ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ոչ մի երկիր մեզ բացահայտ չի սատարում՝ նույնիսկ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք». Արա Վարդանյան 07/14/2020 17:31 | ԼՐԱՀՈՍ
«Որպես հայ չեմ կարող գոհունակություն հայտնել ԵԱՀԿ հայտարարության վերաբերյալ, քանի որ անցյալ տարիների ընթացքում էլ այդ կառույցը նախընտրել է իր հայտարարություններում միշտ հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև, մինչդեռ սահմանային ագրեսիան միշտ իրականացվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Հետևաբար, ԵԱՀԿ կոչը պետք է ուղղված լիներ նախ և առաջ ադրբեջանական կողմին, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Վարդանյանը։
Նա նկատեց, որ 2016 թվականի ապրիլյանի բախումներից հետո մեր դիվանագիտական թիմը կարողացավ շատ մեծ հաջողություն գրանցել՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների ընթացքում և, եթե այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, ապա ամբողջ սահմանների երկայնքով տեղադրվելիք դիտողական սարքերի միջոցով վերահսկում էր իրականացվելու։ Այդ պարագայում, ցանկացած միջադեպից հետո, հաշված օրերի ընթացքում, պարզ կդառնար, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը։ «Հիմա, այս նոր իշխանությունն այդ պայմանավորվածությունները վերելակային դիվանագիտության արդյունքում հօդս ցնդեցրեց, ինչի արդյունքում տեսնում ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում նման երևույթներն այլևս որևէ արձագանք չեն գտնում, ինչը շատ վատ է։ Այս ամենը երկու տարվա ապիկար քաղաքականության արդյունք է, այսինքն՝ արտաքին հարաբերություններում, ցավոք սրտի Հայաստանը որևէ էական ձեռքբերումներ չի գրանցել, էլ չխոսենք կորուստների մասին։ Գրեթե բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերությունների մեջ ենք, նույնը կատարվում է նաև Արցախի շուրջ բանակցություններում, որտեղ Նիկոլ Փաշինյանի տարբեր տարիներին արած հայտարարությունների պատճառով կարծես լուրջ խնդիրներ է ստեղծել հայկական կողմի համար»,- նշել է նա։
Անդրադառնալով վերջին զարգացումների վերաբերյալ ՀԱՊԿ-ի կողմից արված հայտարարությանը՝ Արա Վարդանյանը նկատեց, որ «ՀԱՊԿ-ը քիչ առաջ տարածած իր հայտարարությամբ դիմել է երկու կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակոցները։ Գիտե՞ք, պարզապես ՀԱՊԿ-ի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է, այդ կառույցի աշխատաոճը մի քիչ այլ է, այսինքն՝ ՀԱՊԿ-ին պետք է դիմել։ Ես չեմ տիրապետում տեղեկություններին՝ արդյո՞ք մեր կառավարությունը դիմել է նրանց՝ օգնության համար, թե՞ ոչ։ Ցանկացած դեպքում, պետք է կրկին հիշատակենք մի պարզ, բայց դառը իրականություն, որ նույնիսկ ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ մեզ մոտ վերջին երկու տարիների ընթացքում անհասկանալի հարաբերություններ են ձևավորվել և, դրանով են պայմանավորված այս ողջ իրավիճակի անհասկանալի հանգույցները։ Ստացվում է, որ Հայաստանը չունի ընկեր երկիր, ոչ մի երկիր բացահայտ մեզ չի սատարում՝ նույնիսկ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ