ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԺ-ն, չունենալով որևէ պատասխան մեր հայցին, փորձում է ուղղակի ձգձգել. փաստաբան 07/13/2020 17:15 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդդեմ ՀԺ-ի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ պատասխանող կողմը նիստին չէր ներկայացել։ Հաջորդ նիստեը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը՝ 14-ին։
Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը նիստին ներկայանալու ծանուցումն ուղարկել էր, սակայն այն հետ էր ստացվել. «Այսինքն իբրև թե կողմը չէր ստացել, բայց նույն հասցեով մենք հերքման տեքստն ենք ուղարկել, նրանք ստացել են և իրենց պատասխանն ենք ստացել։ Դրանից բացի այլ դատավարական փաստաթղթեր ևս ուղարկվել են այդ նույն հասցեով։ Ակնհայտ է, որ ՀԺ-ն, չունենալով որևէ պատասխան մեր հայցին, փորձում է ուղղակի ձգձգել, որովհետև եթե այսքան լրատվամիջոց տեղեկացված է այս դատական նիստի մասին և եկել է այս դատական նիստին, ակնհայտ է, որ ՀԺ-ն տեղեկացված էր դրա մասին։ Ակնհայտ մի փաստ գոյություն ունի, որ նրանք, իրենց անպատասխանատու, շինծու տեղեկատվությունը տարածելով, հավանաբար չէին գիտակցում, որ գալու է այն ժամանակը, երբ իրենք պետք է պատասխան տան իրենց կողմից տարածված տեղեկությունների համար։
Նրանք բնաանաբար չունեն պատասխան, որովհետև այդ տեղեկություններն իրականությանն ակնհայտորեն չեն համապատասխանում և որդեգրել են դատական նիստերը ձգձգելու տարբերակը»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ նիստի ժամանակ որոշում կայացվեց պատասխանող կողմին ծանուցումն ուղարկել էլեկտրոնային փոստի ճանապարհով։ Լուսինե Սահակյանը նկատեց, որ այս պարագայում նրանք այլևս հնարավորություն չեն ունենա պատճառաբանել, որ տեղեկացված չեն դատական նիստի մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:
Վիճարկվող հոդվածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին մեղադրանքներ էր հնչեցվել՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի դեմ վարկաբեկող նյութերի հրապարակումը կազմակերպելու համար։
«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:
Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:
Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:
Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»,- 2019 թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. Ա.Վանեցյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փաստաբանները հերքման պահանջով դիմել են թերթի խմբագրակազմին։ Նշենք, որ հոդվածը եղել է անստորագիր, իսկ գլխավոր խմբագիրը շարունակում է մնալ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Համենայն դեպս՝ այդպես է նշված կայքում։
Սահմանված ժամկետում լրատվամիջոցը չի հրապարակել հերքումը, ինչի պատճառով էլ փաստաբանական խումբը հայցադիմում է ներկայացրել դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ