ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորները չարաշահել են իրենց լիազորությունները եւ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փոխել Սահմանադրությունը. ՀՔԾ-ն խուսափեց իրավական գնահատական տալ 07/15/2020 22:53 | ԼՐԱՀՈՍ
Գործադիր եւ օրենսդիր իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվի։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։
Փաստական հանգամանքների համատեքստում երեք կուսակցությունները մատնանշել էին դեռեւս 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կողմից դատարանների վարչական շենքերի արգելափակումը մի քանի ժամով, որի հետևանքով մայիս-հունիս ամիսներին հրաժարական են ներկայացրել դատական իշխանության կարևոր սահմանադրական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ինը գործող անդամներից հինգը։ 2019 թվականի հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի առջև երդմամբ պաշտոնը ստանձնելիս, հայտարարեց, որ ՍԴ 9 դատավորներից 7-ը (նախքան 2015թ․ խմբագրությամբ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելը նշանակվածները) իրավասու դատավորներ չեն։ Այնուհետև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարեցին «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» մասին և տարբեր եղանակներով շուրջ մեկ տարի շարունակ փորձեր են կատարել «լուծելու» իրենց իսկ հռչակած «Սահմանադրական դատարանի ճգնաժամը»։
2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, որը չէր անցել որեւէ հանրային քննարկում եւ նույն օրն այն ընդունվել է երկու ընթերցմամբ՝ առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալու, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն Ազգային ժողովին թույլ չեն տալիս փոփոխել Սահմանադրությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության։
Բացի այդ՝ հանցագործության մասին հաղորդման մեջ հիշատակվել էր, որ հակառակ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջների, նախագիծը չի ուղարկվել Հանրապետության նախագահի ստորագրմանը: Նույն օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից նախաձեռնվել և իրականացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի փոփոխություն, որի ուժով դրանից առաջ ընդունված նախագիծը հրապարակվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:
2020 թվականի հունիսի 23-ին և հետագա օրերին «Իմ քայլը» խմբակցության առանձին պատգամավորներ և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ նախագծի ընդունմամբ դադարել են Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն այլևս չի հանդիսանում Սահմանադրական դատարանի նախագահ:
Դիմումատուներն արձանագրել են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86 հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: Հակառակ դեպքում նման նախագիծը չի կարող ընդունվել: Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ, ունենալով ձայների անհրաժեշտ մեծամասնություն, դեմ են քվեարկել ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին, ինչը առկա իրավակարգավորումների համատեքստում նշանակում էր, որ նախագիծը չէր կարող երկրորդ ընթերցմամբ քվեարկվել: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծին դեմ քվեարկելուց անմիջապես հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, Սահմանադրությամբ և օրենքով չունենալով նման լիազորություն և քաջատեղյակ լինելով գործող օրենսդրության պահանջներին, ձայների 2/3 մեծամասնությամբ կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին: Այդ գործողություններով նախագծին կողմ քվեարկած պատգամավորները ըստ էության արգելափակել են Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության 168–րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված լիազորության (որոշելու սահմանադրական փոփոխության համապատասխանությունը Սահմանադրությանը) իրականացումը, Սահմանադրական դատարանի փոխարեն որոշել են, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, որի հետեւանքով տեղի է ունեցել Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու առնվազն փորձ, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված հանցակազմին։
Բացի այդ՝ երեք կուսակցությունները փաստել են, որ ի դեմս ԱԺ նախագահի և 88 այլ պատգամավորների,խորհրդարանը կատարել է Սահմանադրությանը և օրենքներին ակնհայտորեն չհամապատասխանող գործողություններ՝ դրանով իսկ խաթարելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման իրական ու լեգիտիմ հնարավորությունը։ Դրանով փաստացի վերացվել է նաև Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված՝ «Հայաստանի Հանրապետությունը ․․․ իրավական պետություն է» հիմնադրույթի գործողությունը։ Այսպիսով, տեղի է ունեցել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում նախատեսված նորմերի փաստացի վերացում, որն արտահայտվել է իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասում նկարագրված հանցակազմին։
Ավելին՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող բազմաթիվ պաշտոնատար անձինք կատարել են իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների առերևույթ օժանդակությամբ, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում նկարագրված հանցակազմին։
Երեք կուսակցությունները արձանագրել էին, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1 հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ, որոնց առթիվ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ կատարելու պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազությունն այս հաղորդումը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ էլ որոշել են մերժել քրգործի հարուցումը։ Նշված որոշման դեմ կուսակցությունները կարող են բողոք ներկայացնել դատախազին, ապա նաեւ՝ դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ