ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չստացվեց արդարացնել կիրթ Ալիևի և ադրբեջանցիների սադրանքը 07/13/2020 18:52 | Վերլուծություններ
Փաշինյանը չի՞ պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին, թե՞ հերթական անգամ ընտանյոք փորձ են անում հաճոյանալ իրենց կիրթ և ինտելոկտուալ գործընկերոջն ու թուրքադրբեջանասեր կառույցներին:
Այսպիսի տպավորություն ես ստանում, երբ լսում ես կառավարության նիստի ընթացքում Փաշինյան- Տոնոյան երկխոսությունը, որի ընթացքում Փաշինյանը փորձ է անում կենցաղային մակարդակի արդարացումներ գտնել ադրբեջանցիների համար, թե ՝ պարոն Տոնոյան, իսկ հնարավո՞ր է «ՈՒԱԶ» մեքենայի հետ է կապված, ադրբեջանցիներն ուզեցել են վերցնել մեքենան և դրա համար է սկսվել գործողությունները: Պատկերացնու՞մ եք, երկրի ղեկավարի հարցը, որով նա իր երևակայության շրջանակում փորձում է Ֆրանց Ֆերդինանդի սպանություն մոտիվներով մի առիթ գտնել ու բարձրաձայնել այն ի պաշտպանություն ադրբեջանցիների և Ալիևի:
Սակայն, պաշտպանության նախարարի պատասխանը՝ «եթե այդպես լինել, չկրակելու պայմանավորվածության մասին կհայտնեին, մինչդեռ անմիջապես սկսվել է մեր դիրքերին ուղղված հրետակոծությունը, կիրթ-ինտելեկտուալին պաշտպանելու տեղ չի թողնում:
Իրականում, ադրբեջանցիները հերթական անգամ փորձել են մոտենալ մեր դիրքերին և ստուգել հայերի ռեակցիան, մարտունակությունը՝ կողմնորոշվելու համար իրենց հետագա գործողություններում: Բայց մեր զինվորների և հրամանատարների համագործակցված աշխատանքի արդյունքում նրանք իրենց «ՈՒԱԶ»-ը թողել հեռացել են: Եվ հեռանալով սկսել են հրետակոծել մեր դիրքերը: Պատասխանը, բնականաբար, չի ուշացել՝ լուրջ զոհեր պատճառելով ադրբեջանցիներին:
Հիմա, ուշագրավ է, որ տեղի ունեցածին Փաշինյանի՝ յուրատեսակ արդարացումներ որոնողի մեկնությանն իր կամուֆլյաժազգեստ-խաղաղասիրական մեկնությունն է խառնում նրա կինը՝ օդի մեջ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ տարածելով: ՈՒ՞մ է ուղղված նրա կոչը՝ այդպես էլ հստակ չի դառնում: Իսկ միգուցե այս կոչն էլ հերթական մեսի՞ջն է առ եվրոկառույցներ, թե՝ տեսեք-տեսեք ես խաղաղասիրական կոչերս նույն տոնով շարունակում եմ…
Իրականում, նա խուսափում է իրական հասցեատիրոջն՝ Ադրբեջանին ուղղել իր կոչը, քանի որ հայկական կողմը ոչ մի գործողություն ո՛չ սկսել է, ո՛չ էլ՝ նախաձեռնել: Մեր հայրենիքի սահմանի վրա թշնամին սադրիչ գործողություններ է սկսել, մեր բանակն էլ, արագ կանխել է այն՝ պատճառելով թշնամուն կորուստներ:
Այս՝ ադրբեջանական սադրանքի, ապա նաև՝ հրետակոծության ու հայկական կողմի ադեկվատ պատասխանի միջև հավասարության նշան դնողը ՀՀ վարչապետի տիկինն է, որը երեք լեզուներով հայտարարություն է տարածել, թե՝ «երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ սկսվել են մարտեր»:
Հարց է առաջանում ինչու՞ նա չի ասում, որ ադրբեջանցիք են սկսել,նրանք նախ՝ սադրել են, ապա՝ կրակ բացել, իսկ հայրենիքի սահմանը պաշտպանող հայկական կողմը միանգամից հետ է մղել թշնամուն:
Ի դեպ, պաշտպանության նախարարն արդեն իսկ հավաստիացրել է, որ «ՀՀ սահմանների ուղղությամբ հակառակորդի սադրանքների պարագայում` արձագանքը կլինի ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:
Իսկ մինչ այդ, փաստենք, որ ադրբեջանական կողմն, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ