Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Պառլամենտարիզմի բուն էության դեմ ուղղված նախագիծ է. Սահմանադրագետը՝ պատգամավորներն առանց նիստերին մասնակցելու գրավոր քվեարկության մասին 07/15/2020   21:24  |  ԼՐԱՀՈՍ

Անաշխատունակ պատգամավորներին քվեարկության իրավունք տալու վերաբերյալ նախագիծը ոչ միայն իրավական, այլև միջազգային փորձի տեսանկյունից բավական խնդրահարույց է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագծին։

Նշենք, որ այսօր արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է քվեարկելու իրավունք տալ առողջության պատճառով անաշխատունակության մեջ գտնվող պատգամավորներին։

«Այն հենց պառլամենտարիզմի բուն էության դեմ ուղղված նախագիծ է։ Պատահական չէ, որ ԱԺ կանոնակարգը հստակ թվարկել է դեպքերը, թե երբ պատգամավորն իր բացակայության պարագայում կարող է կոնկրետ նախագծի վերաբերյալ իր քվեարկության արդյունքի մասին տեղեկացնել։ Մասնավորապես դա այն դեպքն է, երբ պատգամավորները գործուղման մեջ են գտնվում։ Եթե պատգամավորն անաշխատունակ է, այդ նախագծերի քննարկման գործընթացներին չի մասնակցել, ապա տվյալ պաշտոնատար անձը չի կարող օբյեկտիվ կարծիք կազմել տվյալ նախագծի վերաբերյալ։ Նախագծին ծանոթ չեմ, չգիտեմ կոնկրետացրե՞լ են, թե ինչքան ժամանակահատվածով է անաշխատունակ պատգամավորն իրավասու մասնակցել քվեարկությանը։

Եթե անգամ ժամկետը չեն սահմանել, դա ավելի վատթար իրավիճակ է։ Ստացվում է՝ պատգամավորը, ընդհանրապես գաղափար չունենալով կոնկրետ նախագծի, օրենսդրական փոփոխության վերաբերյալ, զուտ քաղաքական միտումներից ելնելով, իր քաղաքական թիմին աջակցելու նպատակով պետք է կոնկրետ քվեարկություն կատարի»,-ասաց Գոհար Մելոյանը՝ նկատելով, որ դա վտանգավոր է։ Սահմանադրագետը նկատեց՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է, քանի որ երբևիցե որևէ խորհրդարանում չի եղել այնպես, որ մեկ ուժը բացարձակ մեծամասնություն կազմի. «Այսինքն չի եղել ուժ, որ առանց որևէ ընդդիմադիր ուժերի կամ այլ խորհրդարանական ուժերի հետ կոնսեսուսի կարողանա ցանկացած որոշում ընդունել, իսկ այս դեպքում կա իրավիճակ, երբ չարաշահվում է։ Այս մասին են վկայում պարբերաբար հրավիրվող արտահերթ նստաշրջանները, որոնք ինքին արդեն հակազդում են պառլամենտարիզմի, խորհրդարանական հանրապետության բուն գաղափարին, որովհետև մեխանիկորեն, կոնկրետ քաղաքական ուժին սպասարկման նպատակով օրենքներ են ընդունվում։ Օրինակ` դրա վառ ապացույց էր մեկ օրվա մեջ նույն նախագծի վերաբերյալ երկու արտահերթ նստաշրջան հրավիրելը և առաջին անգամ չընդունված նախագիծը, երկրորդ արտահերթի ժամանակ ընդունվելը»,-նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ հավելելով, որ ունենք հստակ նախադեպեր, որ տվյալ ուժի կողմից իրենց տրված հնարավորությունները պարբերաբար չարաշահվում են՝ ոտնահարելով իրավական պետության հիմնարար սկզբունքները. «Այս դեպքում ընդհանրապես աբսուրդային է, որովհետև պատգամավորը քվեարկում է իր խղճի համաձայն։

Պատահական չէ, որ ցանկացած պաշտոնյա, հանրային ծառայող անաշխատունակության պարագայում իր լիազորությունները չի կատարում և ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվում այդ անձանց փոխարեն, որովհետև տվյալ անձը չի կարող օբյեկտիվորեն իրականացնել իր լիազորությունները։ Այս դեպքում մեխանիկական ձայներ ապահովելու, կոպիտ ասած իրենց նեղություն չտալու համար, որպեսզի հետագայում պատգամավորներին ստիպեն ֆիզիկապես ներկա գտնվեն, անգամ այս խնդրից են ուզում իրենց ազատել և գնում են նմանատիպ օրենսդրական կարգավորման»,-ասաց Գոհար Մելոյանը։

Վերջինս այլ երկրների խորհրդարանական փորձում չի հանդիպել նման կարգավորման, որ պատգամավորին հնարավորություն տրված լինի անաշխատունակության պարագայում քվեարկություն կատարել։ Հարցին՝ արդյոք ժամկետներ նշելու դեպքում նախագիծն այլևս խնդրահարույց չի՞ լինի, Գոհար Մելոյանը նկատեց՝ ժամկետ սահմանելը կլինի որպես չարյաց փոքրագույն. «Գոնե առնվազն ինչ-որ չափանիշներ պետք է սահմանված լինեին, որ օրինակ պատգամավորը հանձնաժողովում մասնակցել է, կոնկրետ նախագծի վերաբերյալ ակտիվ առաջարկություններ է ներկայացրել և այս պահին օրինակ մի քվեարկությանը ֆիզիկապես հնարավորություն չունի մասնակցել։ Այս պարագայում գոնե որպես չարյաց փոքրագույն տարբերակ եմ մատնանշում, որ ինչ-որ կերպ կարելի է նախագծի առաջարկման տրամաբանությունն արդարացնել։ Բայց եթե այդպիսի չափորոշիչները բացակայում են նախագծում, և դա որպես բացարձակ հնարավորություն է նախատեսված պատգամավորների համար, այս պարագայում իմ գնահատմամբ սա հերթական աբսուրդային նախագիծն է»,-եզրափակեց սահմանադրագետը։

Նկատենք, որ նախագծին դեմ արտահայտվեցին նաև «Իմ քայլ»-ի պատգամավորները, մասնավորապես Նարեկ Զեյնալյանն այսօր քննարկմնա ժամանակ նշեց, որ այս նախագիծը պետք է վերաբերի բացառապես մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում տված անձանց՝ ում մոտ հիվանդություն առկա չէ. «Այսինքն անձը հիվանդ չէ, բայց պարետատունը ցուցում է տվել նրան մեկուսանալու, և անձը հնարավորություն չունի մասնակցել ԱԺ նիստերին, իսկ փաստացի հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ, կարծում եմ՝ այս նախագիծը չպետք է կիրառվի»,-ասաց Նարեկ Զեյնալյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:47 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքում ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն կիրականացվի միասնական մոտեցմամբ
11:21 15/07/2020  |  ՄամուլՍահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ. «Ժողովուրդ»
20:03 13/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները
23:32 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ. Գոհար Մելոյան
22:17 08/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար». Գոհար Մելոյանը՝ Հրայր Թովմասյանի խոսքերից մեջբերում
12:04 08/07/2020  |  ՄեկնաբանությունՀաշվի առնելով նախադեպը, ՄԻԵԴ-ը կսահմանի ՀՀ պարտավորությունը սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում. Գոհար Մելոյան.
14:43 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական փոփոխության գաղափարի հիմքում չի կարող դրված լինել որևէ անհատական շահ.Մանասյան
16:38 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավական պետությունը ծաղրանքի է վերածվել.Մելոյան
23:07 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի կողմից որևէ օրենք 21-օրյա ժամկետում չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին. Սահմանագրագետ
21:58 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 22-ից Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում. Գոհար Մելոյան

Արխիվ

[]