ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողներին բերման ենթարկելը շատ վտանգավոր միտում է. Անահիտ Սարգսյան 07/13/2020 12:24 | ԼՐԱՀՈՍ
Խաղաղ հավաքն է արտակարգ դրության ռեժիմով արգելված, բայց ազատ խոսքը որևէ ռեժիմով արգելված լինել չի կարող։ Սա ազատ խոսքի ճնշում է ոչ միայն լրագրողների, այլև՝ յուրաքանչյուրի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անահիտ Սարգսյանը։
««Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքով արգելված են խաղաղ հավաքները, իսկ այստեղ միայնակ ակցիա էր՝ ավտոերթ էր, որը կազմակերպել էր Նարեկ Մալյանը և, որը ցանկանում էր իր մեքենայով միայնակ Խոր Վիրապից գալ Երևան՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները։ Չեմ կարող ասել Երևանում հետո ինչ պետք է արվեր։ Դա Հայ եկեղեցու պաշտպանության համար էր և օրենքով, որևէ իրավական ակտով դա որպես ակցիա չէր կարող սահմանվել։ Ենթադրենք՝ ես ակցիա չեմ իրականացնում, իմ մեքենայով գնում եմ Խոր Վիրապ և իմ մեքենայով գալիս եմ Երևան։ Ապօրինի կերպով հավաքված էին այնտեղ ոստիկանական մեծ խմբեր և բերման էին մարդկանց ենթարկում»,- ասաց Սարգսյանը։
Փաստաբանը նշեց, որ աշխարհում չկա որևէ նորմ՝ ոչ Հայաստանում, ոչ միջազգային նորմերում, ոչ դիկտատուրական երկրներում, որ արգելեն ազատ խոսքը, առավել ևս՝ մամուլի պատասխանատուներին՝ լրագրողներին, խմբագիրներին։
«Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար բերման ենթարկել՝ քաշքշելով, վերցնելով ձեռքից իր տեսախցիկը, սա ազատ խոսքի նկատմամբ ճնշում է, դա շատ վտանգավոր բան է»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե արդյո՞ք լրագրողի՝ ակցիային մասնակցելու ընթացքում բերման ենթարկվելը ևս կարող է համարվել ճնշում, փաստաբանը պատասխանեց. «Միանշանակ։ Նախ ՝ նա որևէ կերպ չէր հայտարարել, որ մասնակցում է ակցիային։ Նա լրագրող է, գնացել է նկարելու՝ ինչ որ ակցիա, օրինակ՝ ինչպես է Նարեկ Մալյանն իր մեքենայով Խոր Վիրապից իր ավտոմեքենայով ճանապարհվում դեպի Երևան։ Նա իր գործունեությունն է իրականացնում։ Որևէ կերպ չէին կարող նրան այդ պահին բերման ենթարկել։ Եթե նույնիսկ ակցիայի մասնակից է, ապա դա ևս արգելված չէ և յուրաքանչյուր մարդ ազատ է ակցիա անելու։ Ես հիմա կարող եմ գնալ Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ վառեմ և ասեմ, որ դա ակցիա է՝ ընդդեմ Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելու, որովհետև ես ուզում եմ, որ իմ երեխաները, ուսումնասիրեն Հայ եկեղեցու պատմությունը, որը հայոց պատմության կարևորագույն բաղադրիչն է։ Դա ակցիա է և դրա համար որևէ մեկն ինձ չի կարող ձերբակալել»։
Սարգսյանն ընդգծեց, որ ակցիան սահմանափակելը, արգելելը, խոսքի ազատության սահմանափակում է։
«Արդեն լրագրողներին բերման ենթարկելը շատ վտանգավոր միտում է։ Մենք հիմա Երևանում նստած ուզում ենք հասկանանք, թե ինչ է կատարվում Խոր Վիրապում, չենք հասկանում, որովհետև լրագրողներ չկան, նրանք բերման ենթարկված են»,- ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՎԵՏՕ նախագծի ղեկավար Նարեկ Մալյանը և ՎԵՏՕ նախագծի այլ անդամներ, այդ թվում՝ լրագրողներ, այսօր Խոր Վիրապում բերման են ենթարկվել։ Նախատեսված էր, որ Նարեկ Մալյանն այսօր Խոր Վիրապից ավտոերթ կիրականացնի՝ ընդդեմ Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու։ Բերման ենթարկվածների թվում է նաեւ analitik.am կայքի գլխավոր խմբագիրը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ