ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական կապիտալը Լիդիանում 07/13/2020 21:47 | Բնապահպանական իրավունք
Լիդիան Ինթերնեշընըլի սնանկության հարցով Կանադայում ընթացող վարույթի շրջանակներում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լիդիանի նկատմամբ գույքային (բաժնետիրական) պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։
Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պարտք է և վերակազմակերպվելու արդյունքում պետք է ինչ-որ կերպ հատուցի (գույք, արժետոմսեր, բաժնեմաս կամ գումար)։ Այսպես, Լիդիանից պարտք ու պահանջ ունեն՝ Caterpillar Financial Services (UK) Limited-ը, Շվեդադիայի SEK արտահանումների խթանման հիմնադրամը և դրան սպասարկող հոլանդական ING բանկը, Orion Capital Management, Resource Capital Fund VI LP, Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամները, Maverix Metals Inc. ընկերությունը, Ամերիա բանկը և շուրջ քառասուն անհատներ, որոնց անուններն ու կոնտակտային տվյալները հուշում են, որ նրանք Թուրքիայից են։
Ի դեպ, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ բորսաներում ցուցակված լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր բաժնետերերը տեսանելի են ու հնարավոր է նրանց անձերը հաստատել, ինչը մեկ անգամ ևս վկայում է իրական սեփականատերերի մասին Հայաստանի նոր օրենսդրության թերի լինելու մասին։
Ինչ վերաբերում է Լիդիանի բաժնետերերին ու պարտատերերին, առավել շահեկան դիրքում են խոշոր պարտատերերը և ապահովագրված վարկեր տրամադրած ֆինանսական հաստատությունները՝ մասնավորապես շվեդական հիմնադրամը, որի տված 50 միլիոն դոլարին համարժեք վարկը ապահովագրված է մեկ այլ շվեդական հիմնադրամի՝ EKN-ի կողմից։
Սնանկության պատճառով վերակազմավորման արդյունքում Լիդիան Ինթերնեշընըլը ձուլվում է իր նորաստեղծ երկու ընկերություններին՝ Lydian Canada Ventures Corporation-ին և Lydian U.K. Corporation-ին, որոնք էլ անցնում են պարտատեր ներդրումային ֆոնդերի կառավարմանը։ Այսուհետ, Լիդիանը պատկանելու է Orion Capital Management, Resource Capital Fund VI LP, Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամներին։ Լիդիան Արմենիան ձուլվող Լիդիան Ինթերնեշընըլի դուստր ձեռնարկությունն է, այս առումով փոփոխություններն էական չեն։
Այս իրավիճակը նման է Թեղուտի դեպքերին, երբ դանիական ֆոնդերը պատժեցին Վալեքսին ու դուրս բերեցին իրենց կապիտալը, վերջինս սնանկացավ և իր ողջ գույքը՝ ներառյալ Ալավերդու պղնձաձուլարանը, Թեղուտի հաստացուցիչ ֆաբրիկան, մեքենա-սարքավորումներն ու շարժակազմը, ինչպես նաև արդյունահանման լիցենզիաները անցան պատրատեր՝ ՎՏԲ բանկին։ Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է․ ՎՏԲ-ն վերագործարկեց հանքը՝ առանց ժամկետանց ՇՄԱԳ թույլտվության երկարաձգման, պոչամբարի և բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու։
Վերադառնանք թուրքական կապիտալին
Փաստորեն, Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք բացել են ֆեյսբուքյան խումբ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն իրենց կորցրած արժետոմսերը հետ բերելու կամ հատուցում ստանալու համար։ Սա Լիդիանին բնորոշ սպեկուլյացիայի դեմ պայքարելու երևույթ կհամարեինք ու կարիք չէինք ունենա անդրադառնալու, եթե Լիդիանում թուրքական կապիտալ ներդրած մարդիկ մեզ՝ բնապահպաններիս չգրեին` վիրավորելով, հոգեբանորեն ճնշում գործադրելով ու մեր մասին հերյուրանքներ տարածելով․ այն նույն հերյուրանքները, ինչ Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյք էջերն, օգտատերերն ու ԶԼՄ-ներն են տարածում։
Կա նաև հարցի ավելի լայն քաղաքական ու մշակութային համատեքստը։ Մինչ օրս Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն իրենց ֆեյսբուքյան էջերով, վճարովի հոդվածներով, մեծ տիրաժավորմամբ էթնիկ ատելության հիմքով մեզ՝ բնապահպաններիս նույնացրել են էթնիկ ատելության թիրախների հետ։ Լինելով գլոբալ կապիտալի ներկայացուցիչ՝ նրանք չեն վարանել շահագործել լոկալ ազգայնական սենտիմենտները, Հայաստան-Ադրբեջան պատերազմը, և բազմիցս բնապահպաններին ու Ամուլսարի պահպանության համար պայքարողներին նույնացրել են Ադրբեջանին կամ դրա նախագահ Ալիևին սպասարկողների հետ (ավելի մանրամասն այս մասին՝ տես «Ամուլսարի հանքի (չ)շահագործումը և հեղափոխությունը» զեկույց, էջ 17)։ Ավելին, Ամուլսարի համար պայքարի դեռ ամենասկզբում, 2012թ․ հունիսին, «գնացեք Թուրքիա» պաստառներ էին դեմ տալիս Ամուլսարում հանք բացելու վտանգների մասին խոսողների առջև։
Հոդվածն ամբողջությամբ՝ Հայկական բնապահպանական ճակատի կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ