ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պառլամենտարիզմի բուն էության դեմ ուղղված նախագիծ է. Սահմանադրագետը՝ պատգամավորներն առանց նիստերին մասնակցելու գրավոր քվեարկության մասին 07/15/2020 21:24 | ԼՐԱՀՈՍ
Անաշխատունակ պատգամավորներին քվեարկության իրավունք տալու վերաբերյալ նախագիծը ոչ միայն իրավական, այլև միջազգային փորձի տեսանկյունից բավական խնդրահարույց է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագծին։
Նշենք, որ այսօր արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է քվեարկելու իրավունք տալ առողջության պատճառով անաշխատունակության մեջ գտնվող պատգամավորներին։
«Այն հենց պառլամենտարիզմի բուն էության դեմ ուղղված նախագիծ է։ Պատահական չէ, որ ԱԺ կանոնակարգը հստակ թվարկել է դեպքերը, թե երբ պատգամավորն իր բացակայության պարագայում կարող է կոնկրետ նախագծի վերաբերյալ իր քվեարկության արդյունքի մասին տեղեկացնել։ Մասնավորապես դա այն դեպքն է, երբ պատգամավորները գործուղման մեջ են գտնվում։ Եթե պատգամավորն անաշխատունակ է, այդ նախագծերի քննարկման գործընթացներին չի մասնակցել, ապա տվյալ պաշտոնատար անձը չի կարող օբյեկտիվ կարծիք կազմել տվյալ նախագծի վերաբերյալ։ Նախագծին ծանոթ չեմ, չգիտեմ կոնկրետացրե՞լ են, թե ինչքան ժամանակահատվածով է անաշխատունակ պատգամավորն իրավասու մասնակցել քվեարկությանը։
Եթե անգամ ժամկետը չեն սահմանել, դա ավելի վատթար իրավիճակ է։ Ստացվում է՝ պատգամավորը, ընդհանրապես գաղափար չունենալով կոնկրետ նախագծի, օրենսդրական փոփոխության վերաբերյալ, զուտ քաղաքական միտումներից ելնելով, իր քաղաքական թիմին աջակցելու նպատակով պետք է կոնկրետ քվեարկություն կատարի»,-ասաց Գոհար Մելոյանը՝ նկատելով, որ դա վտանգավոր է։ Սահմանադրագետը նկատեց՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է, քանի որ երբևիցե որևէ խորհրդարանում չի եղել այնպես, որ մեկ ուժը բացարձակ մեծամասնություն կազմի. «Այսինքն չի եղել ուժ, որ առանց որևէ ընդդիմադիր ուժերի կամ այլ խորհրդարանական ուժերի հետ կոնսեսուսի կարողանա ցանկացած որոշում ընդունել, իսկ այս դեպքում կա իրավիճակ, երբ չարաշահվում է։ Այս մասին են վկայում պարբերաբար հրավիրվող արտահերթ նստաշրջանները, որոնք ինքին արդեն հակազդում են պառլամենտարիզմի, խորհրդարանական հանրապետության բուն գաղափարին, որովհետև մեխանիկորեն, կոնկրետ քաղաքական ուժին սպասարկման նպատակով օրենքներ են ընդունվում։ Օրինակ` դրա վառ ապացույց էր մեկ օրվա մեջ նույն նախագծի վերաբերյալ երկու արտահերթ նստաշրջան հրավիրելը և առաջին անգամ չընդունված նախագիծը, երկրորդ արտահերթի ժամանակ ընդունվելը»,-նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ հավելելով, որ ունենք հստակ նախադեպեր, որ տվյալ ուժի կողմից իրենց տրված հնարավորությունները պարբերաբար չարաշահվում են՝ ոտնահարելով իրավական պետության հիմնարար սկզբունքները. «Այս դեպքում ընդհանրապես աբսուրդային է, որովհետև պատգամավորը քվեարկում է իր խղճի համաձայն։
Պատահական չէ, որ ցանկացած պաշտոնյա, հանրային ծառայող անաշխատունակության պարագայում իր լիազորությունները չի կատարում և ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվում այդ անձանց փոխարեն, որովհետև տվյալ անձը չի կարող օբյեկտիվորեն իրականացնել իր լիազորությունները։ Այս դեպքում մեխանիկական ձայներ ապահովելու, կոպիտ ասած իրենց նեղություն չտալու համար, որպեսզի հետագայում պատգամավորներին ստիպեն ֆիզիկապես ներկա գտնվեն, անգամ այս խնդրից են ուզում իրենց ազատել և գնում են նմանատիպ օրենսդրական կարգավորման»,-ասաց Գոհար Մելոյանը։
Վերջինս այլ երկրների խորհրդարանական փորձում չի հանդիպել նման կարգավորման, որ պատգամավորին հնարավորություն տրված լինի անաշխատունակության պարագայում քվեարկություն կատարել։ Հարցին՝ արդյոք ժամկետներ նշելու դեպքում նախագիծն այլևս խնդրահարույց չի՞ լինի, Գոհար Մելոյանը նկատեց՝ ժամկետ սահմանելը կլինի որպես չարյաց փոքրագույն. «Գոնե առնվազն ինչ-որ չափանիշներ պետք է սահմանված լինեին, որ օրինակ պատգամավորը հանձնաժողովում մասնակցել է, կոնկրետ նախագծի վերաբերյալ ակտիվ առաջարկություններ է ներկայացրել և այս պահին օրինակ մի քվեարկությանը ֆիզիկապես հնարավորություն չունի մասնակցել։ Այս պարագայում գոնե որպես չարյաց փոքրագույն տարբերակ եմ մատնանշում, որ ինչ-որ կերպ կարելի է նախագծի առաջարկման տրամաբանությունն արդարացնել։ Բայց եթե այդպիսի չափորոշիչները բացակայում են նախագծում, և դա որպես բացարձակ հնարավորություն է նախատեսված պատգամավորների համար, այս պարագայում իմ գնահատմամբ սա հերթական աբսուրդային նախագիծն է»,-եզրափակեց սահմանադրագետը։
Նկատենք, որ նախագծին դեմ արտահայտվեցին նաև «Իմ քայլ»-ի պատգամավորները, մասնավորապես Նարեկ Զեյնալյանն այսօր քննարկմնա ժամանակ նշեց, որ այս նախագիծը պետք է վերաբերի բացառապես մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում տված անձանց՝ ում մոտ հիվանդություն առկա չէ. «Այսինքն անձը հիվանդ չէ, բայց պարետատունը ցուցում է տվել նրան մեկուսանալու, և անձը հնարավորություն չունի մասնակցել ԱԺ նիստերին, իսկ փաստացի հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ, կարծում եմ՝ այս նախագիծը չպետք է կիրառվի»,-ասաց Նարեկ Զեյնալյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ