ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանը չի դադարում ի ցույց դնել իր ռազմական հանցագործությունները՝ ոչ միայն արցախահայության, այլ նաև հայ ժողովրդի նկատմամբ». Լարիսա Ալավերդյան 07/16/2020 16:41 | Հարցազրույց
Հայ – ադրբեջանական սահմանին հրահրված ռազմական գործողությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ։
- Տիկին Ալավերդյան, մարդու հիմնարար իրավունքների խախտման ի՞նչ դեպքեր եք նկատել այս օրերին հայ – ադրբեջանական սահմանին հրահրված ռազմական գործողությունների ընթացքում, այն պարագայում, երբ Բերդում, Չինարիում և այլ գյուղերում ունենք հրետակոծություններից տուժած բնակելի տներ և տարածքներ։
- Նախ և առաջ հստակեցնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունության տիրույթի մեջ են մտնում բոլոր իրավունքների խախտումները, տվյալ դեպքում սրանք ոչ միայն կյանքի իրավունքի խախտումներ են, այլ նաև սոցիալ տնտեսական իրավունքների խնդիրներ, որոնք տեղի են ունենում ոչ թե երկրի ղեկավարության կամ հանրային իշխանության կողմից, այլ ռեալ է այն վտանգը, որ ներկայացնում է հարևան պետությունն՝ իր գործողություններում։ Սրանք սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումներ են։ Եվրոպական կոնվենցիայում մարդու իրավունքների պաշտպանության առաջին արձանագրությունը վերաբերում էր սեփականության իրավունքին։ Հիշեցնեմ, որ տարիներ առաջ ՄԻԵԴ-ը դիտարկել է երկու բողոք՝ Ադրբեջանի քաղաքացու կողմից, ով բողոքել էր Հայաստանի իշխանությունների դեմ և Հայաստանի քաղաքացին, որ բողոք էր ներկայացրել ադրբեջանական իշխանությունների դեմ։ Այսինքն, մենք ունենք նախադեպ, երբ եվրոպական դատարանը դիտարկել է այդ գործերը, որպես այլ պետության իշխանությունների կողմից ոտնահարված սեփականության իրավունք։
- Եթե անցնենք բուն ռազմական թեմային, ապա պետք է արձանագրենք, որ ակնհայտ կերպով անտեսված է Վիենա- Սանկտ Պետերբուրդ –Ժնև եռակողմ պայմանավորվածությունը՝ շփման գծում դիտարկող սարքեր տեղադրելու վերաբերյալ։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր համար այս բացթողումը։
- Այս փաստը ես նկատել եմ դեռևս երկու տարի առաջ։ 2016 թվականի ռազմական դրվագից հետո, որը կարելի էր որակել որպես Ադրբեջանի կողմից զինված ագրեսիա, ստեղծվեց դիվանագիտական մի իրավիճակ, երբ վերջապես կարելի էր հասնել ավելի գործուն մեխանիզմների ներդրման, որով կհասկանայիք, թե վերջապես ո՞վ է խախտում առաջին հարվածի ռեժիմը։ Փոխարենն, ամեն անգամ մենք ստիպված ենք լինում արդարանալ ադրբեջանական կողմի նախահարձակ ռազմական ագրեսիվ վարքի համար։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանը դիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, հայտնելով որ նախահարձակ կողմը Հայաստանն է եղել։ Սա նշանակում է, որ արդիականության առումով ավելի քան հարմար պահ էր եկել, որպեսզի վերջապես միջազգային հանրության կողմից՝ կլինեն դա համանախագահները կամ մեկ այլ կառույց, որոնք զբաղվում են արցախյան հակամարտության գործով, որոշակիորեն ավելի կոշտ կդնեին հարցը՝ թե ո՞վ է նախահարձակ կողմը։ Սա հնարավորություն կտար, որ միջազգային պայմանավորվածության ուժ ունեցող՝ զինադադարի մասին Բիշքեկի արձանագրության պայմանավորվածությունները վերջապես լինեն անխախտելի։ Համանախագահները երեք անգամ պնդեցին այս դրույթը և, ի վերջո, չնայած որ Ադրբեջանը չէր տալիս իր վերջնական համաձայնությունը, բայց և այնպես, կար արդեն հստակ պայմանավորվածություն, որ դիտարկման ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձվեն։ Դա բավականին դրական առաջխաղացում էր այդ դաշտում, որովհետև մինչ այդ խոսակցությունները գնում էին միայն Մադրիդյան սկզբունքների շուրջ։ Երբ 2018 թվականին նոր իշխանությունները հայտարարեցին իրենց մոտեցումները արցախյան հակամարտության հարցի շուրջ, ըստ որի՝ նրանք բացարձակ նոր էջից են սկսում բանակցային գործընթացը, բացարձակապես խոսք չգնաց այս կարևոր ձեռքբերումների մասին։ Ստացվում է, որ անտեսվեց բավականին բախտորոշ մի պահ, որն արդեն իսկ օգտագործվել էր հայկական կողմից և, համաձայնվել էր Մինսկի խմբի համանախագահների հետ։ Սա վերին աստիճանի սխալ քաղաքական քայլ է այն առումով, որ սա Ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանի նկատմամբ շատ կարևոր ձեռքբերում էր։ Այսինքն, մենք բաց ենք թողել այնպիսի մի կարևոր պայմանավորվածություն, որի հետ ոչ մի կերպ չէր համաձայնվում ագրեսոր Ադրբեջանը։ Արդյունքում, այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը՝ փորձելով ևս մեկ անգամ ապացուցել, որ Հայաստանն է եղել նախահարձակ կողմը, խոսում է այն մասին, որ սա կոպիտ դիվանագիտական և քաղաքական սխալի արդյունք է։ Օրվա իշխանություններն օր առաջ պետք է հետ վերադարձնեն այդ պայմանավորվածությունները, որի բացակայության փաստը Իլհամ Ալիևը ծառայեցնում է իր բազմանպատակ ապօրինի գործողությունների շահերի սպասարկմանը՝ ներքին խնդիրների ուղղությամբ ուշադրության շեղումը, Թուրքիայի նեղ դերակատարությունը և այլն։
- Տիկին Ալավերդյան, ինչպես մենք, այնպես նաև միջազգային հանրությունը հերթական անգամ ականատես եղավ այն փաստին, որ ադրբեջանական կողմն, այսպես ասած, թիրախավորում է իր իսկ բնակչությանը՝ հրետանու մարտկոցները տեղադրելով բնակելի տարածքներին շատ մոտ ուղղություններով։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում նրանց այս քայլը։
- Սա միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների և նորմերի կոպիտ խախտում է։ Ավելին, կան մշակած սկզբունքներ, որտեղ ուղղակիորեն նշվում է, որ այդօրինակ գործողությունները՝ թիրախավորել խաղաղ բնակչությանը, համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Կա վաղուց մշակված ՝ 156 –րդ նորմն է, որտեղ խոսք է գնում հենց այդ մասին՝ երբ պետությունը չի ապահովում կամ հակառակը՝ իր գործողություններով վտանգի տակ է դնում իր իսկ խաղաղ բնակչությանը։ Այստեղ մենք նոր բան չենք հնարում, ուղղակի պետությունն ու մեր իշխանությունները հետևողական չեն այդպիսի բազմաթիվ խախտումների նկատմամբ, այդ թվում նաև՝ պատանդառության և կտտանքների դեպքերի առնչությամբ, որոնք կիրառվում են ադրբեջանական կողմից։ Այս ամենը փաստարկված ֆիքսելու և հավաքագրելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր մեխանիզմ, մինչև անգամ հատուկ մարմին։ Հայաստանի համար անհրաժեշտություն է՝ ունենալ հատուկ մարմին, որը կզբաղվի միայն Ադրբեջանի կողմից ոտնահարված մարդու հիմնարար իրավունքի դեպքերի արձանագրությամբ, որը փաստացի հիմքեր կստեղծի, որպեսզի երբևէ որևէ միջազգային ատյան հավասարության նշանով կամ կրավորական դիրք ընդունելով չհավասարեցնի պաշտպանվողի և ագրեսորի վարքը։ Ադրբեջանն էլ ի՞նչ անի, որպեսզի մենք վերջապես հասկանանք, որ իր կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունները միջազգային ատյաններում ոչ թե առանձին-առանձին հատվածական ներկայացվելու դրվագներ են, այլ մի ամբողջական համակարգ ստեղծելու հրամայական։ Սա ամբողջական մի քաղաքականություն է, որը պետք է միտված լինի շարունակելու և ավարտին հասցնելու նաև Ադրբեջան պետության կողմից մարդկության դեմ թույլ տված հանցագործությունները՝ ցեղասպանական գործողություններն ի ցույց դնող բոլոր արարքները։
Չմոռանանք, որ այս վարքագիծն Իլհամ Ալիևը որդեգրել և կյանքի է կոչել իր պաշտոնավարման առաջին իսկ տարում կատարված զազրելի սպանդով ՝ Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանությամբ։ Ցավոք սրտի, մինչ այսօր Հայաստանում այդ ամենին մոտենում են խիստ հատվածաբար, դրվագ առ դրվագ, որը ծայրահեղ սխալ որդեգրած կեցվածքի կամ անգործության արդյունք է։ Հայաստանի համար օրհասական դարձած 2016 թվականից հետո նախկին իշխանության կողմից փորձեր արվեցին մտնել այս դաշտ և այս ուղղությամբ նրանց հաջողվեց ստանալ Մինսկի խմբի համանախագահների համաձայնությունը, բայց, ինչպես տեսանք, այդ ամենը նոր իշխանության նախաձեռնությամբ դեն նետվեց, ինչի արդյունքում ականատես ենք լինում ևս մեկ ողբերգության՝ սահմանային չորս զոհերի։
- Տիկին Ալավերդյան, Ադրբեջանի ժողովուրդը ոտքի է կանգնել և պահանջում է Ղարաբաղի վերադարձը։ Հաշվի առնելով, որ ժողովրդավար պետությունների կողմից որդեգրած կանոններով հանրային կարծիքը գերակա դեր կարող է ունենալ, արդյո՞ք սա ուղղորդված հավաք չէր, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը երբեք չի փայլել ժողովրդավարական սկզբունքների դրսևորմամբ և այնտեղ ազատ կամքի դրսևորման հավաքներ, կարելի է ասել, երբեք չեն եղել։
- Որ այդ ամենն ուղղորդված գործողությունների արդյունք է, այս մասին խոսում են նախևառաջ հենց ադրբեջանական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները։, այնպես որ դա հայկական կողմի գյուտը չէ։ Որ դրանք ուղղորդված քայլեր են, խոսում է նաև այն հանգամանքը, որ Ղարաբաղը հետ պահանջելու կոչերով սկիզբ առած հայրենասիրական հանրահավաքը վերածվեց հակաիշխանական կոչերով ցույցի և ավարտվեց բախումներով։ Չմոռանանք, որ Ադրբեջանում սկիզբ առնող ցանկացած քաղաքական պրոցես խարսխված է հակահայկականության վրա։ Սակայն, սա չէ, որ մեզ պետք է անհանգստացի, թե այնտեղ սկիզբ առած հավաքը կարող է ուղղորդված լինել։ Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն խորքային այն պատճառները, որոնք սնում են այդ գործողությունները։ Նորից եմ կրկնում՝ Ադրբեջանի հակաիշխանական ցանկացած շարժում սնել և սնվելու է հայատյացության կոչերով։ Սրա խորքային պատճառներն է պետք հասկանալ։ Ընդ որում, մենք դա պետք է դարձնենք ամենօրյա սիստեմատիկ աշխատանք։ Այլ կերպ ասած, այս նպատակով պետք է ստեղծվի հատուկ մարմին՝ հավաքագրելու հիմնավոր մեղադրական փաթեթներ առ այն, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի դադարում ի ցույց դնել իր ռազմական հանցագործությունները ոչ միայն արցախահայության, այլ նաև հայ ժողովրդի նկատմամբ։
- Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի կողմից որդեգրած դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմական գործողությունների նկատմամբ։ Սկզբից հայտարարվեց, որ արտահերթ նիստ կգումարվի, հետո այն անորոշ ժամանակով չեղարկվեց, հետո ՀԱՊԿ-ը հանդես եկավ խիստ կրավորական հայտարարությամբ, որով կոչ արեց երկու կողմերին դադարեցնել կրակը ու այս ամենն այն պարագայում, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ երկիր է։
- Իսկ դուք ունե՞ք հստակ տեղեկություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին։ Ես չունեմ։ Դուք ունե՞ք տեղեկություն, որ Հայաստանն ինքն է դիմել ՀԱՊԿ-ին՝ արտահերթ նիստ գումարելու համար։ Ես չունեմ։ Փոխարենը, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում շարունակական բնույթ են կրում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ուղղակի վատթարացման տանող հրահրումները, իսկ օրվա վարչապետը նույն ամբիոնից ժամանակին հայտարարում էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ի կազմից։ Հիմա մենք ինչպե՞ս ենք պատկերացնում իրավիճակը՝ հայտարարվել էր, որ պետք է արտահերթ նիստ գումարվի՝ քննարկելու համար հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունները։ Նիստն, ըստ երևույթին, չեղարկվել է այն պատճառով, որ որոշ պետություններ հարցրել են՝իսկ ի՞նչ հիմքով է արտահերթ նիստ գումարվում։ Քանի որ մենք այս պահին չունենք հստակ տեղեկություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին, ապա այդ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանն առայժմ հարմար չի գտնում դիմել ՀԱՊԿ-ին, որովհետև հենվելով բացառապես սեփական ուժերի վրա, ուզում է ցույց տալ Ադրբեջանին, որ ուժային մեթոդներով Հայաստանի հետ խոսելը և դրա հետ կապված ինչ - ինչ սին հույսեր փայփայելը սխալ մարտավարություն է։ Ես հիմա չեմ ուզում քննարկել՝ ճի՞շտ որդեգրած մոտեցում է սա Հայաստանի կողմից, նման իրավիճակում՝ չդիմելու ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ։ Մեր հարցը զուտ ՀԱՊԿ-ին էր վերաբերում, այսպիսով՝ ՀԱՊԿ-ի կողմից որդեգրած վարքագիծը պետք է համապատասխանի այդ կառույցի կողմից ընդունված կանոնադրական նորմերին, ըստ որի՝ ՀԱՊԿ-ին պետք է դիմել։ Որքանով ես եմ հասկանում, Հայաստանի Հանրապետության կողմից այդպիսի գործառույթային քայլեր չեն ձեռնարկվել։
- Եթե հիմա փորձենք օբյեկտիվ գնահատական տալ, կտեսնենք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն այս ռազմական ոտնձգության դեմ միայնակ է մնացել, և եթե այս ֆոնին հիշենք նաև Թուրքիայի կողմից արված այն հայտարարությունը, ըստ որի՝ ինքն անվերապահ աջակցում է Ադրբեջանին, մինչև անգամ՝ ռազմական օգնության տրամադրումը, ապա պատկերը խիստ մտահոգիչ է դառնում։
- Դրա համար եմ ես ասում՝ իսկ մենք ինքներս հիմա փնտրո՞ւմ ենք դաշնակից երկիր կամ արդյո՞ք մենք որպես ռազմավարական գործընկեր մեզ դաշնակից տեսնում ենք ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, ում որին այս իրավիճակում պետք է դիմել։ Ինչ վերաբերում է Թուրքիայի արած հայտարարությանը, ապա սա պետք է դիտարկել ոչ միայն որպես զուտ աջակցության կոչ՝ եղբայր պետությանն, այլ նաև բազմաթիվ միջազգային նորմերով հաստատված պայմանագրերի իրականացման փորձ։ Թուրքիան, իհարկե, այս հայտարարությունը չի անում առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման։ Իսկ թե ինչո՞ւ Հայաստանը ստեղծված իրավիճակում նմանօրինակ քայլեր չի ձեռնարկում, կնախընտրեմ չմեկնաբանել։ Ինչպես տեսնում ենք հայկական կողմից անհայտության շղարշով պատված իրավիճակ կա, և ահա այդ անհայտության հողի վրա է, որ մեզանում՝ որպես հանրային կարծիք, նոր ալիք են ուզում բարձրացնեն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Հայաստանում կա ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին հակադրվելու ցանկություն։
- Եվ վերջում, ի՞նչ եք կարծում՝ ռազմական ագրեսիան կտեղափոխվի՞ Արցախի հետ շփման գիծ, թե՞ կմնա և կավարտվի Հայաստանի հյուսիսային սահմանում։
- Իսկ երբևէ Արցախից այդ վտանգը հեռացե՞լ է... Այնպես որ, եթե հանկարծ այնտեղ ռազմական գործողություններ բռնկվեն, եկեք դա չներկայացնենք իբրև թե անսպասելի մի բան և կլորացրած աչքերով նայենք այդ ամենին...
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից