ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի պարտականությունն է դիմել ՍԴ՝ կիրառվող նորմի սահմանադրականության կասկածի առումով. Խուդոյան 07/14/2020 16:29 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցին պետք է գնահատական տրվի։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ներկայացնելով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը։
«ՍԴ-ում կա գործի վարույթ՝ կապված ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հետ, սակայն այս պահին առկա չէ նախկին խմբագրությամբ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով վարույթ։ Ցանկացած դատավարական որոշման հիմքում դատարանը պետք է կիրառի որոշակի նորմեր։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, բայց քրեական իրավունքի տեսությունից ակնհայտ է, որ պետք է քննարկման առարկա դարձվի նաև նախկին խմբագրությամբ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածը, որովհետև արարքի հանցավոր լինելը և պատժելիությունը որոշվում է արարքի կատարման պահին գործող օրենքով։ Դատարանը պետք է գնահատի, թե արդյո՞ք մեղադրանքը, որն առաջադրված է դատավարության մասնակիցներին, համապատասխանում է ՀՀ ՔՕ նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածին։ Այսինքն՝ այս պահին չգործող քրեական օրենսգրքի հոդվածն այս գործով ամբաստանյալների համար գործող և ուժ ունեցող հոդված է »,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ դիմելիս բարձրացրել է նաև այդ հարցը՝ սեփական նախաձեռնությամբ, սակայն ՍԴ-ն վարույթ չի ընդունել։
Ինչ վերաբերում է գործի շրջանակներում ներկայում ՍԴ դիմելու իրավաչափության հարցին, Խուդոյանը նշեց, որ եղել է իրավական խնդիր, որն առաջացել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի արդյունքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում չնախատեսված՝ բողոքարկման ոչ ենթակա որոշումն ընդունվեց քննության և դրա շրջանակներում որոշում կայացվեց, որով, ըստ էության մի կողմից հաստատվեց, որ առաջին ատյանի դատարանն իբրև թե չէր կարող դիմել ՍԴ և անհասկանալի է այդ որոշման իրավական ուժը՝ ինչ հեռանկար կունենար Դավիթ Գրիգորյանի որոշումը և մյուս կողմից՝ ՍԴ-ն վարույթ ընդունեց այդ դիմումը, որն առ այսօր այդ դիմումը քննվում է։
«Ստեղծվեց՝ սահմանադրաիրավական և քրեադատավարական ինստիտուտների որոշակի հակասություն, որն իրականում մեր օրենսդրության մեջ առկա չէ, ուղղակի որոշակի մեկնաբանությունների արդյունքում անհարմարություն ստեղծվեց։ Դատարանին ոչ ոք չի խանգարում ներկայացվելիք հիմնավորումների շրջանակներում կրկին դիմել ՍԴ՝ այս անգամ 300-րդ հոդվածի համապատասխանությունը քննելու առումով՝ նկատի ունենալով, որ բավականին տևական ժամանակ այդ գործընթացից անցել է և ընդհանրապես քրեական իրավունքի վերաբերյալ որակման հիմք հանդիսացող հոդվածների հետադարձության, փոխհարաբերակցության համար որոշակի աշխատանք կատարվել է, բացի այդ՝ կան երկու միջազգային հեղինակավոր աղբյուրներից իրավական կարծիքներ, ժամանակային առումով դա որևէ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջացնելու ոչ դատարանի, ոչ ՍԴ-ի համար, իսկ իրավական առումով տալու է բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ առանց որոնց այս պրոցեսը շարունակելն իմաստազուրկ է և նաև ոչ իրավաչափ, իսկ ավելի խիստ գնահատականի դեպքում՝ ապօրինի»,- ասաց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ դատարանները ոչ միայն իրավասու են, այլև՝ բոլոր այն դեպքերում, երբ ներքին համոզմամբ առկա է կասկած կիրառվող նորմի սահմանադրականության առումով, դատարանի պարտականությունն է դիմել ՍԴ։
Նա ընդգծեց, որ նախկինում ներկայացված միջնորդությունների՝ կապված քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու հետ, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ , որոշումների հիմքում լինելու է հենց 300-րդ հոդվածը, քանի որ, ըստ Խուդոյանի, եթե համաձայնության գան, որ 300-րդ հոդվածը կիրառելի չէ այս գործով, ապա պետք է վեր կենան և գնան այդտեղից, իսկ գործը պետք է փակվի, քանի որ 2009թ-ից առաջ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը գոյություն չի ունեցել։
«Եթե դատարանը պետք է գնահատի՝ արդյոք այդ արարքը եղել է, թե ոչ, պետք է հղում կատարի այդ նորմին և առաջադրված մեղադրանքում շարադրված գործողությունների, շարժառիթների, նպատակների համակցությունը գնահատի այդ հոդվածի սահմաններում և գնահատի երկու հանցակազմերի հարաբերակցությունը, որը, բազմիս նշել ենք, որ չեն համընկնում, բացի այդ՝ երկու հոդվածներն էլ ունեն որոշակիության խնդիր։ Այն դեպքում, երբ դատարանը պետք է գնահատի 300-րդ հոդվածի համապատասխանությունը 300.1-րդ հոդվածին, արդեն այդ նորմը կիրառվում է։ Մեր գոյության փաստով էլ դատական նիստերի դահլիճում կարող ենք պնդել, որ այդ նորմը կիրառվում է այս գործի շրջանակներում»,- ասաց Խուդոյանը։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ