ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինսկի խմբի համանախագահները խուսափում են լարվածությունը ստեղծող պատասխանատու կողմի անունը հնչեցնելուց. քաղաքագետ 07/14/2020 15:16 | Քաղաքական
Միջազգային հանրության ներկայացուցիչները հանդես են գալիս զսպվածության կոչերով և ըստ էության այդ հայտարարությունների մեջ հստակ հասցեատեր, ինչպես սպասելի էր, չկա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ այդ հայտարարություններում չի նշվում, թե ով է մեղավոր իրավիճակի լարվածության մեջ. «Մինսկի համանախագահների հայտարարության մեջ տարակուսելի է նաև այն հատվածը, որ պետք է դիտարկումներ սահմանվեն։ Չեմ կարծում, որ կորոնավիրուսն այն պատճառն է, որը կարող էր կասեցնել այդ գործընթացը և հնարավոր չէր թեկուզ կորոնավիրուսի պայմաններում գտնել այնպիսի միջոցներ, որ դիտարկումները դիտարկողների համար անցկացվեն հնարավորինս անվտանգ։ Առավել ևս, որ ԵԱՀԿ դիտարկողներին հաճախ այլ սպառնալիքներ էլ են հանդիպել, մասնավորապես ադրբեջանական կողմից կրակոցներ՝ նրանց մեքենաների ուղղությամբ։ Այս տեսակետից անվտանգության չափանիշները շատ խստացված են և հիմա, հենվելով այն փաստին, որ դիտարկում չի իրականացվում, Մինսկի խմբի համանախագահները խուսափում են նաև իրավիճակը լարելու պատասխանատու կողմի անունը հնչեցնելուց։ Բայց կարծում եմ՝ դա սուբյեկտիվ պատճառն է, իսկ օբյեկտիվ պատճառն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին երկու տարիների ընթացքում շատ ակտիվ աշխատել են այդ ուղղությամբ, ամեն ինչ արել են, որպեսզի միջազգային հանրության կողմից իրենց հնարավոր ագրեսիան որևէ կերպ չզսպվի, չդատապարտվի։ Պատերազմի կանխման դիվանագիտական մեխանիզմները չեզոքացրել են նրանք։ Սկզբից ձերբազատվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, հետո արդեն նաև միջազգային հանրության շրջանում ստեղծել են կոնֆլիկտի ընկալման այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ Հայաստանին սկսեցին մեղադրել բանակցային գործընթացում ոչ կոնստրուկտիվ լինելու մեջ։ Այս ամենի համադրությունը դիվանագիտորեն ազատել է Ադրբեջանի ձեռքերը առաջնագծում, ինչպես տեսնում ենք արդեն ոչ միայն Արցախի սահմանում, այլև ՀՀ սահմանում։ Կարծում եմ՝ սա մեր դիվանագիտական աշխատանքի տապալումների և ձախողումների հետևանքն է»,-ասաց քաղաքագետը։
Ըստ նրա՝ հայկական կողմն արդեն մի քանի սխալ թույլ է տվել, որ, իր կարծիքով, պետք է հնարավորինս արագ շտկել։ Առաջինը՝ դա իրավիճակի պարզորոշ նկարագրությունն է, թե ինչ է տեղի ունեցել առաջնագծում։ Գրաֆիկներով, քարտեզներով և այլ միջոցներով, որպեսզի մարդիկ տեսնեն և հանրության մոտ կասկածների տեղ չմնա։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ ուժեղ փաստագրական բազա է պետք տրամադրել նրանց՝ ցույց տալու, որ ադրբեջանական կողմը նման սադրանքի է գնացել. «Մեր դիվանագիտությունը չի հետազոտում և չի ուսումնասիրում ադրբեջանական կողմի հայտարարությունները, այնտեղի հասարակական տրամադրությունները։ Մինչդեռ՝ Ադրբեջանում պաշտոնյաների շուրթերից հնչող բավական շատ հակասական հայտարարություններ և գնահատականներ կան ։ Օրինակ՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն ասում է՝ ինչ տարբերություն ով է առաջինը սկսել, վատն այն է, որ լարվածություն կա։ Այդ ամեն ինչը պետք է հավաքագրվի, լրացուցիչ փաստարկ կլինի՝ ցույց տալու համար, որ խախտող կողմն Ադրբեջանն է»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նկատելով, որ մեր դիվանագիտությունը որևէ մեկից չի պահանջում զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը։ Քաղաքագետի խոսքով մենք շարունակում ենք դատապարտել այս ամենը, ասում ենք, որ պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու, բայց զսպման հստակ կոչ չկա. «Չկա նաև խաղաղության չվերադառնալու հետևանքներն Ադրբեջանի համար։ Այսինքն ի՞նչ, մեր դիվանագիտությունը պետք է սպասի մինչև Ադրբեջանը հոգնի սահմանում կրակելուց և վե՞րջ։ Տավուշում ստեղծված իրավիճակը մեր դիվանագիտական բացթողումների հետևանքն է»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Դիտարկմանը, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ մշտապես միջազգային գործընկերների հետ կապի մեջ են՝ քաղաքագետն ասաց, որ դա դեռ չի նշանակում խնդրի լուծում։ Նա նշեց, որ ՀԱՊԿ-ը երեկ պլանավորել էր խորհրդի նիստ անցկացնել, որը տեղի չունեցավ։ Քաղաքագետը կարծում է՝ նիստի չկայացման պատճառները շատ են, բայց նրա կարծիքով այդ ամենի հիմքը դրվել է 2018 թվականին, երբ ձերբակալվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. «Հայաստանի դիրքորոշման պատճառով գրեթե մեկ տարով կաթվածահար եղան այդ կառույցի աշխատանքները։ Այդքանից հետո սպասել, որ իրենք ինչ-որ պատասխաններ կամ սրտացավ վերաբերմունք կցուցաբերեն, իմ կարծիքով տրամաբանական չէ։ Մենք այդ վերաբերմունքը ցույց չենք տվել ՀԱՊԿ-ին։ ՌԴ արտգործնախարարի հետ զրույցը, նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունից կտեսնենք, որ պատերազմը կանխելուն ուղղված նպատակով ոչ մի գործնական խոսք չի հնչել, ոչ մի պայմանավորվածություն երկու դաշնակից երկրների միջև ձեռք չի բերվել։ Ավելին հետո Ռուսաստանը նորից երկու կողմերին է կոչով դիմել, ի տարբերություն Թուրքիայի, որն իր դաշնակցին միանշանակ պաշտպանել է։ Ակնհայտ է ՝մեր դիվանագիտությունն անգամ դաշնակիցներից չի կարողանում ստանալ այն, ինչ մեզ պետք է»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Վերջինս կարծում է՝ մեր հիմնական խնդիրն այնուամենայնիվ միջազգային հանրությունը չէ, այլ մեր հանրությունն է, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հորդորեց առաջին հերթին հրաժարվել բոլոր այն պատրանքներից, որ կարելի է համոզելով, խնդրելով, խաղաղություն մուրալով խուսափել պատերազմից. «Եթե սահմանին պատերազմ է, ուրեմն պետք է մտնել պատերազմական տրամաբանության մեջ, ոգևորել առաջնագծում կանգնած մեր զինվորներին։ Պետք է հասարակությանը պատրաստել իրավիճակի ճիշտ ընկալմանը։ Երկու տարի շարունակ ասում եմ, որ հիմարություն է Փաշինյանի այն թեզը, թե մենք ժողովրդավարության այնպիսի մակարդակի ենք հասել, որ աշխարհը թույլ չի տա, որ մեզ վրա որևէ մեկը հարձակվի։ Չի կարելի ժողովրդին խաբել ու ասել, որ հիմա իրենք ժողովրդավարությամբ պաշտպանված են»,-ամփոփեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից