկածի, վստահորեն պնդել, որ Սիմոնյանի կողմից նշված տեղեկությունները քրեական գործում առկա չեն եղել և նոր ի հայտ եկած հանգամանքներ են։
«Մեղադրանքի կողմն օրենքով սահմանված կարգով նույնիսկ չի կարողացել հերքել պաշտպանության կողմի հայտարարությունները և այդ իսկ պատճառով հենց մեղադրանքի կողմի մոտ առկա կասկածները չեն փարատվել, ուստի՝ պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նկատելով, թե ով կարող է բացառել, որ սպանության փորձ կատարելու համար անհիմն դատապարտելուց հետո հանկարծ ի հայտ չեն գա այն փաստաթղթերը, որ Հայկ Սարգսյանը նշված գործով դեռևս հարցաքննվել է, որ նշված հանգամանքներն այն ժամանակ արդեն հայտնի են եղել։
«Անձը չի կարող դատապարտվել ընդամենը մեղադրանքի կողմի ենթադրությունների, համոզմունքների, գուշակությունների հիման վրա, ուստի՝ այս քրեական գործը նշված հիմքով ենթակա է կարճման, իսկ Հայկ Սարգսյանը՝ արդարացման»,- հայտարարեց պաշտպանը։
Նա նշեց, որ գործում առկա ապացույցներից անհնար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարել, որ հենց Սարգսյանն է կրակել Սիմոնյանի ուղղությամբ, իսկ, եթե մի պահ պայմանականորեն ընդունեն, որ Սարգսյանն է կրակել նրա ուղղությամբ, ապա առկա ապացույցները որևէ կերպ չեն ապացուցում սպանության դիտավորության մասին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը, հրապարակելով մեղադրական ճառը, հիմնավորված է համարելով սպանության համար Սարգսյանին առաջադրված մեղադրանքը և պահանջել նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ նման երկարատև ժամկետով ազատազրկում պահանջելուց առաջ դատախազը գործի քննության ընթացքում պետք է համոզվեր, որ պահպանվել է արդար դատաքննության իրավունքը, որ առկա չեն քրեաիրավական այնպիսի խախտումներ, որոնք թույլ չեն տալիս սույն քրեական գործով օրինական և արդարացի դատական ակտ կայացնել։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 21:21 Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
- 11/18/2024 19:19 Վայոց ձորում կողաշրջվել է 28,5 տոննա պանելային արևային համակարգ տեղափոխող բեռնատարը
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները