ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը պարզաբանելու պարտականություն չունի. դատավորը՝ պաշտպանին 07/14/2020 19:00 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ՀՀ քրեական օրենսգրքի նախկին 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու միջնորդության քննարկումը հետաձգելով դատարանը խախտում է պաշտպանական իրավունքը։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Հիշեցնենք, որ Կ.Մեժլումյանը եւ երկրորդ նախագահի փաստաբաններն այսօր միջնորդություն էին ներկայացրել՝ դատարանում գործի քննությունը կասեցնելու եւ 300-րդ հոդվածի սահմանադրականությունը պարզելու համար ՍԴ դիմելու մասին, որն, ըստ էության քննարկվեց, սակայն դատարանը չհեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այլ հայտարարեց, որ հետաձգում է քննարկումը՝ մինչեւ Վճռաբեկ դատարանում եւ Սահմանադրական դատարանում առկա դիմումների գործով որոշման կայացումը։
Կ.Մեժլումյանի դիտարկմամբ՝ և՛ ՍԴ վարույթում գտնվող դիմումը, և Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքը վերաբերում են ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածին, իսկ 300-րդ հոդվածի առումով դա բաց է, մինչդեռ էականը հենց ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածն է, շեշտը դրա վրա է դրված։
Մեժլումյանն ընդգծեց, որ այդ հոդվածի սահմանադրականության հարցի լուծման դեպքում, օրինակ՝ հակասահմանադրական ճանաչվելու դեպքում, գործն իր տրամաբանական լուծումը կստանա։
«Գտնում եմ, որ դատարանի նման ձևով որոշման հետաձգումը մեր պաշտպանական իրավունքի խախտում է, որովհետև մենք պետք է գործը քննենք, այդ 300-րդ հոդվածն օդում կախված է կամ մի քանի տարի հետո նորից դիմելու ակնկալիքով»,- ասաց Մեժլումյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ևս առարկեց՝ նշելով, որ դատավարության ցանկացած մասնակցի անքննելի իրավունքն է ունենալ պատճառաբանված ակտեր, իսկ դատարանը կայացրեց որոշում՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը հետաձգելու մասին, սակայն ինքը դատարանի կողմից պատճառաբանություն չի լսել և խնդրեց դատարանին պատճառաբանել դատական ակտը, որովհետև այդկերպ ինքը կիրացնի իր վստահորդի իրավունքները՝ հետագա բողոքարկումների և դատարանի գործողություններին գնահատական տալու հարցում։
Փաստաբանը հայտարարեց, որ դատարանից ակնկալում են ստանալ պատճառաբանված որոշում՝ միջնորդության քննության հետաձգման մասին՝ նկատի ունենալով, որ իրենց կողմից բարձրացված հարցերի, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ, որեւէ դիմում կամ բողոք չկա ոչ ՍԴ-ի եւ ոչ էլ ՎԴ-ի վարույթում։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ պատճառաբանել է իր որոշումն այնպես, ինչպես հարկ է համարել և պարտավոր չէ պարզաբանել իր որոշումները, բացի այդ՝ շեշտեց, որ դատարանի կողմից կայացված որոշումները չեն քննարկվում։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից