Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ 07/16/2020   15:08  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Մինչ հանդիպման բուն թեմաներին անցնելը նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է մեր երկրի հյուսիս-արևելյան սահմանի Տավուշի հատվածում ստեղծված իրավիճակին: Նախագահը նշել է, որ ներկայիս համավարակային պայմաններում Ադրբեջանը դիմել է անտրամաբանական ու անմարդկային քայլերի: Նախագահ Սարգսյանը վերստին հավաստիացրել է, որ հայկական բանակը, նախահարձակ չլինելով, թելադրողի դիրքերից լիովին վերահսկում է իրավիճակը: «Մեր բոլոր մտքերը և աղոթքները մեր մարտիկների և նրանց ընտանիքների հետ են»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ ևս մեկ անգամ իր ցավակցությունը հայտնելով մեր զոհված հերոսների ընտանիքներին և ապաքինում մաղթելով վիրավորներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտը ներկայացնող ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն համար՝ նշելով, որ այս ոլորտը համավարակից ամենաշատն է տուժել, և բարձրաձայնել են մի շարք խնդիրներ: Նրանք մասնավորապես խոսել են ոլորտի վրա համավարակի ազդեցության, պետական աջակցության և հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտության, մեր երկրի համար հեռանկարային և ներուժ ունեցող այս բնագավառի հետագա զարգացումը չվտանգելու կարևորության մասին՝ այս համատեքստում մասնավորապես խիստ կարևորելով մասնագետ կադրերի պահպանման խնդիրը: Նրանք անդրադարձել են նաև ոլորտի վերականգնման կանխատեսումներին և դրա խթանմանն ուղղված հնարավոր լուծումներին:

Զբոսաշրջության ոլորտը համարելով մեր երկրի հեռանկարային ուղղություններից մեկը և արձագանքելով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ համավարակից հետո մարդիկ սկսելու են աշխարհը նորովի տեսնել, նորովի բացահայտել, և այդ նոր աշխարհում նոր մրցակցություն է լինելու, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Ուստի կարևոր է լինելու այսօրվանից մտածել զբոսաշրջության զարգացման ռազմավարության, երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված քայլերի, երկրի բրենդինգի և մարքենթինգի մասին:

Հանրապետության նախագահը նշել է, որ դեռ անցյալ տարի իր առաջարկով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին զեկույց էր պատրաստել: Այս տարի, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ, զեկույցում հավելում է կատարվել, նշվել են այն ուղղությունները, որոնք համավարակային և հետհամավարակային շրջանում կարևոր են լինելու երկրի զարգացման համար:

Նախագահի խոսքով՝ զեկույցում արձանագրվել են շատ պարզ, բայց կարևոր քայլեր, որոնցից են, օրինակ, ուշադրությունը գյուղատնտեսությանը, որը կապված է պարենի անվտանգության հետ, էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը՝ էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային առողջապահություն և այլն: Առաջարկվել է նաև արագ արձագանքման խումբ ստեղծել, որը կներկայացնի Հայաստանը դրսում և, միաժամանակ, ներսում կաջակցի ներդրողներին, նրա գործունեության մի մասը կարող է ուղղված լինել զբոսաշրջությանն ու մարքեթինգին. «Թե՛ ընդհանուր, թե՛ հայկական զբոսաշրջությունը կարող է նպաստել, որ մարդիկ կապվեն մեր երկրի հետ, որ մարդիկ ներդրում անեն այստեղ: Հետևաբար, մարքեթինգի իմաստով անելիք ունենք: Սա գաղափար է, որը կիսում ենք UNCTAD-ի հետ»:

Նախագահ Սարգսյանը նաև կարևոր է համարել տեղական շուկայի վրա կենտրոնանալը. «Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա. բազմիցս բարձրաձայնել եմ այդ մասին, միայն դրա արդյունքում երեք անգամ մեծացել է Գյումրի այցելուների թիվը: Բայց նաև դուք պետք է ուշադրություն դարձնեք ներքին զբոսաշրջությանը՝ աջակցելով դրա զարգացմանը, որ մարդիկ ճանաչեն հայրենիքը՝ Գյումրին, Արցախը, որն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից է»:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք միջազգային միջոցառումներ են անցկացվելու, որոնք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու մեր երկրի ճանաչելիությանը: Նա նշել է, որ առաջիկայում պաշտոնապես հայտարարվելու է STARMUS միջազգային հեղինակավոր փառատոնը գալիք տարի Հայաստանում անցկացնելու մասին. «Այն գիտությանը, աստղագիտությանը, երաժշտությանն ու արվեստին նվիրված միջազգային փառատոն է, որի պատվո հյուրն էի անցյալ տարի Ցյուրիխում, որտեղ արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 6000 էր։ Ես առաջարկեցի կազմակերպիչներին՝ Գարիկ Իսրայելյանին, իմ ընկերներ Բրայան Մեյին, Փիթր Գաբրիելին գալ Հայաստան։ Խոսքն այն մասին է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտներ են գալու, նոբելյան մրցանակակիրներ, գիտնականներ, լինելու է գիտության, աստղագիտության, երաժշտության և նաև արհեստական բանականության փառատոն։ Հետաքրքրությունը շատ մեծ է, որովհետև Հայաստանը ցուցադրելու շատ բան ունի»։

Նախագահ Սարգսյանը նշել է նաև մյուս միջոցառումների՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի, «Հորասիս-Չինաստան» համաժողովի մասին, որոնք ծրագրվում են աշնանը, և որոնց նկատմամբ ևս մեծ հետաքրքրություն կա. «Սրանք միջոցառումներ են, որոնք կարող են աջակցել զբոսաշրջությանը: Հյուրերից շատերը գալիս են նաև ընտանիքներով, բացահայտում են Հայաստանը, կապեր են հաստատում»։ Նրա խոսքով՝ զբոսաշրջության խթանմանն է նպաստելու նաև Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ»՝ համազգային այգի ստեղծելու գաղափարը, որը նաև ուղղված է մեր ազգի միասնականությանը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահը նշել է, որ թեև զբոսաշրջության ոլորտը համավարակից ամենաշատ տուժածներից է, բայց այն մնում է ամենակարևորներից մեկը մեր երկրի համար. «Աշխարհը պետք է նաև ձեր միջոցով իմանա Հայաստանի մասին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:00 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնական. Նախագահի հրամանագրով վերջին օրերին զոհված 4 զինծառայողները պարգեւատրվել են
11:08 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
12:22 11/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր
10:47 11/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը
17:19 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ
16:35 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
11:00 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ
10:30 10/07/2020  |  ՄամուլԱրմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
18:05 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍԹվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին
09:25 09/07/2020Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան. «Ժողովուրդ»

Արխիվ

[]