Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 07/16/2020   10:42  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարզվել է, որ Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող Ուկրաինայի քաղաքացի կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում:

Նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, որ իբր հանդիսանում է 30.08.2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը: Նշված դիմումի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 29-ին երեխայի ծննդյան վերաբերյալ կատարվել է ձեռագիր փոփոխություն, և որպես երեխայի հայր նախկինում գրանցված անձի տվյալները փոփոխվել են Ա.Վարդանյանի տվյալներով, ապա նույն օրը կատարվել է հայրությունը ճանաչելու մասին ակտի գրանցում, որով որպես երեխայի հայր գրանցվել է Ա.Վարդանյանը՝ այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերելով հայրության իրավունք և ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական:

Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին՝ հիշյալ քրեական գործը դատարանում ըստ էության քննելու ժամանակ, գործով ամբաստանյալ Ա.Վարդանյանը դատարանին է ներկայացրել նշված կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը 2019թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ա.Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Ա.Վարդանյանի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործություններ ևս:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացուց շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար և գույք հափշտակելու վերաբերյալ:

Ըստ այդմ, պարզվել է, որ 2012թ. Վարդանյանին դիմել է իր ծանոթը՝ առաջարկելով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակել, ինչին Վարդանյանը համաձայնել է: Այդ նպատակով վերջինս պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ մեկուսի տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, օգտվելով իրեն որպես հանցավոր շրջանակներում հեղինակություն վայելող, մեծ շրջապատ ունեցող և օրենքով սահմանված կարգից դուրս գումարի հետվերադարձի հարցեր լուծող անձ ընկալելու և դրա արդյունքում իրենից վախենալու հանգամանքից, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, իսկ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամ գումարին համարժեք դրամական միջոցներ և գույք:

Բացի այդ, Ա.Վարդանյանն իր նախկին մերձավորին պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. ամռանն իր մերձավորներին հրահանգել է՝ խմբով, բռնության գործադրմամբ, բացահայտ հափշտակել վերոնշյալ ավտոմեքենան: Այդ նպատակով խմբի անդամները, նախնական համաձայնությամբ, Ա.Վարդանյանի ցուցումներով, Երևանի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել և բացահայտ հափշտակել են հիշյալ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, սեփականատիրոջ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հարվածներ են հասցրել նրան, գցել գետնին ու հեռացել:

Քրեական գործով պարզվել է նաև, որ Ա.Վարդանյանը ոչ միայն հափշտակել է հիշյալ ավտոմեքենան, այլև կազմակերպել է ավտոմեքենայի սեփականատիրոջ առևանգումը, որի իրականացումը 2019թ. ամռանը հանձնարարել է իր եղբոր որդուն: Վերջինս, Վարդանյանից ստացած ցուցումների համաձայն, հանցավոր մտադրությունն իրականացնելու ուղղակի դիտավորությամբ, ավտոմեքենայի սեփականատիրոջ բնակության վայրի մոտ հանդիպել է նրան և օգտվելով իրենց փոխհարաբերություններում նախկինում ձևավորված փոխադարձ վստահությունից, հնարավոր դիմադրությունից խուսափելու նպատակով, խաբեությամբ, դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը և ներկայացնելով, թե իբր Ա.Վարդանյանի հետ հանդիպման են գնում՝ զրուցելու նպատակով, մոլորեցրել է նրան և գաղտնի առևանգելով՝ տեղափոխել Վարդանյանին պատկանող առանձնատուն, որտեղ վերջինիս ցուցումով, տևական ժամանակ պահվել է իր կամքին հակառակ՝ միաժամանակ Ա.Վարդանյանի ու քննությամբ չպարզված անձանց կողմից ենթարկվելով բռնության:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բացի հիշյալ անձին առևանգելուց և նրա նկատմամբ բռնություն գործադրելուց, Ա.Վարդանյանը նաև կազմակերպել է նրա սպանությունը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Այսպես՝ Ա.Վարդանյանը, իր նախկին մերձավորի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է հանրային վայրում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրան և հանցագործությունն իրագործելու նպատակով կազմել պլան ու կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ Վարդանյանի մերձավորներից մեկը 2020թ. մարտի 4-ին վարձակալել է ավտոմեքենա, ապա, բացահայտումը կանխելու նպատակով, խանութից գնված կոշիկի քսուքով սևացրել է ավտոմեքենայի անվահեծերը, որից հետո իրական համարանիշը փոխարինել է այլ համարանիշով և նույն օրը, քննությամբ չպարզված անձի հետ, հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել Ա.Վարդանյանի նախկին մերձավորի բնակության հասցե:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց տեսնելով վերջինիս, նպաստավոր պայմաններ ստեղծելով հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, ավտոմեքենայի հետևի նստատեղին գտնվող, քննությամբ չպարզված անձը ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված հրազենից, մոտ տարածությունից կրակոցներ է արձակել Վարդանյանի նախկին մերձավորի ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակներից վնասվածք է ստացել ինչպես նշված անձը, այնպես էլ՝ արհեստանոցում գտնվող մեկ այլ անձ՝ իրական վտանգ ստեղծելով նույն արհեստանոցում գտնվող մյուս մարդկանց կյանքի համար, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտի կազմակերպում), 3-րդ մասի 1-ին կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման կազմակերպում) 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի կազմակերպում) 2-րդ մասի 6-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է 2020թ. հուլիսի 15-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ա.Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020թ. մարտի 5-ին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել էր և 2020թ. հուլիսի 12-ին ձերբակալվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացվել և շարունակում են իրականացվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, առանձնապես ծանր հանցագործությունների կազմակերպմանը և իրականացմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:25 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանը վերահաստատել է «Վստրեչի Ապերի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը
00:35 14/07/2020  |  Քրեական խրոնիկոնԴատարանը քննում է «Վստրեչի Ապեր»֊ի նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատելու հարցը
20:59 12/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել. Երվանդ Վարոսյան
12:57 12/07/2020  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը»
14:59 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավական վակխանալիան հավերժ տևել չի կարող. «Վստրեչի Ապերի» փաստաբանների հայտարարությունը
18:23 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս անկառավարելի է դարձել մեր երկրում ամեն ինչ և թույլատրվում է ամեն ինչ. Լուսինե Սահակյան
16:52 20/05/2020  |  Դատական ռեպորտաժներԱրամ Վարդանյանի տան խուզարկությունն իրականացվել է ձերբակալման որոշման հիման վրա
15:54 20/05/2020  |  Դատական ռեպորտաժներԱրամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տան խուզարկությունը կատարվել է առանց դատարանի որոշման
14:28 14/04/2020  |  ԼՐԱՀՈՍԹե ինչու է ոստիկանությունը շահագրգիռ տեսախցիկները վերացնել, կպարզվի նյութերը հրապարակելուց հետո․ Փաստաբաններ
15:45 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն իր որոշմամբ փաստեց, որ «Վստրեչի Ապերի» գործով շահագրգիռ չէ օբյեկտիվ քննության հարցում. Ոստիկանների կողմից առերեւույթ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է հենց ոստիկանություն

Արխիվ

[]