ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիներն օրվա ընթացքում կփորձեն ինչ-որ գործողություններ անել՝ թաքցնելու իրենց ձախողումները. ադրբեջանագետ 07/16/2020 18:55 | ԼՐԱՀՈՍ
Երեկոյան, երբ ադրբեջանցիների այսօրվա ձախողման մասին տեղեկությունները լինեն, հասարակության մոտ ավելի մեծ դժգոհություն կարող է առաջացնել, ինչի համար էլ օրվա ընթացքում նրանք փորձելու են ինչ-որ գործողություններ անել, այդ թվում նաև քաղաքացիական բնակչությանը թիրախավորել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
Վերջինս նկատեց՝ օրվա ընթացքում փորձելու են ինչ-որ բան անել, սակայն իրենց ամեն ձախողման հետ ներքին հուզումներն ավելանալու են. «Հույս ունեն, որ կկարողանան իրենց տեսանկյունից որոշակի ձեռքբերում ունենալ, որով կկարողանան մեղմել իրավիճակը։ Այս քանի օրն այդ տրամաբանությամբ են գործում, բայց անընդհատ ավելի մեծ են իրենց ձախողումները։ Ըստ այդմ՝ փորձում են հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործել՝ խախտելով անգամ միջազգային իրավունքի բոլոր դրույթները»,-ասաց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ եթե Ադրբեջանը թեկուզ որևէ թեթև հաջողություն չգրանցի, ապա իրենց մոտ ներքաղաքական իրավիճակը կարող է ավելի բարդանալ։
Տարոն Հովհաննիսյանը նկատեց՝ Ադրբեջանի նախագահը երեկ մի շարք խնդրահարույց հայտարարություններ իրականացրեց գրեթե բոլոր խնդիրների համար մեղադրելով արտգործնախարարին, չնայած նրան, որ այս պահին խնդիրների 90 տոկոսը ռազմական ճակատում են, այլ ոչ թե դիվատանագիտականում. «Չցանկանալով ընդունել և իր վրա վերցնել առայժմ փաստացի ձախողումների պատասխանատվությունը, Ալիևը որոշեց ողջ պատասխանատվությունը գցել դիվանագետների վրա՝ ի դեմս հենց Մամեդյարովի, որին ինքն է բերել արտգործնախարարի պաշտոնին։ Իր արտաքին քաղաքականությունը 16 տարուց ավել այդ մարդու հետ էր կառուցում, սակայն այժմ նշում է, որ 16 տարի Մամեդյարովը սխալ է աշխատել։ Նա գնում է այդ ռիսկին, որը նշանակում է, որ ինքն էլ է սխալ աշխատել, սակայն այդ խնդիրնենն ուղղում է դեպի Մամեդյարով»,-ասաց ադրբեջանագետը։ Չնայած այս պահի դրությամբ Ադրբեջանի հիմնական ձախողումները ռազմական բնույթի են, այնուամենայնիվ ադրբեջանագետը կարծում է, որ Ալիևը չէր կարող թիրախավորել պաշտպանության նախարարին։ Եթե նա որևէ կերպ թիրախավորեր պաշտպանության նախարարին կամ բանակից այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ապա դրանով ընդունած կլիներ իր պարտությունը. «Եթե աշխատանքից ազատեր պաշտպանության նախարարին, նշանակում է՝ կընդուներ, որ Ադրբեջանը պարտություն է կրում։ Այդ պատճառով էլ որոշեց բողոքի ալիքն ուղղորդել դեպի Մամեդյարով։ Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կոչին, Ալիևը որոշեց գնալ նոր դիվերսիայի փորձի՝ հուսալով, որ այդպես կարող է թեկուզ մի փոքր ռազմական առավելություն ստանալ և այդ առավելության միջոցով չեզոքացնել իր ձախողումները, բայց փաստացի ադրբեջանական զինուժը բավականին լուրջ վնաս կրեց»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով այս պահին առկա տեղեկություններով միջդիրքային տարածությունում թշնամին ունի առնվազն 10 դիակ և թե քանիսն էլ սպանվել ու իրենք կարողացել են իրենց հետ տանել, Տարոն Հովհաննիսյանը դժվարացավ ասել։
Ադրբեջանագետն ասաց, որ այս պահին Ալիևի գործողությունները փակուղային իրավիճակում հայտնված մարդու գործողություններ են, քանի որ նա բնակչության դժգոհությունները ցրելու համար ստիպված եղավ մի քանի խնդրահարույց հայտարարություն կատարել. «Բացի Մամեդյարովից նաև ընդունել է, որ ընդամենը 150 մարդ է պատրաստակամություն հայտնել զինվորական կոմիսարիատներում ռազմական գործողություններին մասնակցելու, իսկ մնացածն ուղղակի հայտարարում են։ Դա նշանակում է, որ երկրի ներսում փաստացի գործողությունների մասով ցանկություն ունեցողները շատ քիչ են աջակցելու, իսկ խոսելն, ըստ էության, դատարկ բան է։ Ալիևը խախտեց բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵԱՀԿ-ի հայտարարությունից հետո գնաց ակնհայտ դիվիրսիայի և ռազմական գործողության, այսինքն` արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, և սա բավականին թանկ է նստելու իր վրա։ Սա գին ունի, սակայն ինքը հաշվարկեց իշխանությունը պահելու ռիսկերը և որոշեց, որ իր համար ավելի գերադասելի է վճարել այդ գինը՝ փորձելով անգամ քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ որոշակի դիվիդենտներ քաղել»,-նշեց Տարոն Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից