ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակառակորդի հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով՝ պատճառելով զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան 07/13/2020 11:35 | ԼՐԱՀՈՍ
Հակառակորդի սադրիչ գործողություններին տրվել է թիրախային պատասխան՝ պատճառելով զգալի կորուստներ։ Այս մաիսն կառավարության նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը ներկայացրել է, թե ինչպես են իրադարձությունները զարգացել հուլիսի 12-ին ու լույս 13-ի գիշերը։ «Երեկ 12.30 մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը։ Հիշեցնեմ, որ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա»,- ասել է Դ.Տոնոյանը։
Նրա փոխանցմամբ՝ շարժումն անսպաելի է եղել մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով հնարավոր ադրբեջանական զինծառայողների մոլորվածությունը՝ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կոչ անել լքել տարածքը, որը և իրականացվել է։ «Թողնելով ավտոմեքենան նրանք վերադառնում են իրենց դիրքերը , որից հետո սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատաասխան գործողություններով։ Հակառակորդը կրելով կորուստներ նահանջել է»,-տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը։
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ՝ պարբերաբար 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է։
«Դադարը եղել է գիշերը 3․30-ից մինչև 5։30։ Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ։ Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է և կառավարելի է»։
Վարչապետի հարցին ի պատասխան, թե գուցե ադրբեջանցի զինծառայողները ցանկանում էին վերադարձնել մեքենան, Տոնոյանը պատասխանեց.
«Եթե ցանկություն ունենային վերադառնալ մեքենայի համար, ինչ որ ձև կապի դուրս կգային և չկրակելու պայմանավորվածություն ձեռք բերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի։ Անմիջապես սկսվել է հրետակոծություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ