ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկ գուցե հատուկ ադրբեջանցիների վրա ողբալու համա՞ր են նրանք վճարվում 07/15/2020 19:12 | Մեկնաբանություն
Շուրջ երկու տարի է, ինչ ՀՀ ԱԱԾ-ին բոլորովին այլ գործառույթներ են տրվել՝ սկսած ՀԴՄ կտրոններ չտրամադրող խանութներոի և սուպերմարկետների ռեյդերից մինչև գազալցակայաններում ստուգումները, այս կամ այն ընդդիմադիրի դեմ քրեական գործերի հարուցումներն ու ՀՀ քաղաքացիների խոսակցությունների գաղտնալսումները:
Այդ նույն ընթացքում Հայաստան անարգել ելումուտ ունենալով գործում են օտար շահեր հետապնդող բազմաթիվ կառույցներ ու լրտեսներ: Մինչդեռ այդ ընթացքում ԱԱԾ լրատվական ծառայությունը լրտեսական գործունեություն իրականացնելու համատեքստում որևէ գործի մասին տեղեկատվություն չի տարածել:
Բնականաբար, անհեթեթ է մտածելը, թե չկան այդպիսի գործեր և գործունեություն իրականացնողներ: Այսինքն, ՀՀ ԱԱԾ-ն մոռացել էր իր բուն գործառույթը և զբաղված էր իրադրային խնդիրներ լուծելով: Հակառակ դեպքում, ԱԱԾ համապատասխան վարչությունը կամ բաժինը պիտի ուշի -ուշով ուսումնասիրեր ադրբեջանական ֆեյսբուքյան էջերում, այլ սոցցանցերում եղած գրառումները, որտեղ, բնականաբար, մեծ ինֆորմացիա է պտտվում: Ի վերջո, բազմիցս է խոսվում, որ ՀՀ և պաշտպանության բանակի զինծառայողները հաճախ միամտաբար կարող են մեր զինուժի, հնարավորությունների և այլնի մասին ակամա տեղեկատվություն փոխանցողի դերում հայտնվել: Այս հարցե՞րը որքանով է կարևորում մեր ԱԱԾ-ն:
Երեկ տևական ժամանակ էր ՀՀ վարչապետ Փաշինյանի պաշտոնական կայքը, ինչպես նաև՝ կառավարության gov.am կայքը հակերական հարձակման էր ենթարկվել: Այլ պաշտոնական կայքերի մասին ևս նույնն էր ասվում: ԱԱԾ-ն այստեղ բան չունե՞ր անելու:
Հիշենք հենց միայն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի առաջին հեռուստահարցազրույցը՝ պաշտոնը թողնելուց հետո, երբ լրագրողի հարցին, թե՝ արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է, նա ասել էր՝ եթե կարճ պատասխանենք՝ այո: Վանեցյանից հետո արդեն երկրորդ ԱԱԾ ղեկավարն ունենք, որքանո՞վ է պետությունն անդրադարձել Վանեցյանի ահազանգերին:
Արդյո՞ք այսօր նույն այդ սորոսական շրջանակները չեն, որ վայնասուն են կապում ադրբեջանական զոհերի համար՝ խաղաղասիրական լալահառաչ տեքստերով, թեպետ նրանցից և ո՛չ մեկը ո՛չ մի անգամ ադրբեջանցիների դիվերսիաները 2016-ին ու նաև այսօր դիմագրավելիս հանուն մեր սահմանների և հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների ընտանիքների համար ցավ չապրեցին ու չարտահայտեցին :
Ինչու՞ նրանց հույժ խաղաղասիրական զգացմունքները միայն ադրբեջանցիների համար է բարձրաձայն հնչում, այլապես լուռ են:
Թե՞ հատուկ ադրբեջանցիների վրա ողբալու համար են նրանք վճարվում: Այս և այսօրինակ երևույթներն է, որ հայրենի ԱԱԾ-ին պիտի անհանգստացնի, մտահոգի, ի վերջո, պրոֆեսիոնալ հետաքննության համատեքստում հստակ գնահատականներ տրվի:
Հեղինակ՝ Մ. Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ