ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանները միջնորդեցին դատակոչի ցուցակում ավելացնել ՍԴ դատավորներին և մի շարք այլ նախկին պաշտոնյաների 07/14/2020 20:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատակոչի ցուցակը լրացնելու մասին։ Նա հստակեցրեց, որ այդ միջնորդությունը ներկայացված էր դեռևս դատավոր Դավիթ Գրիգորյանին, ուստի՝ որոշակի ձևակերպումներ դատավարության այս փուլին չեն վերաբերում՝ հասկանալի պատճառներով։
Ալումյանը նշեց, որ, եթե դատարանը կայացնի դատական քննություն նշանակելու մասին որոշում, ապա միջնորդում են դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել հետևյալ անձանց՝ 2008թ մարտի 8-ին ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև՝ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին։ Նրա խոսքով՝ այս անձինք մասնակցել են նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ հայտնել՝ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին, ընդ որում՝ Հրանտ Նազարյանն այդ գործով եղել է զեկուցող։ Հայկ Ալումյանը միջնորդեց նաև Սամվել Մայրապետյանին ներառել դատակոչի ցուցակում, քանի որ գտնում է, որ վերջինս կարող է կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ։ Ըստ միջնորդության՝ դատակոչի ցուցակում պետք է ներառվի նաև ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությանյանը, ով ստորագրել է ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող ԹԻՎ «0038» հրամանը և կարող է հրամանի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն ներկայացնել։
Ալումյանն ընդգծեց, որ իր միջնորդության քննության համար դատարանը պետք է համոզվի հետևյալում՝ այս անձանց ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ գործի համար։ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ ընտրել են պաշտպանվելու այն եղանակը, որ ցանկանում են որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել ենթադրյալ դեպքի անմիջական ականատեսներին և քրեական գործով մեղադրանքի որոշման մեջ նշված որոշակի գործողություններ կատարած ենթադրյալ անձանց, մասնավորապես՝ Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին և Արմեն Հակոբյանին։ Պողոսյանն ընդգծեց, որ քննիչը ևս նախաքննության ընթացքում գիտակցել է դրա անհրաժեշտությունը և Մանվել Գրիգորյանին, Արմեն Գևորգյանին, Գևորգ Կոստանյանին և որոշներին հարցաքննել է, իսկ մյուսներին՝ որպես վկա հարցաքննելու ծանուցում է ուղարկել, բայց, Պողոսյանի խոսքով, քննիչը դիմել է ինչ-որ հնարքի և այս անձանց դատակոչի ցուցակում չի ընդգրկել։
«Այսինքն՝ այս անձինք կարևոր տեղեկություններ կարող են հայտնել քրեական գործի վերաբերյալ, մինչդեռ՝ քննիչը մեղադրական եզրակացության հավելվածում՝ դատակոչի ցուցակում տվյալ անձանց տվյալները չի ընդգրկել»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս ներկայացրեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին միջնորդություն։ Նա նշեց, որ ՔՕ 300-րդ հոդվածի իրավական որոշակիության վերաբերյալ միջնորդության ընթացքում մեջբերել էր Հովիկ Աբրահամյանի հրամանը և նրա հրամանով աշխատանքային խումբ էր ստեղծվել՝ Դավիթ Հարությունյան, Արմեն Ռուստամյան, Ավետ Ադոնց և Արծրունի Աղաջանյան կազմով, ինչպես նաև, մեջբերել էր ԱԺ նիստի սղագրումից նրանց դիրքորոշումները։ Պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց՝ Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին և Արծրուն Աղաջանյանին՝ սույն գործով որպես վկա հրավիրելու և հարցաքննելու համար, պարզելու ՝ կապված էին ՞ ՔՕ փոփոխությունը 300-րդ հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ և այս նոր փոփոխությամբ ինչպես են պատկերացնում «Յոթի» գործով անձանց ազատ արձակումը։
Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդություններին։ Պաշտպան Խուդոյանն էլ ասաց, որ առ այսօր օբյեկտիվ հնարավորություն չի եղել հասկանալու, թե ովքեր կարող են այս գործով որպես վկա հարցաքննվել։ Խուդոյանն ընդգծեց, որ դատարան են ուղարկվել մեղադրանքն ապացուցող ապացույցները և նյութերի մի մասը դեռևս հասանելի չէ պաշտպանական կողմին։ Դատական նիստը հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից