ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քարը քարի վրա չդրած իշխանությունն այսօր երկիրը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին. Հրանտ Մելիք- Շահնազարյան 07/13/2020 22:59 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի գնահատմամբ՝ ՀՀ ներկայիս իշխանությունը քաղաքական որոշում կայացնելու կամք ու հնարավորություն չունի։ Հետևաբար նաև պատերազմը հնարավոր չի լինի կանխել։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Այսօր շատ մարդ է ինձ հարցրել, թե վերջն ի՞նչ կլինի Տավուշում և Ադրբեջանի հետ հայկական պետությունների սահմանի մնացած հատվածներում։ Կլինի՞ պատերազմ, թե ոչ։ Այս հարցին հնարավորինս հստակ պատասխանելու համար պետք է նայել, թե ի՞նչ է անում հայկական պետությունը որպեսզի պատերազմ չլինի։ Բարդ բան չէ, եկեք միասին նայենք։
Սկսենք Կառավարության նիստից և այնտեղ վարչապետ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունից և ապա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղած հարցադրումներից։ Դուք այնտեղ պատերազմ կանխող որևէ լուրջ բան լսեցի՞ք։ Խոսք, ծրագիր, գործողությունների պլան… Ի՞նչ կար Կառավարության նիստում, բացի վարչապետի կողմից պաշտպանության նախարարին ուղղված քննադատություն, որ միգուցե ադրբեջանցիների նպատակը դիրք զավթելը չէր, այլ կորցրած մեքենան հետ տանելը։ Մառազմ։
Իսկ վարչապետի տիկնոջ հայտարարությու՞նը, որ էլի, վստահ եմ, հենց Փաշինյանի մտորումներն է արտահայտում։ Ուրեմն ադրբեջանցիները երկու օր շարունակ դիվերսանտներով, ականանետներով, թնդանոթներով ու տանկերով ուզում են մեր դիրքը գրավեն, սահմանամերձ գյուղերն են հրթիռակոծում իսկ սրանք խաղաղություն են մուրում։ Այդպե՞ս են կանխում պատերազմը։
Շարունակենք։ ՀՀ ԱԳՆ մի քանի ժամը մեկ արվող «խիստ դատապարտող» հայտարարությունները կարդացե՞լ եք։ Կասե՞ք ինձ՝ ի՞նչ խնդիր է լուծվում նման տեքստերով։ Ի՞նչ, մտածում են, որ եթե շատ խիստ դատապարտեն, ապա Ադրբեջանը կսսկվի, իսկ աշխարհն էլ մեզ ծափ կտա՞։ Լու՞րջ։ Ի՞նչ արդյունք է ունեցել ՀՀ ԱԳՆ-ն այս երկու օրվա ընթացքում։ Զրո։ ՀԱՊԿ-ը ներքաշելու անիմաստ, ստորացուցիր ու նաև վտանգավոր հետևանքներով հղի դատարկ փորձ, բովանդակազուրկ զրույց ՌԴ արտգործնախարարի։
Ե՞վ։ Հա ճիշտ է, մեկ էլ տեղեկատվական ծառայությունների մատուցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այդպե՞ս են կանխում պատերազմը։
Ոչ, սիրելի ընկերներ, պատերազմն այդպես չեն կանխում։ ՀՀ պաշտպանության նախարարն երեկ ասել էր, թե ոնց են կանխում պատերազմը՝ դիրքեր բարելավելով, թշնամուն խիստ պատժելով ու վերջնագրերի լեզվով խոսալով։ Համենայն դեպս, այս փուլում այլ հնարավորություն արդեն չկա։ Ու մեր բանակը պատրաստ է դրան։
Հերթական անգամ տեսանք ու համոզվեցինք, որ պատրաստ է, կարող է այդ խնդիրը լուծել։ Մնում է քաղաքական որոշումը։ Ու ասյտեղ է, որ բախվում ենք ամենամեծ խնդրին։ Որովհետև քաղաքական որոշում կայացնողները սկզբից պետք է սորոսենց հետ ճշտվեն, հետո աղանդավորների, հետո ԱՄՆ դեսպանատան, հետո էլի ուրիշների հետ։ Բայց այդքանից ավելի շուտ պետք է մի քիչ գրագետ լինեն, ազգ ու հայրենիք սիրեն, հասկանան ինչ է նշանակում պետություն ղեկավարել։
Կարո՞ղ է ՀՀ ներկայիս իշխանությունը վերոնշյալ քաղաքական որոշում կայացնելու կամք ունենալ ու հնարավորություն ունենալ։ Իմ պատասխանն է՝ ոչ։ Չի կարող։
Հետևաբար նաև պատերազմը հնարավոր չի լինի կանխել։ Այն արդեն հասունացել է, ու դրա միակ պատասխանը մեր հզոր Բանակն է։ Վստահ եմ՝ թշնամու ատամներն այս անգամ էլ կջարդվեն։ Բայց այն փաստը, որ քաղաքական իշխանության տգիտությունից ու անհեռատեսությունից ծնված խնդիրները զինվորների արյամբ են շտկվում, անտանելի ցավալի է։ Քարը քարի վրա չդրած իշխանությունն այսօր երկիրը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին։ Հետո էլ ասում են, թե ինչու՞ եք պայքարում Նիկոլի ու նրա ապիկար քաղաքական թիմի դեմ...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից