ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա. պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/15/2020 18:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը դատարան մուտք է եղել հուլիսի 13-ին։ Պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմք գոյություն չունի։ Նրա խոսքով՝ որևէ տեսակի խափանման միջոց կարող է կիրառվել, եթե կա հավանականություն, ընդ որում՝ քրեական գործի նյութերով հաստատված հավանականություն, որ անձը կարող է խոչընդոտել քննությանը, կարող է թաքնվել քննությունից կամ հանցանք գործել։
«Հանցանք գործելու մասին անգամ դատախազությունը չի նշում, այսինքն՝ այդ հավանականությունն ընդհանրապես չի էլ քննարկվում, առաջին ատյանի դատարանը գտել է, որ չկա հավանականություն, որ պարոն Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննարկման առարկա էր միայն հետևյալը՝ կա հավանականություն, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը և, եթե կա, ապա ինչ խափանման միջոցի կիրառմամբ այդ հավանականությունը կարող է զսպվել։
Պաշտպանական կողմը գտնում է, որ չկա հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բացի այդ՝ Ալումյանը նաև հիշեցրեց, որ 2018թ օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել՝ առանց որևէ խափանման միջոցի, ընդ որում՝ դա եղել է նախաքննության ամենաակտիվ փուլում։
Այդ ընթացքում, առանց որևէ խափանման միջոցի ազատ արձակվելով, ըստ փաստաբանի, նա չի դրսևորել այնպիսի վարքագիծ, որ որևէ մեկին հիմք կտար ենթադրելու, որ ինքը կարող է խոչընդոտել քննությանը։ Ալումյանը նաև հիշեցրեց այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է ՀՀ՝ իմանալով հանդերձ, որ այստեղ քննվում է այդ գործը։ Ալումյանը նշեց, որ անհամաձայնություն կա նաև ընտրված խափանման միջոցի հետ, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ կա խոչընդոտելու հավանականություն, ինչի հետ պաշտպանական կողմը կտրականապես համաձայն չէ, բայց այդուհանդերձ, եթե դատարանը գտել է, որ կա խոչընդոտելու հավանականություն, ապա ինչու՞ չպետք է Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեր անձնական երաշխավորությամբ։ Վիճարկվել է նաև գրավի աննախադեպ գումարի չափը, սակայն, Ալումյանն ընդգծեց, որ դա ներկայացվել է որպես երրորդ փաստարկ՝ նաև իր նշանակության տեսանկյունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մասնակի բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Գումարը վճարվել է եւ նրա խափանման միջոցը փոխվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից